Գլխավոր տեղեկություն
Номер
N 492-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.2025
Дата вступления в силу
26.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2025 թվականի N 492-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԹԻ ԷՄ ԿՈՆՍՏՌԱԿՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԹԻ ԷՄ ԿՈՆՍՏՌԱԿՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԹԻ ԷՄ ԿՈՆՍՏՌԱԿՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի փետրվարի 28-ից մինչև 2028 թվականի փետրվարի 27-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 492-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-

վորը

Քա- նակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-

թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

8705100010

Կռունկ կիսակցորդ

Մոդել h: Անհատականացված Տեսակը՝ կիսակցորդ

Բեռնատարողություն՝ 50 Տ

հատ

1

Չինաստան

Չինաստան

13 860 000

 

2.

8716400000

Հարթակ կիսակցորդ

Արտադրող՝ ԼՅՈՒՔՍԻՆԳ Չափը (մմ): 12500x2500x1500

(20/40/45 ոտնաչափ, ըստ

հաճախորդի պահանջի)

հատ

1

Չինաստան

Չինաստան

4 039 200

 

3.

8716400000

Կցորդ ինքնաթափ

Չափ: 11280x2495x3970 մմ (դուրս) 10500x2300x700 մմ (ներս)

Տարայի քաշը՝ մոտ 15000 կգ

հատ

1

Չինաստան

Չինաստան

6 256 800

 

4.

8716400000

Կցորդ կոնտեյներ բացվող թևերով

Չափսը՝ 13000*2500*4000 մմ

Համախառն քաշը՝ 9000 կգ Մեքենայի քաշը՝ 40 Տ

հատ

1

Չինաստան

Չինաստան

7 636 860

 

5.

8701211090

Տրակտորային բեռնատար

Auman 6x4

Վիճակը՝ ՆՈՐ Տարեթիվ՝ 2024 թ

Ձիաուժ: 460 ձիաուժ

հատ

1

Չինաստան

Չինաստան

11 088 000

 

6.

8704900000

Քարշակ բեռնատար

HOWO 6x4

Վիճակ՝ Նոր

Ձիաուժ:> 450 ձիաուժ

հատ

1

Չինաստան

Չինաստան

16 473 600

 

7.

8704900000

HOWO քարշակ

բեռնատար 3 տոննա կռունկով

Անիվի հիմք (մմ) 4500 Համախառն քաշը 12000

հատ

1

Չինաստան

Չինաստան

13 068 000

 

8.

8704900000

HOWO 15 մ

բեռնատար ավտոաշտարակ

Ընդհանուր չափերը 5998x2100x3100

Անիվի հիմք (մմ) 3360

հատ

1

Չինաստան

Չինաստան

10 890 000

 

9.

8716400000

Կոնտեյներ երկկողմանի

բացվող դռներով

Նյութը՝ պողպատ

2.28 մմ հատակի նրբատախտակ

հատ

1

Չինաստան

Չինաստան

2 767 248

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

           

86 079 708

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

25.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան