Գլխավոր տեղեկություն
Номер
N 319-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 25.04.2025
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
22.04.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
22.04.2025
Дата вступления в силу
26.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

22 ապրիլի 2025 թ.

N 319-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 4-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 3-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի ապրիլի 18-ի N 1474-Ա որոշումը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը (կցվում է)։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. ապրիլի 22

Երևան

 

ՕՐԱԿԱՐԳ

 

1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևան քաղաքում Վահրամ Արիստակեսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

3. Աշոտ Քալանթարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

4. Ռաֆայել Մանվելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

5. Ադիբեկ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

6. Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի կիսանդրու տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)

7. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոց հ.117/4 հասցեում բնակելի տների կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

8. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա հ.13/12 և Նորագյուղ թաղամաս հ.66/3 հասցեներում բիզնես կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

9. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց հ. 4/20, 4/21 և Կարապետ Ուլնեցի փողոց հ. 43/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

10. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

11. Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 5-րդ նրբանցք հ. 13/7 հասցեում օգտագործված յուղերի և քսայուղերի վերամշակման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

12. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոց 3-րդ նրբանցք հ. 21/3 հասցեում հրուշակեղենի արտադրության նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

13. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ.19 և 25/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

14. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Կ.Հալաբյան փողոց հ.16/2 հասցեում ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

15. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)

17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)

18. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)

19. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

20. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)

21. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

22. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Չզեկուցվող)

23. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Զեկուցվող)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան