ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 313-Ա
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների կամ ծնողազուրկ կամ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, կամ անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների՝ 2025 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեuչական հանձնաժողով և հաuտատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեuչական հանձնաժողովին`
1) 2025 թվականի հունիսի 20-ից կազմակերպել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների կամ ծնողազուրկ կամ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, կամ անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների ամառային հանգիuտը` երկու հերթափոխով, 10-ական oրով.
2) միջազգային մարդաuիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները uննդամթերքի, մանկական պարագաների լրացուցիչ քանակությամբ և տեuականիով ապահովելու հարցը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի, մինչև 2025 թվականի հունիսի 10-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների կամ ծնողազուրկ կամ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, կամ անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող (նախապատվությունը տալով բազմազավակ՝ 4 և ավելի երեխա ունեցողներին, այնուհետև՝ ընտանիքների անապահովության գնահատման բարձր միավոր կամ բարձր աստիճան ունեցողներին) ընտանիքների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների ցուցակները:
4. Սույն որոշմամբ սահմանված չափորոշիչները չեն տարածվում ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների վրա։
5. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուuարանի աշխատանքները 2025 թվականի հունիսի 20-ից uկuելու համար:
6. Հայաuտանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Հայաuտանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգuտի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը։
7. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին՝ երեխաների ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 313-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վարդան Կոստանյան | - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Գագիկ Իսախանյան | - Վարչապետի օգնական |
Արաքսիա Սվաջյան | - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Արմեն Գասպարյան | - Առողջապահության նախարարի տեղակալ |
Տաթևիկ Ստեփանյան | - Աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Դավիթ Հակոբյան | - Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության կազմակերպման վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ |
Ահարոն Սահակյան | - Կոտայքի մարզպետ |
Աննա Իվանյան |
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |