ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1423-Ա |
«15» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շ. Գրիգորյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի15.04.2025 թ. հ. 1423-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
ՀՀ ՏԿԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ |
Ծերենցի փողոց, հ.72ա |
հողամաս |
Ծերենցի փողոցի հ.72ա հասցեում գտնվող դպրոցի /սեփ. վկ. հ.2623119/ մնացորդային 6696.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Ծերենցի փողոց, հ.72/4 |
01073JBQWFMF |
|
2 |
ՀՀ ՏԿԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ |
Ծերենցի փողոց, հ.72ա |
հողամաս |
Ծերենցի փողոցի հ.72ա հասցեում գտնվող դպրոցի /սեփ. վկ. հ.2623119/ բաժանման հատակագծով առանձնացվող 3720.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Ծերենցի փողոց, հ.72/5 |
01073FXMZHNH |
|
3 |
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ |
Ա. Թամանյան փողոց, հ.10/1 և 10/2, Անտառային փողոց, հ.1 և հ.139 |
հողամաս |
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ սեփականության իրավունքով պատկանող, Ա. Թամանյան փողոցի հ.10/1 և 10/2, Անտառային փողոցի հ.1 և հ.139 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.01032024-01-0155, հ.27062024-01-0054, հ.27062024-01-0308 և հ.27062024-01-0325/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Թամանյան փողոց, հ.10/1 |
01063DBVQ6P2 |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|