Գլխավոր տեղեկություն
Номер
N 1423-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2010.05.05/18(752) 17.04.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
15.04.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.04.2025
Дата вступления в силу
18.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1423-Ա

«15» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շ. Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

15.04.2025 թ.

հ. 1423-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

ՀՀ ՏԿԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

Ծերենցի փողոց, հ.72ա

հողամաս

Ծերենցի փողոցի հ.72ա հասցեում գտնվող դպրոցի /սեփ. վկ. հ.2623119/ մնացորդային 6696.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Ծերենցի փողոց, հ.72/4

01073JBQWFMF

 

2

ՀՀ ՏԿԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

Ծերենցի փողոց, հ.72ա

հողամաս

Ծերենցի փողոցի հ.72ա հասցեում գտնվող դպրոցի /սեփ. վկ. հ.2623119/ բաժանման հատակագծով առանձնացվող 3720.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Ծերենցի փողոց, հ.72/5

01073FXMZHNH

 

3

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Ա. Թամանյան փողոց, հ.10/1 և 10/2, Անտառային փողոց, հ.1 և հ.139

հողամաս

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ սեփականության իրավունքով պատկանող, Ա. Թամանյան փողոցի հ.10/1 և 10/2, Անտառային փողոցի հ.1 և հ.139 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.01032024-01-0155, հ.27062024-01-0054, հ.27062024-01-0308 և հ.27062024-01-0325/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Թամանյան փողոց, հ.10/1

01063DBVQ6P2

 


Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան