Գլխավոր տեղեկություն
Номер
N 1267-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 10.04.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
04.04.2025
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Дата подписания
04.04.2025
Дата вступления в силу
11.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1267-Ա

«04» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

04.04.2025 թ.

հ. 1267-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Գայանե Ավագյան

/լիազորված անձ/

Գրիգոր Բաղդասարյան

Մայիսի 9-ի փողոց, հ.54

բնակելի տուն

Անշարժ գույքի բաժանման 01.04.2025թ. հ.2090 պայմանագրով Գրիգոր Բաղդասարյանին անցած՝ Մայիսի 9-ի փողոցի հ.54 հասցեում գտնվող 126.8քմ մակերեսով բնակելի տանը /հող՝ սեփ. 85.5քմ, ընդ. բաժն. հող. 19.9քմ/ տրամադրել հասցե՝ Մայիսի 9-ի փողոց, հ.54/2

01113SFZ2AK3

 

2

«ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ

Բագրևանդ թաղամաս, հ.19/5

բնակելի տուն

«ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բագրևանդ թաղամասի հ.19/5 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.01042025-01-0248, հող 197.7քմ, պարիսպ 7.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 128.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բագրևանդ թաղամաս, հ.19/37

01083ZNGCGBY

 

3

«ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ

Բագրևանդ թաղամաս, հ.19/29

բնակելի տուն

«ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բագրևանդ թաղամասի հ.19/29 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.02042025-01-0073, հող 222.1քմ, պարիսպ 8.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 146.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բագրևանդ թաղամաս, հ.19/38

01083HDKEZSF

 

4

Վիգեն Ավունջյան

Ն. Գոգոլի փողոց, հ.129/4 և հ.129/5

հողամաս

Վիգեն Ավունջյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Գոգոլի փողոցի հ.129/4 և հ.129/5 հասցեներում գտնվող բնակելի տան և օժանդակ շինության զբաղեցրած հողամասերին /վկ. հ.27022025-01-0273 և վկ. հ.25022025-01-0352/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ն. Գոգոլի փողոց, հ.129/4

01123HH8BEYM

 

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան