ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1405-Ա |
«14» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Պավել Քալաշյանի գրությունը՝ Մոսկովյան փողոցի հ.3 հասցեում գտնվող շինությամբ զբաղեցված հողամասի սահմանները ճշտելու մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» հ.604-Ն որոշման հիման վրա Մոսկովյան փողոցի հ.3 հասցեում գտնվող գույքը 4.653հազ. դրամ հաշվեկշռային արժեքով փոխանցվել է Երևան համայնքին:
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2759.0քմ (2596.72քմ+162.28քմ):
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով քննարկվող 2759.0քմ մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության գոտում, որից 2567.31քմ մակերեսով հողամասը գտնվում է հասարակական կառուցապատման, 29.41քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման, իսկ 162.28քմ մակերեսով հողամասը՝ ընդհանուր օգտագործման հողերի գոտիներում։
Քննարկվող 2596.72քմ /2567.31+29.41/ մակերեսով հողամասն ընդգրկված չէ, իսկ 162.28քմ մակերեսով հողամասը ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 1-ին գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և 2009 թվականի մայիսի 29-ի հ.604-Ն որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի փետրվարի 21-ի հ.Ն/8188-25, 2025 թվականի մարտի 19-ի հ.Դ- 27027-25 և 31.03.2025թ. հ.Ն/16308-25 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Մոսկովյան փողոցի հ.3 հասցեում գտնվող շինությամբ զբաղեցված հողամասի սահմանները որոշվում են 2759.0քմ (2596.72քմ+162.28քմ) մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 2759.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, որից 2596.72քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման, իսկ 162.28քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման:
3. Որոշման 1-ին կետում նշված համայնքային սեփականություն հանդիսացող գույքին տրամադրել «Մոսկովյան փողոցի հ.3/4» հասցեն:
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
5. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի վրա։
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|