Գլխավոր տեղեկություն
Номер
N 182
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-24.11.1990)
Статус
Չի գործում
Первоисточник
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1989/ապրիլ
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
11.04.1989
Подписан
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 1989 թ. N 182

 

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԵՏՊԼԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը նշում է, որ կառավարման կազմակերպական կառուցվածքի կատարելագործումը և տնտեսության ղեկավարման վարչական մեթոդից անցումն առավելապես տնտեսականի, հանրապետության տնտեսական ու սոցիալական կոմպլեքսային զարգացման ապահովումը, պլանավորման ամբողջ համակարգի արմատական վերակառուցումը, ԽՄԿԿ Կենտկոմի հունիսյան (1987 թ.) պլենումի ու Հայաստանի կոմկուսի Կենտկոմի սեպտեմբերյան (1988 թ.) պլենումի որոշումների իրականացման միջոցառումների կոմպլեքսի կարևոր բաղկացուցիչ մասն է:

Հայկական ԽՍՀ պետպլանի գործունեության մեջ գլխավոր կուսակցության մշակած՝ սոցիալ-տնտեսական զարգացման արագացման, տնտեսական աճի սոցիալական վերակողմնորոշմանն ուղղված կառուցվածքային ու ինվեստիցիոն ակտիվ քաղաքականության, հանրապետության և նրա առանձին ռեգիոնների ժողովրդական տնտեսության կոմպլեքսային զարգացման ապահովման, լրիվ տնտեսական հաշվարկի ու ինքնաֆինանսավորման սկզբունքով ձեռնարկությունների գործունեության համար պայմանների ստեղծման ստրատեգիայի անշեղ կենսագործումն է:

Որպես տնտեսական կենտրոնական մարմին պետպլանը կոչված է ապահովել հանրապետության բոլոր տնտեսական մարմինների, մինիստրությունների և գերատեսչությունների աշխատանքի գործունեությունը:

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հայկական ԽՍՀ պետպլանին` բարձրացնել աշխատանքի գիտական մակարդակն ու արդյունավետությունը տնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական ու տարածքային պրոբլեմներ լուծելիս։ Բարելավել հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման նպատակների ու առաջնությունների կոմպլեքսային ու փոխշաղկապված որոշման, ժողովրդական տնտեսության համամասնությունների ու նրա զարգացման հեռանկարների կազմման, տնտեսության հաշվեկշռված ու դինամիկ աճի ապահովման, էկոլոգիական պրոբլեմների լուծման աշխատանքի կազմակերպումը։

Բարձրացնել աշխատանքի ղեկավարման մակարդակը հանրապետության քաղաքային և շրջանային պլանային մարմիններում, մինիստրություններում ու գերատեսչություններում, մշտապես աշխատանք տանել ժողովրդատնտեսական պլանավորման կազմակերպման, տնտեսական նոր մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։

Այդ պահանջներին համապատասխան իրականացնել Հայկական ԽՍՀ պետպլանի կազմակերպական կառուցվածքի վերակառուցումը, նկատի ունենալով դրա հիման վրա հաղթահարել նեղ գերատեսչական մոտեցումը պլանավորման մեջ, բարձրացնել ամփոփիչ ու ֆունկցիոնալ ստորաբաժանումների դերը, ապարատի կառուցվածքը ձևավորել ժողովրդատնտեսական համալիրների հիման վրա։

2. Հայկական ԽՍՀ սլետպլանի հիմնական ուժերը համահանրապետական խնդիրների լուծման, ամբողջ հանրապետության և նրա շրջանների տնտեսական և սոցիալական կոմպլեքսային զարգացման, ժողովրդական տնտեսության ու տարածքի ճյուղերի շաղկապման և պլանների համաձայնեցման, պլանների ամբողջ համակարգի կազմմանը միասնական ժողովրդատնտեսական մոտեցման ապահովման վրա կենտրոնացնելու նպատակով, որպես գլխավոր, ստեղծել միասնական ժողովրդատնտեսական պլանավորման ամփոփման համալիր։

Համալիրի կարևորագույն ֆունկցիան համարել կոնցեպցիայի նախագծերի, հանրապետության արտադրողական ուժերի զարգացման ու տեղաբաշխման սխեմաների, տնտեսական և սոցիալական զարգացման հիմնական ուղղությունների ու հնգամյա պլանների մշակման կազմակերպումը։ Այդ համալիրի վրա դրվում է նաև պլանավորման ելից տվյալների՝ կոնտրոլ թվերի, պետական պատվերների ու լիմիտների կազմումը, ինչպես նաև պետական հնգամյա պլանի համատնտեսական ցուցանիշների և տարեկան պլանների շրջանակներում էկոնոմիկայի հաշվեկշռված զարգացումը։ Նպատակամղված կատարել պլանավորման կարգի կատարելագործման և դրա դեմոկրատական հիմքերի ընդլայնման, պետական ձեռնարկության (միավորման) մասին ԽՍՀՄ օրենքի պահանջներին լրիվ համապատասխան լրիվ տնտեսական հաշվարկի ու ինքնաֆինանսավորման սկզբունքով ձեռնարկությունների (միավորումների) գործունեության համար պայմանների ստեղծման ուղղությամբ։

Հաշվեկշռային աշխատանքը բարձրացնել սկզբունքորեն նոր մակարդակի, համալիրում ամրապնդել ժողովրդատնտեսական հաշվեկշիռների` հասարակական արտադրանքի, ազգային եկամուտի, միջճյուղային հաշվեկշռի և, ամբողջությամբ վերցրած, արդյունաբերության և ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի հաշվեկշռի մշակում իրականացնող ստորաբաժանումները։

Բարձրացնել աշխատանքի մակարդակը հանրապետության ու առանձին շրջանների տնտեսական վիճակի, ժողովրդական տնտեսության վիճակի խորը վերլուծություն իրականացնելու ու դրա հիման վրա էկոնոմիկայի մեջ գործերի վիճակը բարելավելու ուղղությամբ առաջարկությունների պատրաստումը։

Ժողովրդատնտեսական պլանավորման ամփոփման համալիրի կազմում ստեղծել ժողովրդատնտեսական պլանավորման ամփոփման բաժին, տարածքային պլանավորման ամփոփման ու արտադրողական ուժերի տեղաբաշխման բաժին և տնտեսական մեխանիզմի կատարելագործման բաժին։

Հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման պլանավորման պրոցեսում ելնել ճյուղային ու տարածքային համամասնությունների սերտ շաղկապման և ներդաշնակ զուգակցման անհրաժեշտությունից։ Այդ խնդիրների լուծումը հիմնավորել Հայկական ՍՍՀ արտադրողական ուժերի զարգացման ու տեղաբաշխման գիտականորեն հիմնավորված սխեմաներով։ Առավել սերտ տնտեսական կախվածություն հաստատել հանրապետության ազգային եկամտի աճի, սոցիալական ու արտադրական ինֆրակառուցվածքի զարգացման միջև։

Հաշվի առնելով շրջանների ու քաղաքների սոցիալ-տնտեսական կոմպլեքսային զարգացման գործում ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների լիազորությունների զգալի ընդլայնումը, ուժեղացնել տեղական պլանային մարմինների աշխատանքի ղեկավարումը, ակտիվորեն օգտագործել նրանց ստեղծագործական պոտենցիալը։ Կարևոր խնդիր համարել քաղաքների և շրջանների տնտեսական ու սոցիալական զարգացման կոմպլեքսային պլանների որակյալ կազմման ապահովումը։

Այդ աշխատանքի կազմակերպումը դնել տարածքային պլանավորման ու արտադրողական ուժերի տեղաբաշխման ամփոփման բաժնի վրա։

3. ԽՄԿԿ XXVII համագումարի XIX համամիութենական կուսակցական կոնֆերանսի և Հայաստանի կոմկուսի Կենտկոմի սեպտեմբերյան (1988 թ.) պլենումի մշակած` ժողովրդական սպառման ապրանքների արտադրության և վճարովի ծառայությունների, ինչպես նաև մանրածախ ապրանքաշրջանառության կոմպլեքսային պլանավորման սոցիալական քաղաքականությունն իրականացնելու համար, ելնելով դրանցում բնակչության պահանջարկի լրիվ ու ռացիոնալ բավարարումից, ինչպես նաև մանրածախ ապրանքաշրջանառությունից ստեղծել սոցիալական զարգացման համալիր։

Սոցիալական զարգացման համալիրի կազմում ստեղծել ժողովրդական սպառման ապրանքների, ծառայությունների ու առևտրի բաժին, աշխատանքի և աշխատավարձի բաժին, կրթության, մշակույթի ու առողջության պահպանության բաժին, բնության պահպանության բաժին և երկրորդ բաժին։

Հայկական ԽՍՀ պետպլանի ղեկավարությանը՝ ապահովել պլանավորման ու սոցիալական հարցերի լուծմամբ զբաղվող բաժինների աշխատանքի հստակ կոորդինացում։

Սոցիալական ոլորտի զարգացումը պլանավորելիս ղեկավարվել հանրապետության բնակչության աշխատանքի, կյանքի ու կենցաղի պայմանների բարելավման հետ կապված հարցերի կոմպլեքսային լուծման, նրա նյութական և հոգևոր պահանջմունքների առավել լրիվ բավարարման սկզբունքով։

Սոցիալական ոլորտի պլանավորումն իրականացնել հիվանդանոցներով, դպրոցներով, մանկապարտեզներով և ոչ արտադրական ոլորտի մյուս օբյեկտներով ապահովվածության գիտականորեն հիմնավորված սոցիալական նորմատիվների բազայի վրա։

Անշեղորեն ղեկավարվել այն պահանջով, որ պլանում նախատեսվող սոցիալական միջոցառումները պետք է լրիվ չափով հիմնավորվեն համապատասխան նյութական և ֆինանսական ռեսուրսներով։

Ելնելով բնության պահպանության գործունեության զգալի բարելավման անհրաժեշտությունից, Հայկական ԽՍՀ պետպլանում ուժեղացնել բնության պահպանության բաժնի կազմակերպող դերը՝ էկոլոգիական պրոբլեմների պլանային լուծմամբ։

Սահմանել, որ այդ բաժնի աշխատանքների գլխավոր ուղղությունը հողային, ջրային, անտառային ռեսուրսների ու մթնոլորտային օդի ռացիոնալ օգտագործման վրա արդյունավետ պլանային ներգործությունն է տարածքային և ճյուղային հատվածքով ու դրա հիման վրա շրջակա բնական միջավայրի պահպանության գործունեության բարելավումը: Ընդ որում, արդյունավետ բնապահպան կառուցվածքների ստեղծման, որպես բնական միջավայրի պահպանման գլխավոր ուղղություն` անթափոն տեխնոլոգիաների կիրառման բնագավառում ավելի շատ հենվել գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների վրա։ Նշված խնդիրների կատարմանը մշտական ուշադրություն պետք է դարձնեն նաև մյուս համալիրներն ու բաժինները։

4. Գիտության ու տեխնիկայի զարգացման միասնական համակարգի պլանավորման, ենթակա գիտահետազոտական կազմակերպությունների ղեկավարության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հաշվողական տեխնիկայի միջոցների օգտագործման արդյունավետությունն է´լ ավելի բարձրացնելու, պլանային հաշվարկների ավտոմատացված համակարգի զարգացման ճանապարհով ժողովրդական տնտեսությունը զարգացնելու կանխագուշակման ձևերի ու մեթոդների հետագա կատարելագործման նպատակով ստեղծել գիտատեխնիկական առաջադիմության համալիր։

Գիտատեխնիկական առաջադիմության համալիրի կազմում ստեղծել գիտատեխնիկական առաջադիմության ամփոփման բաժին, հաշվողական տեխնիկայի ու ինֆորմացիայի արմատավորման բաժին, երկրորդային ռեսուրսների և ռեսուրսախնայողության բաժին, արտաքին տնտեսական կապերի բաժին և նյութական ֆոնդերի բաժին։

Գիտության և տեխնիկայի զարգացման միասնական համակարգի պրակտիկ իրականացման ընդհանուր ղեկավարումը դնել գիտատեխնիկական առաջադիմության ամփոփման բաժնի վրա, պարտավորեցնելով նրան՝ Հայկական ԽՍՀ պետպլանի համապատասխան բաժինների հետ համագործակցած կենտրոնացնել գիտության և տեխնիկայի զարգացման գլխավոր ուղղությունների պլանավորման աշխատանքը։ Ապահովել պլաններում պետական նպատակային գիտատեխնիկական ծրագրերի առաջադրանքների իրականացումը, միջճյուղային գիտատեխնիկական համալիրների մշակումների կիրառումը։ Սահմանել, որ միջճյուղային և ճյուղային բոլոր նախագծումները պետք է հիմնվեն գիտատեխնիկական առաջադիմության արգասավորությունը բնութագրող ամփոփիչ ցուցանիշների վրա, հենվեն գործող արտադրության և կապիտալ ներդրումների արդյունավետության բարձր մակարդակի վրա, իսկ այդ պրոբլեմների լուծումը շաղկապեն արտադրության տեխնիկական մակարդակի ու արտադրանքի որակի բարձրացման խնդիրների և տնտեսական նոր մեխանիզմի հետ։

Հայկական ԽՍՀ պետպլանին՝ գիտատեխնիկական առաջադիմության արագացման աշխատանքների կատարման գործում սերտորեն փոխգործակցել ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի, ԽՍՀՄ հաշվողական տեխնիկայի ու ինֆորմատիկայի պետական կոմիտեի, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ու Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հետ։

Ելնելով արտաքին տնտեսական գործունեության կազմակերպման արդի պահանջներից և սկզբունքներից, արմատապես վերանայել արտաքին տնտեսական կապերի պլանավորմանը հնացած մոտեցումները, դրանք վերածել էկոնոմիկայի արդյունավետության բարձրացման ու գիտատեխնիկական առաջադիմության արագացման ստրատեգիական խնդրի լուծման հզոր գործիքի` աշխատանքի միջազգային բաժանման ակտիվ օգտագործման բազայի վրա։ Այդ աշխատանքում առաջատար ուղղությունը դարձնել սոցիալիստական տնտեսական ինտեգրացումը։

Այդ աշխատանքի կազմակերպումը դնել արտաքին տնտեսական կապերի բաժնի վրա։

Հայկական ԽՍՀ պետպլանի բոլոր համալիրների ու բաժինների կարևոր խնդիրներից մեկը համարել մասնակցությունը արտաքին տնտեսական գործունեության կատարելագործման ու արդյունավետության բարձրացման գործին։ Պայմաններ ստեղծել վալյուտային ինքնածախսածածկման և ինքնաֆինանսավորման սկզբունքների հիման վրա մինիստրությունների ու ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեության կազմակերպման համար։

5. Նյութական արտադրության, արտադրական և սոցիալական ինֆրակառուցվածքի ոլորտի պլանավորման և զարգացման աշխատանքը կազմակերպել հետևյալ համալիրների հատվածքով`

արդյունաբերության, տրանսպորտի և կապի՝ մեքենաշինական արդյունաբերության բաժնի, քիմիկաանտառային արդյունաբերության, մետալուրգիայի ու երկրաբանության բաժնի, վառելիքաէներգետիկ ռեսուրսների բաժնի, հանրապետական և թեթև արդյունաբերության բաժնի, տրանսպորտի ու կապի բաժնի կազմում.

ագրոարդյունաբերության` ագրոարդյունաբերական համալիրի ամփոփման բաժնի և ագրոարդյունաբերական համալիրի արդյունաբերության բաժնի կազմում.

շինարարության` շինարարական համալիրի ու նախագծաորոնողական աշխատանքների ամփոփման բաժնի, շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արդյունաբերության բաժնի, կապալառու աշխատանքների բաժնի ու սոցիալական ոլորտի և բնակարանային շինարարության նյութական բազայի զարգացման բաժնի կազմում։

Համալիրների ուժերը կենտրոնացնել արտադրության ու շինարարության արդյունավետ ու հաշվեկշռված զարգացման ուղիների մշակմանը, գիտատեխնիկական առաջադիմության արագացման ու միջճյուղային պրոբլեմների լուծմանը, ստեղծված արտադրական պոտենցիալի և գոյություն ունեցող արտադրողական ուժերի լրիվ օգտագործման ապահովմանը։

Աշխատանքի ծանրության կենտրոնը փոխադրել հեռանկարային պլանավորմանը՝ ըստ հնգամյակի տարիների հավասարաչափ ու հաշվեկշռված զարգացման պրոբլեմների մանրակրկիտ մշակման ապահովման պայմաններում: Պետական պլանների նախագծերի նախապատրաստման բոլոր փուլերում հստակ փոխներգործություն ապահովել ԽՍՀՄ պետպլանի, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ մինիստրությունների ու գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների, հանրապետության տարածքում գտնվող միութենական ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ։

6. Ի կատարումն Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հուլիսի 26-ի N 414 որոշման՝ Հայկական ԽՍՀ գների պետական կոմիտեի ֆունկցիաները Հայկական ԽՍՀ պետպլանին հանձնելու մասում, Հայկական ԽՍՀ պետպլանի կենտրոնական ապարատում ստեղծել գնագոյացման համալիր, դրա կազմի մեջ մտցնելով գնագոյացման վարչությունը, ստանդարտների ու արտադրանքի որակի բաժինը և ֆինանսների բաժինը։

7. Անհրաժեշտ է Հայկական ԽՍՀ պետպլանի արդի խնդիրներին ու ֆունկցիաներին համապատասխան որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայկական ԽՍՀ պետպլանի կոլեգիայի դերը։

Հայկական ԽՍՀ պետպլանի կոլեգիայի ուշադրությունը կենտրոնացնել հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման արագացման ժողովրդատնտեսական խոշոր պրոբլեմների քննարկմանն ու լուծմանը, հանրային արտադրության ինտենսիվացմանը, դրա արդյունավետության բարձրացմանը, ժողովրդատնտեսական համամասնությունների կատարելագործմանը և էկոնոմիկայի հաշվեկշռվածությանը, ինչպես նաև ապարատի աշխատանքի կազմակերպման մակարդակի բարձրացմանը, կատարողական կարգապահության ամրապնդմանը:

8. Հայկական ԽՍՀ պետական պլանային կոմիտեի գործունեության ակտիվացման նպատակով նրա նիստերում քննության առնել Հայկական ԽՍՀ տնտեսական ու սոցիալական զարգացման հանգուցային հարցերը, հեռանկարային պլանների նախագծերը, միջճյուղային, տարածքային ու էկոլոգիական կարևոր պրոբլեմները, պետպլանի գործունեությանը տալ լայն դեմոկրատական բնույթ և հրապարակայնություն։ Կոմիտեի նիստերն անցկացնել տարեկան երկու անգամից ոչ պակաս։

Սահմանել, որ Հայկական ԽՍՀ պետական պլանային կոմիտեն, որպես ղեկավարման կոլեկտիվ մարմին, ստեղծվում է հետևյալ կազմով՝ Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահ, կոմիտեի նախագահի տեղակալներ ու անդամներ։ Անհրաժեշտ համարել Հայկական ԽՍՀ պետական պլանային կոմիտեի կազմի մեջ մտցնել Հայկական ԽՍՀ պետմատի, Հայկական ԽՍՀ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի, Հայկական ԽՍՀ պետշինի, Հայկական ԽՍՀ վիճակագրության պետական կոմիտեի նախագահներին, Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրին, Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի փոխնախագահին, ՀԱՄԽ-ի քարտուղարին, ժողովրդական դեպուտատների Երևանի, Լենինականի ու Կիրովականի քաղաքային խորհուրդների գործկոմների պլանային հանձնաժողովների նախագահներին, Հայկական ԽՍՀ պետպլանի առաջատար բաժինների պետերին, ինչպես նաև խոշոր գիտնականների, մասնագետների ու տնտեսական ղեկավարների։ Հաստատել կոմիտեի թվակազմը` 45 մարդ։

Հայկական ԽՍՀ պետական պլանային կոմիտեի որոշումները, նրա իրավասության սահմաններում, կատարման համար պարտադիր են Հայկական ԽՍՀ մինիստրությունների, գերատեսչությունների և մյուս կազմակերպությունների կողմից։

9. Հայկական ԽՍՀ պետպլանին՝ ելնելով նոր պահանջներից, արմատապես բարելավել ապարատի աշխատանքի ոճն ու մեթոդները։

Ապահովել հանրապետության ղեկավար մարմինների որոշումների և հանձնարարականների ժամանակին ու որակով կատարումը։ Հարցերը քննարկելիս և որոշումների նախագծերը նախապատրաստելիս հիմնվել տնտեսական պրոցեսների և կոնկրետ հաշվարկների խորն ուսումնասիրման վրա, թույլ չտալով սուբյեկտիվ մոտեցում։

Հստակորեն որոշել յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման ֆունկցիաները, ելնելով էկոնոմիկայի կառավարման ու պլանավորման վերակառուցման գծով ընդունած որոշումներից և Հայկական ԽՍՀ պետպլանի նոր կառուցվածքից, նկատի ունենալով ապարատի ներդաշնակ աշխատանքի, հարցերի լուծմանը կոմպլեքսային մոտեցման ապահովումը։ Թույլ չտալ գերատեսչականության և տեղայնականության երևույթներ, բարձրացնել յուրաքանչյուր աշխատողի պատասխանատվությունը հարցերի ժամանակին ու հիմնավորված լուծման նկատմամբ:

10. Հայկական ԽՍՀ պետպլանին՝ ղեկավարվելով ԽՄԿԿ Կենտկոմի XIX համամիութենական կուսակցական համագումարի, հունվարյան և հունիսյան (1987 թ.) պլենումների, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի սեպտեմբերյան (1988 թ.) պլենումի որոշումներով, մշակել և իրագործել կոնկրետ միջոցառումներ կադրերի ընտրության, տեղաբաշխման ու դաստիարակման աշխատանքի արմատական վերակառուցման ուղղությամբ, հատուկ ուշադրություն դարձնելով Հայկական ԽՍՀ պետպլանի մասնագետների տեսական ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, իրենց վրա դրված պարտականությունների բարեխիղճ կատարման նկատմամբ պատասխանատվության ուժեղացմանը։

Բարելավել Հայկական ԽՍՀ պետպլանի կենտրոնական ապարատի մասնագետների որակական կազմը, ապահովել փորձառու կադրերի ու երիտասարդ հեռանկարային աշխատողների ռացիոնալ զուգակցումը, ավելի շատ աշխատանքի ներգրավել այնպիսի խոշոր տնտեսագետների, գիտնականների, մասնագետների, որոնք ունեն արտադրության մեջ աշխատանքի փորձ, ընդունակ են հարցերի լուծմանը մոտենալ պետական դիրքերից, օբյեկտիվորեն գնահատել գործերի վիճակը ժողովրդական տնտեսության մեջ ու դրա առանձին տեղամասերում, տեսնել դրա զարգացման հեռանկարները և արդյունավետ ուղիները։ Այդ աշխատանքում ելնել այն բանից, որ Հայկական ԽՍՀ պետպլանի մասնագետները պետք է աչքի ընկնեն կուսակցական սկզբունքայնությամբ, ձեռնահասությամբ, նորի զգացումով, իր գործունեությունը քննադատորեն գնահատելու ընդունակությամբ, թերությունների, բյուրոկրատիզմի, ձևականության ու քաշքշուկի յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ անհանդուրժողականությամբ։

Ընդունել դեմոկրատական սկզբունքը կադրերի ընտրության և տեղաբաշխման գործում, առաջ քաշել, որպես կանոն, ռեզերվից, հաշվի առնելով կուսակցական ու հասարակական կազմակերպությունների կարծիքները։ Այնտեղ, ուր դա նպատակահարմար է, կիրառել մրցութային համակարգ։

Բարձրացնել ղեկավար աշխատողների և մասնագետների ատեստավորման դերն ու նշանակությունը որպես Հայկական ԽՍՀ պետպլանի ապարատի որակական կազմի բարելավման գործուն ձև։ Հաշվի առնելով ատեստավորման արդյունքները, համապատասխան որոշումներ ընդունել պաշտոններում առանձին աշխատողների բարձրացման (իջեցման), ռոճիկների փոփոխման, առաջքաշման համար կադրերի ռեզերվի մեջ մտցնելու (հանելու), այլ աշխատանքի փոխադրելու, անհրաժեշտության դեպքում` նաև զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։

Միջոցներ ձեռնարկել Հայկական ԽՍՀ պետպլանի կադրերի վերապատրաստման ու որակավորման բարձրացման համակարգի հետագա բարելավման համար, ապահովել, որպեսզի Հայկական ԽՍՀ պետպլանի բոլոր ղեկավար աշխատողներն ու մասնագետները պարբերաբար անցնեն ուսուցման դասընթաց։ Այդ նպատակի համար արդյունավետորեն օգտագործել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիան, ԽՍՀՄ պետպլանին առընթեր պլանատնտեսագիտական ակադեմիան, քաղաքական և տնտեսագիտական ուսուցման համակարգն ու ուսուցման մյուս ձևերը։

Աշխատողների գաղափարաքաղաքական ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը դիտել որպես անհրաժեշտ պայման` ղեկավար աշխատանքի համար առաջքաշման հարցը լուծելիս։

Կոլեգիայի նիստերում սիստեմատիկաբար քննության առնել կադրերի ընտրության, տեղաբաշխման ու դաստիարակման, նրանց գաղափարաքաղաքական և պրոֆեսիոնալ գիտելիքների բարձրացման աշխատանքի կատարելագործման հարցերը։

11. Հայկական ԽՍՀ պետպլանին` բարձրացնել ենթակա գիտահետազոտական կազմակերպությունների ղեկավարման մակարդակը, բարելավել գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը պլանավորման բնագավառում, գիտական ուժերը կենտրոնացնել էկոնոմիկայի զարգացման արագացման ու հանրային արտադրության ինտենսիվացման, սոցիալական առաջադիմության, բաշխողական քաղաքականության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ժողովրդական տնտեսության կառավարման ձևերի ու մեթոդների հետագա կատարելագործման արդի պրոբլեմների կոմպլեքսային հետազոտությունների վրա։ Սահմանել, որ Հայկական ԽՍՀ պետպլանին առընթեր գիտահետազոտական կազմակերպություններն աշխատում են համապատասխան համալիրների հետ սերտ համագործակցած Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահի առաջին տեղակալի ընդհանուր ղեկավարման ներքո:

Մանրակրկիտ վերլուծել Հայկական ԽՍՀ պետպլանին առընթեր գիտահետազոտական կազմակերպությունների գործունեությունը, քննության առնել դրանց պրոֆիլն ու կառուցվածքը։

12. Հաստատել Հայկական ԽՍՀ պետական պլանային կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

13. Հայկական ԽՍՀ պետական պլանային հանձնաժողովի կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը սահմանել 242 միավոր։

14. Թույլատրել Հայկական ԽՍՀ պետպլանին՝ ունենալ նախագահի 6 տեղակալ, այդ թվում մեկ՝ առաջին և կոլեգիա՝ բաղկացած 13 մարդուց։ Համալիրների ղեկավարումը դնել Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահի վրա։ Սահմանել, որ գիտատեխնիկական առաջադիմության ամփոփման բաժինը, ագրոարդյունաբերական համալիրի ամփոփման բաժինը և գնագոյացման վարչությունը գլխավորում են Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալները, որոնք միաժամանակ համապատասխան բաժինների ու վարչության պետերն են։

15. Հայկական ԽՍՀ պետպլանի կոլեգիային իրավունք վերապահել, անհրաժեշտության դեպքում, համալիրների ու բաժինների կազմի մեջ փոփոխություններ մտցնել, ելնելով Հայկական ԽՍՀ պետպլանի կենտրոնական ապարատի աշխատողների հաստատված թվաքանակից։

16. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 10-ի «Հայկական ՍՍՀ պետպլանի գործունեության և կազմակերպական կառուցվածքի վերակառուցման մասին» N 594 որոշումը։

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

հԱՎԵԼՎԱԾ

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի

1989 թ. ապրիլի 11-ի N 182 որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԵՏՊԼԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ՝ Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահ

Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահի առաջին տեղակալ՝ մեկ

Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալ` երկու

Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալ՝ համալիրի ղեկավար-բաժնի պետ` երկու

Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալ, համալիրի ղեկավար-վարչության պետ` մեկ

 

Ժողովրդատնտեսական պլանավորման ամփոփման համալիր

 

Ժողովրդատնտեսական պլանավորման ամփոփման բաժին

Տարածքային պլանավորման ու արտադրողական ուժերի տեղաբաշխման ամփոփման բաժին

Տնտեսական մեխանիզմի կատարելագործման բաժին

 

Սոցիալական զարգացման համալիր

 

Ժողովրդական սպառման ապրանքների, ծառայությունների և առևտրի ամփոփման բաժին

Աշխատանքի և աշխատավարձի բաժին

Կրթության, մշակույթի ու առողջության պահպանության բաժին

Բնության պահպանության բաժին

Երկրորդ բաժին

 

Գիտատեխնիկական առաջադիմության համալիր

 

Գիտատեխնիկական առաջադիմության ամփոփման բաժին

Հաշվողական տեխնիկայի ու ինֆորմացիայի արմատավորման բաժին

Երկրորդային ռեսուրսների և ռեսուրսախնայողության բաժին

Արտաքին տնտեսական կապերի բաժին

Նյութական ֆոնդերի բաժին

 

Շինարարության համալիր

 

Շինարարության համալիրի և նախագծաորոնողական աշխատանքների ամփոփման բաժին

Շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արդյունաբերության բաժին

Կապալային աշխատանքների բաժին

Սոցիալական ոլորտի ու բնակարանային շինարարության նյութական բազայի զարգացման ամփոփման բաժին

 

Արդյունաբերության, տրանսպորտային ու կապի համալիր

 

Մեքենաշինական արդյունաբերության բաժին

Քիմիկաանտառային արդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության բաժին

Վառելիքաէներգետիկ ռեսուրսների բաժին

Հանրապետական և թեթև արդյունաբերության բաժին

Տրանսպորտի ու կապի բաժին

 

Ագրոարդյունաբերական համալիր

 

Ագրոարդյունաբերական համալիրի ամփոփման բաժին

Ագրոարդյունաբերական համալիրի արդյունաբերության բաժին

 

Գնագոյացման համալիր

 

Գնագոյացման վարչություն

Ստանդարտների արտադրանքի և որակի բաժին

Ֆինանսների բաժին

 

Գործող արտաբաժանումներ

 

Առաջին բաժին

Գործերի կառավարչություն

 

Հայկական ԽՍՀ պետպլանին առընթեր կազմակերպությունները

 

Էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ

Հաշվողական կենտրոն

Գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ` հանրապետական գիտատեխնիկական գրադարանի հետ միասին

«Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի խմբագրություն

«Հայաստանի արդյունաբերություն» ամսագրի խմբագրություն

Հայկական ԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես

Տնտհաշվարկային ռոտապրինտային արհեստանոց

Ավտոձեռնարկություն

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ