Գլխավոր տեղեկություն
Номер
N 446-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.04.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2025
Дата вступления в силу
19.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2025 թվականի N 446-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին ամրացված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 4-րդ փակուղի 10 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող և «Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված գույքի կազմից առանձնացված և որպես առանձին գույքային միավոր գրանցված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 4-րդ փակուղի 10/1 հասցեում գտնվող 471,4 քառ. մետր մակերեսով շուկայական արժեքին մոտարկված՝ 15 129 448.04 դրամ կադաստրային արժեքով «Մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12112024-06-0015 վկայական, այսուհետ՝ գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքին՝ Օձուն գյուղում արտադպրոցական կրթության կազմակերպումն ապահովելու նպատակով Մանկական արվեստի դպրոցի շենքի վերակառուցման, սեյսմազինվածության բարձրացման և տարածքի բարեկարգման աշխատանքներ կատարելու համար։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Ալավերդի համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն։

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան