Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-66-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.30/18(821) Հոդ.316
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.03.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.03.2011
Дата вступления в силу
09.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մարտի 3-ին

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով:

 

 Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածում`

 

1) 2-րդ և 3-րդ մասերի «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Ոստիկանությունը» բառով.

2) 4-րդ մասի առաջին նախադասության «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Ոստիկանությունն այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին և» բառերով, իսկ «, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ» բառերը հանել, ինչպես նաև 4-րդ մասի վերջին նախադասության «և» շաղկապը փոխարինել «, իսկ Ոստիկանությունը`» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

5) «սույն օրենքով սահմանված կարգով ապաստանի դիմումների վերաբերյալ ընդունված վերջնական որոշումների մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը.»:

 

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սահմանված կարգով տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:»:

 

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության «լիազոր մարմինն» բառերը փոխարինել «Ոստիկանությունն» բառով:

 

 Հոդված 6. Օրենքի 58-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «Լիազոր մարմինը վերջնական որոշումը կայացնելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում» բառերը փոխարինել «Ոստիկանությունը, լիազոր մարմնի որոշման հիման վրա, հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 2-րդ մասի չորրորդ նախադասության «և» բառը փոխարինել «, իսկ Ոստիկանությունը`» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի «Լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Ոստիկանությունը» բառով, «և» բառը փոխարինել ստորակետով, իսկ նույն մասը «նմուշը» բառից հետո լրացնել «և տալու կարգը» բառերով:

 

 Հոդված 8. Օրենքի 64-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի երկրորդ պարբերության «մեկ տարվա» բառերը փոխարինել «երկու տարվա» բառերով, իսկ «լիազոր մարմին» բառերը` «Ոստիկանություն» բառով:

2) 2-րդ մասի «պետք է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, դիմեն լիազոր մարմին սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Այդ ժամկետում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք չբերած անձինք» բառերը հանել:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. մարտի 19
Երևան
ՀՕ-66-Ն