ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2025 թվականի N 422-Ն
ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2025 թվականի ամառային զորակոչ կամ զորակոչ), որոնց 18 տարին լրանում է կամ, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:
2. 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2025 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիներին:
3. 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
5. 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
6. 2025 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
7. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել`
1) զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում ինֆեկցիոն կամ այլ վարակիչ հիվանդությունների տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.
2) զինվորական կոմիսարիատների կողմից քաղաքացիների առողջական վիճակի հետազոտության ուղեգրումը և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից քաղաքացիներին անհրաժեշտ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական ուղեգրումների վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 25-ը ներառյալ։
9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ և նրա զինվորական կոմիսարիատներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում աջակցել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ և դրա զինվորական կոմիսարիատներ:
10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարին:
12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի, ինչպես նաև հարակից տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարիատներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության անձնակազմեր:
13. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
14. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:
15. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) մինչև 2025 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.
2) մինչև 2025 թվականի հուլիսի 22-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 422-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարի ՊՊԿ
ՀՀ ներքին գործերի նախարար
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զորակոչի ապահովման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 422-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Զինվորական կոմիսարիատներ |
Հանձնաժողովների անդամներ |
Երևան Երևանի N 1 Երևանի N 2 Երևանի N 3 Երևանի N 4 |
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի N 1, N 2, N 3 և N 4 զինվորական կոմիսարներ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Արագածոտն Արագածոտնի մարզի |
Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի, Թալինի, Ապարանի բաժինների պետեր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի Աշտարակի հենակետի պետ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Արագածոտնի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Արարատ Արարատի մարզի |
Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի, Արարատի, Մասիսի, Վեդիի բաժինների պետեր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Արարատի մարզի զինվորական կոմիսար Արարատի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Արմավիր Արմավիրի մարզի |
Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի, Բաղրամյանի, Արմավիրի բաժինների պետեր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Արմավիրի մարզի զինվորական կոմիսար Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Գեղարքունիք Գեղարքունիքի մարզի |
Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի, Վարդենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի բաժինների պետեր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Մարտունու ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Լոռի Լոռու մարզի |
Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի, Բազումի, Գուգարքի, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի բաժինների պետեր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Լոռու մարզի զինվորական կոմիսար Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Կոտայք Կոտայքի մարզի |
Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի, Հրազդանի, Նաիրիի, Չարենցավանի, Գառնիի բաժինների պետեր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսար Կոտայքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Շիրակ Շիրակի մարզի |
Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի, Մուշի, Ախուրյանի, Անիի, Աշոցքի, Ամասիայի, Արթիկի բաժինների պետեր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Շիրակի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Սյունիք Սյունիքի մարզի |
Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի բաժինների պետեր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի, Գորիսի և Սիսիանի ռազմական ոստիկանության բաժինների պետեր ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Սյունիքի մարզի զինվորական կոմիսար ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Վայոց ձոր Վայոց ձորի մարզի |
Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բաժինների պետեր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսար Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Տավուշ Տավուշի մարզի |
Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Իջևանի բաժինների պետեր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի ռազմական ոստիկանության բաժնի պետ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Տավուշի մարզի զինվորական կոմիսար Տավուշի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 422-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արթուր Սեդրակի Աղաջանյան |
- հանձնաժողովի նախագահ (ՀՀ առողջապահության | |
Գարիկ Սմբատի Սարգսյան | - հանձնաժողովի նախագահի տեղակալ (օտոլարինգոլոգ) | |
Սալվադոր Մարիոյի Խեչոյան | - թերապևտ | |
Սևան Զորկինի Իրիցյան | - թերապևտ | |
Հարություն Վահրամի Ղռմաջյան | - սրտաբան | |
Արսեն Ալբերտի Գուլիքեհվաև | - սրտաբան | |
Գևորգ Արսենի Մանուչարյան | - սրտաբան | |
Ռոբերտ Ալբերտի Վարդանյան | - նյարդաբան | |
Հասմիկ Ռաֆայելի Ամրոյան | - նյարդաբան | |
Գեղամ Հայրապետի Բարսեղյան | - մաշկաբան | |
Էդուարդ Տիգրանի Վարդանյան | - ուրոլոգ | |
Դավիթ Գևորգի Գևորգյան | - վիրաբույժ | |
Արտակ Կարապետի Գրիգորյան | - վնասվածքաբան | |
Լևոն Գագիկի Ներսիսյան | - վնասվածքաբան | |
Արթուր Լիոնիկի Մինասյան | - օտոլարինգոլոգ | |
Մկրտիչ Գառնիկի Մարուքյան | - ակնաբույժ | |
Սետրակ Գրիգորի Տոնապետյան | - ակնաբույժ | |
Վահե Գալուստի Հարությունյան | - հոգեբույժ | |
Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան | - հոգեբույժ | |
Նարեկ Հովիկի Ջամալյան | - հանձնաժողովի քարտուղար, համակարգչային օպերատոր |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական: