Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 53-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 16.04.2025
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
08.04.2025
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
08.04.2025
Дата вступления в силу
26.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0053 Ն. 08.04.25

 

8 ապրիլի 2025 թվականի

թիվ 53-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Հայաստանի օրենսդրությամբ կարգավորվող՝ Սվոփերի և ածանցյալների միջազգային ասոցիացիայի (ISDA) կողմից մշակված Սվոփերի և ածանցյալների գլխավոր համաձայնագիրը (ISDA MA)՝ որպես տեղական մասնակիցների միջև ֆինանսական գործարքների համար լայնորեն կիրառվող տիպային պայմանագիր, և Արժեթղթերի փոխառության միջազգային ասոցիացիայի (ISLA) կողմից մշակված գլոբալ գլխավոր համաձայնագիրը (GMSLA)` որպես միջազգային շուկաներում արժեթղթերի փոխառության գործարքների համար լայնորեն կիրառվող տիպային պայմանագիր, ներառել այն պայմանագրերի ցանկում, որոնց հիման վրա կնքված գործարքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի իմաստով համարվում են «ֆինանսական գործարքներ», և այդ գործարքների նկատմամբ կիրառելի դարձնել զուտացման հնարավորությունը,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1-ին հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի «Միջազգային շուկաներում լայնորեն կիրառվող ածանցյալ ֆինանսական գործիքների, ֆինանսական գործարքների տիպային պայմանագրերը սահմանելու, ինչպես նաև գլխավոր համաձայնագրերի նկատմամբ պահանջներ սահմանելու մասին» թիվ 67-Ն որոշման՝

1) 1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ և 4-րդ ենթակետեր․

«3) Արժեթղթերի փոխառության միջազգային ասոցիացիայի (International Securities Lending Association (ISLA)) Գլոբալ գլխավոր արժեթղթերի փոխառության համաձայնագրերը (ISLA Global Master Securities Lending Agreements),

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կամ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ այլ անձի կողմից հրապարակված՝ Հայաստանի օրենսդրությամբ կարգավորվող «Ածանցյալ ֆինանսական գործարքների կնքման գլխավոր համաձայնագիրը», ինչպես նաև դրա հետ կապված կամ դրա մաս կազմող ապահովության համաձայնագրերը կամ այլ փաստաթղթերը:»,

2) 3-րդ կետում «1-ին կետով» բառերը փոխարինել «1-ին կետի 1-3-րդ ենթակետերով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան