Գլխավոր տեղեկություն
Номер
N 1392-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 30.08.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.08.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.08.2024
Дата вступления в силу
09.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2024 թվականի N 1392-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման N 3 հավելվածի 1.19-րդ կետը և «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա», 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի․

3) մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը՝ համաձայն N 5 հավելվածի։

(1-ին կետը փոփ., լրաց. 10.04.25 N 419-Լ)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ձեռնարկել միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ մթերատվության բարձրացման փորձնական ծրագրից բխող համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

ԵՐԵՎԱՆ 2024 Թ․

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2․ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

3․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

4․ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

6. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

8․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1․ Մանր եղջերավոր կենդանիների բուծումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ավանդական ճյուղերից մեկը։ Ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող սննդամթերքի ու հումքի համախառն տարեկան արտադրանքի արժեքը փոքր-ինչ գերազանցում է 50,0 մլրդ դրամի սահմանը, մինչդեռ առկա բնատնտեսական ներուժը հնարավորություն է ընձեռում ավելի քան 3 անգամ գերազանցել այդ ցուցանիշը։

2․ Հայաստանի Հանրապետությունում առկա ավելի քան 1050 հազար հեկտար արոտների գերակշիռ մեծամասնությունը հանդիսանում են լեռնային և բարձր լեռնային արոտահանդակներ, որոնց զգալի մասը 10 աստիճանից բարձր թեքություններ ունեցող արոտակտորներ են և հիմնականում կարող են օգտագործվել մանր եղջերավոր կենդանիների արածեցման նպատակով։

3․ Հանրապետության լեռնային և հատկապես բարձր լեռնային արոտավայրերն առավելագույնը օգտագործվում են 30 տոկոսով և համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման պարագայում (ճանապարհներ, ջրելատեղեր, կացատեղեր, կենդանիների ապաստարաններ և այլն) արոտների ծանրաբեռնվածությունը կարելի է գրեթե եռապատկել։

4․ Մեր երկրում բուծվող մանր եղջերավոր կենդանիների տեղական ցեղերը (մազեխ, բոզախ, բալբաս և այլն) ձևավորվել են հազարամյակների ընթացքում՝ ժողովրդական, իսկ հայկական կիսակոպտաբուրդ ցեղի ոչխարները՝ հայրենական գիտնականների սելեկցիայի արդյունքում։

 

2․ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

5․ Մանր եղջերավոր կենդանիների բուծումը անասնաբուծության առանցքային ճյուղերից է, որն ապահովում է հանրապետությունում ստացվող կենդանական ծագման մթերքների և հումքի համախառն արտադրանքի ավելի քան 10%-ը։ Հայկական բարձրավանդակում հազարամյակների ընթացքում ոչխարաբուծությունը զարգացել է մսաբրդակաթնային, իսկ այծերի բուծումը՝ մսակաթնային ուղղությամբ։

6․ Վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին նկատվում են մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի ավելացման միտումներ։ Այսպես, եթե 2018 թվականին հանրապետությունում ոչխարների և այծերի գլխաքանակը կազմել է 638,3 հազար, իսկ 2019 թվականին՝ 662,5 հազար գլուխ, ապա 2020-2022 թվականներին այս ցուցանիշը գերազանցել է 700,0 հազար գլխի սահմանագիծը։ Ընդ որում, մանր եղջերավոր կենդանիների առավել ստվար գլխաքանակն առավելապես կենտրոնացված է Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում։

7․ Ներկայումս հիմնականում բուծվում են ժողովրդական սելեկցիայի հետևանքով ստացված, առավելապես կոպտաբուրդ ուղղություն ունեցող՝ մազեխ, բոզախ, ղարաբաղյան և բալբաս ցեղերի, ինչպես նաև հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծված՝ հայկական կիսակոպտաբուրդ ցեղի ոչխարներ։ Առանձին տարածաշրջաններում սահմանափակ գլխաքանակով հանդիպում են նաև կիսանրբագեղմ կորիդել տիպի մսաբրդատու ուղղության ոչխարներ։

8․ Ինչպես ոչխարաբուծությունը, այնպես էլ այծաբուծությունը, հիմնականում վարվում է էքստենսիվ եղանակով, և արտադրական գործընթացներում շարունակաբար ավանդական տեխնոլոգիաների կիրառման հետևանքով այս ոլորտն աչքի է ընկնում նվազ արդյունավետությամբ։ Մինչդեռ ոչխարաբուծության և այծաբուծության վարման ժամանակակից համակարգերը ներառում են այնպիսի մոտեցումներ, որոնցում ինտենսիվ տեխնոլոգիաներին հարմարված ցեղերի բուծումը զուգակցվում է կենդանիների պահվածքի և կերակրման առաջադեմ տեխնոլոգիաների հետ, ինչը թույլ է տալիս առավելագույնս դրսևորել ցեղերի մթերատվության գենետիկական հնարավորությունները և նվազագույնի հասցնել արտադրանքի ինքնարժեքը։

9․ Հայաստանում բուծվող ոչխարներն ու այծերը, թեև գերազանց հարմարված են տեղի բնակլիմայական պայմաններին և ունեն ամուր համակազմվածք, այնուամենայնիվ մթերատվությամբ, պտղատվությամբ և արդյունաբերական տեխնոլոգիաներին հարմարվածության մակարդակով զգալիորեն զիջում են համաշխարհային լավագույն դասական ցեղերի համանման ցուցանիշներին։

 

3․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

10․ Քանի որ հանրապետությունում ոչխարաբուծությունը հիմնականում կրում է էքստենսիվ բնույթ, ապա ծրագրի իրականացումը կնպաստի ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալների ավելացմանը, շահութաբերության մակարդակի բարձրացմանը, ոլորտում ներդրումների խրախուսմանը և ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմանը։ Ոչխարաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաներն արդյունավետ են գործում այն դեպքում, երբ բուծվում են ինտենսիվ տեխնոլոգիաներին հարմարված ցեղերի կենդանիներ։

11․ Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշմամբ հաստատեց ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցությանն ուղղված ծրագիր, որի շրջանակներում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին պետական աջակցություն էր ցուցաբերվում 2019-2023 թվականների ընթացքում տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման համար՝ տրամադրված վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման եղանակով (շահառուներին վարկերը 0-2 տոկոս տոկոսադրույքով տրամադրմամբ) կամ էլ տոհմային կենդանիների ձեռքբերման փաստացի ծախսերի 23 և 27 %-ի չափով փոխհատուցմամբ։ Նշված ծրագրի ծախսարդյունավետության վերլուծությունից հետևում է, որ այն, այնուամենայնիվ, չապահովեց ցանկալի արդյունք, ինչը պայմանավորված էր ոչ միայն վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման և ձեռք բերված կենդանիների արժեքի 23 և 27%-ի չափով փոխհատուցման նկատմամբ շահառուների կողմից ցուցաբերված նվազ հետաքրքրվածությամբ, այլև Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետությունից ներկրված ավելի քան 1000 գլուխ տոհմային ոչխարի տրամադրմամբ (որից 500 գլուխը՝ անհատույց)։ Այդ ժամանակահատվածում տրամադրված վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման եղանակով ներկրվել է 1201, իսկ ձեռք բերված կենդանիների արժեքը 23 և 27 %-ի չափով փոխհատուցելու եղանակով՝ 500 գլուխ մանր եղջերավոր կենդանի։ Ծրագրի շրջանակներում 2019-2023 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ ներկրվել է ռոմանովյան, օստֆրիսլանդական, դորփեր և բլանշ ցեղերի 1701 գլուխ տոհմային ոչխար, որոնք ոչ միայն աչքի են ընկնում մթերատվության բարձր ցուցանիշներով, այլև առավելագույնս հարմարված են ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաներին և հեշտությամբ են բուծվում մեքենայացված և ավտոմատացված արտադրական գործընթացներով գործող արդյունաբերական համալիրներում։

12․ Պետք է փաստել, որ ներկրված մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը դեռևս հեռու է բավարար լինելուց, քանի որ ծրագրի արդյունավետությունը, հատկապես հեռանկարային առումով, հնարավոր է կտրուկ բարձրանալ այն դեպքում, եթե առաջիկա տարիներին ներկրվող կենդանիների տարեկան գլխաքանակը կազմի առնվազն 1500 գլուխ, ինչը թույլ կտա հոտերը համալրել տարեկան շուրջ 2000 գլուխ տեղական վերարտադրության կենդանիներով։ Տոհմային կենդանիների ձեռքբերումը և դրանցով և հանրապետության հոտերի համալրումն անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն տոհմային, այլև ապրանքային տնտեսություններում։ Վերջիններիս կողմից տրամախաչման գործընթացում տոհմային կենդանիների օգտագործումը կարող է մինչև 50 %-ով բարելավել կենդանիների մսային հատկանիշները։ Թեև ձեռք բերվող տոհմային կենդանիները կարող են համալրել տեղական հոտերի մայրական կազմի ընդամենը 2․0-2․5 %-ը, այնուամենայնիվ տեղական վերարտադրության կազմակերպման և ստացված խառնացեղ կենդանիների օգտագործման շնորհիվ զգալիորեն կբարձրանա մսի համար իրացվող կենդանիների կենդանի զանգվածը։ Բարձրարժեք տոհմային կենդանիների ներկրումը խթանելու նպատակով շատ երկրներում կիրառում են խրախուսման տարաբնույթ մեխանիզմներ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանի Հանրապետությունում և մի շարք երկրներում մասնակի փոխհատուցվում է ոչ միայն ձեռք բերված տոհմային կենդանիների արժեքը (50% և անգամ ավելի), այլև դրանց պահպանման և կերակրման ծախսերը։

13․ Նման մոտեցումը թեև արդեն կիրառվել է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում (կենդանիների ձեռքբերման ծախսերի 23 և 27 %-ի չափով փոխհատուցում), այնուամենայնիվ ձեռք բերված տոհմային կենդանիների առանձնահատուկ կերակրումն ու խնամքը, պատշաճ անասնաբուժական հսկողության սահմանումն առաջացնում են շուրջ 25%-ով ավելի հավելյալ ծախսեր, և կենդանիների արժեքի փոխհատուցման ցածր տոկոսադրույքները չեն ապահովում պատշաճ շահագրգռվածություն տնտեսավարողների շրջանում։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության ծրագիրը» 2023 թվականին ավարտվելու հանգամանքը, մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը պետական աջակցություն ցուցաբերելու գործընթացը ևս հինգ տարով երկարաձգելու կարևորությունն առաջացրել է սույն ծրագրի մշակման անհրաժեշտությունը։

 

4․ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14․ Ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը։

15․ Ծրագրի խնդիրներն են՝

1) պետական աջակցության արդյունավետ մեխանիզմի առաջադրումը.

2) հանրապետությունում աճեցված մանր եղջերավոր կենդանիների տոհմային մատղաշի ձեռքբերման և (կամ) արտերկրից դրանց ներկրման մատչելիության ապահովումը և ընթացակարգերի սահմանումը.

3) հայրենական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործման, հոտերում տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացման, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։

 

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

16․ Ծրագիրն ընդգրկում է 2024-2028 թվականները և հնարավորություն է ընձեռում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հինգ տարվա ընթացքում մատչելի պայմաններով ձեռք բերել 10000 գլուխ հղի ոչխար և այծ, ինչպես նաև ոչխարի և այծի էգ և արու տոհմային մատղաշ (այսուհետ՝ տոհմային ՄԵԿ)։ Ընդ որում, ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային) տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման նկատմամբ որևէ նախապայման չի սահմանվում՝ բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական՝ էգ և 6-16 ամսական՝ արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանող երկրում կարանտինը մեկնարկելու առաջին օրվա, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ)՝ 29։1 հարաբերությամբ (29 էգի հաշվով՝ 1 արու)։

17․ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու), որոնք՝

1) ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

2) ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ։

18․ Ծրագրի շրջանակներում կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից նվազագույնը 5 գլուխ (4 էգ, 1 արու), իսկ առավելագույնը 300 գլուխ (այդ թվում՝ 10 գլխից ոչ ավելի արու մատղաշ) արտերկրից ներկրված տոհմային կենդանիների արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր ներկրված տոհմային կենդանու համար 450 հազար դրամի, իսկ հանրապետության ներսում ձեռք բերված յուրաքանչյուր տոհմային կենդանու համար՝ 300 հազար դրամի 50 տոկոսը։

19․ Փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են շահառուները հետևյալ ընթացակարգով՝

1) մինչև տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման (ներկրման) աշխատանքների սկսվելը շահառուն էլեկտրոնային տարբերակով դիմում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ նշելով ձեռք բերվող տոհմային կենդանիների տեսակը, ցեղը, քանակը, ձեռքբերման (ներկրման) վայրը (վայրերը) և ժամկետները, կցելով նաև պայմանագիրը և ձեռքբերման ենթակա տոհմային ՄԵԿ-ի հավաստագրերը (վկայականները, քարտերը), բարվոք վարկային պատմության վերաբերյալ ԱՔՐԱ տեղեկատվություն, հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք (հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ), որից հետո նախարարությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով շահառուին ծանուցում է հաշվառված լինելու մասին, իսկ տոհմային կենդանիները ձեռք բերելուց հետո, հաշվառված շահառուն 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

ա․ ծրագրի 19-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ ձեռքբերման նպատակով ներկայացված դիմումի հաշվառման մասին տեղեկացումը ստանալուց հետո մինչև երեք ամսվա ընթացքում կնքված՝ տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման պայմանագրի պատճենը,

բ․ ձեռք բերված կենդանիների հավաստագրերը (վկայականը, քարտը),

գ․ կենդանիների համար վճարված անդորրագրերը և այլ հաշվարկային փաստաթղթերը, իսկ ներկրման դեպքում՝ նաև մաքսազերծման փաստաթղթերը,

դ․ սահմանված կարգով նախատեսված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը (ներկրման դեպքում՝ արտահանող երկրում տրված ձևը ևս),

ե․ համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանքը,

զ․ բանկային հաշվեհամարը,

է․ գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերված տոհմային ՄԵԿ-ը առնվազն հինգ տարի Հայաստանի Հանրապետությունում ոչխարի և այծի հոտի վերարտադրության համար օգտագործելու և դրանց պահպանվածության, պտղատվության և ստացված սերնդի սեռահասակային կազմի մասին ամենամյա հաշվետվություն (ավարտված տարվա համար մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը) տրամադրելու վերաբերյալ (հաշվետվության ձևը հաստատվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով),

ը․ մեկ տարի ժամկետով բանկային երաշխիք` ձեռք բերված կենդանիների ընդհանուր արժեքի և 10,8 մլն դրամի տարբերության գումարի չափով, եթե շահառուն արտերկրից ներկրել է 48-ից ավել, իսկ հանրապետության ներսում ձեռք է բերել 72-ից ավելի տոհմային կենդանի.

2) նախարարության համապատասխան ստորաբաժանումը դիմումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը և շահառուին գրավոր տեղեկացնում է փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին.

3) փոխհատուցման մերժման հիմք է հանդիսանում սույն կետի 1-ին ենթակետում թվարկված փաստաթղթերում առկա տեղեկատվությունների անհամապատասխանությունը.

4) փոխհատուցման տրամադրման դրական եզրակացության դեպքում 7 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունը, տվյալ ծրագրի և տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներից, փոխհատուցման ենթակա գումարը, համապատասխան պայմանագրի հիման վրա փոխանցում է շահառուի բանկային հաշվեհամարին, որը բռնագանձման ենթակա չէ, բացառությամբ սույն որոշման 19-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքի.

5) տոհմային ՄԵԿ-ի անկումից, սանիտարական սպանդից կամ օտարումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ կցելով համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանի պատճենը, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը և տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող՝ կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանից պատճենը.

6) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերի թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը տեղեկացնում է շահառուին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ.

7) տոհմային ՄԵԿ-ի ականջապիտակի կորստի կամ վնասման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ սահմանված կարգով վերականգնում է պիտակը.

8) եթե նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շահառուն խախտել է սույն կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունով, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված պայմանները, կամ շահառուի կողմից կենդանիների կերակրման և խնամքի համապատասխան պայմաններ և պատշաճ անասնաբուժասանիտարական իրավիճակ չապահովելու հետևանքով տեղի է ունեցել անկում(ներ), ապա հայտնաբերման պահից մեկ ամսվա ընթացքում տվյալ կենդանու(ների) մասով փոխհատուցված գումարն ամբողջությամբ ենթակա է վերադարձման՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի թիվ 283-Ն որոշման 1-ին կետը։

20․ Յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ շահառուի մեղքով դժբախտ պատահարների (հրդեհ, կայծակահարում, էլեկտրահարում), տարերային աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ) և գիշատիչ կենդանիների հարձակման հետևանքով անկել է շահառուի տնօրինած կենդանիների ավելի քան 50 %-ը՝ ներկայացնելով թվարկված դեպքերը հավաստող փաստաթղթեր։

 

6. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

21․ Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով։

22․ Մոնիթորինգն իրականացվում է ամենամյա պարբերականությամբ, ընդ որում, առաջին մոնիթորինգն իրականացվում է շահառուի փոխհատուցման տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերում նոր անճշտություններ հայտնաբերելու դեպքում իրականացվում է նաև ընթացիկ մոնիթորինգ։

23․ Մոնիթորինգի արդյունքում տրվում է եզրակացություն, որը ներառում է մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝

1) տոհմային ՄԵԿ-ի և ստացված սերնդի գլխաքանակը՝ ըստ սեռերի․

2) ստացված մատղաշի պահպանվածության մակարդակը․

3) մթերատվության մակարդակը և արտադրված արտադրանքի ծավալները․

4) իրացման ուղիները և ծավալները․

5) ձեռք բերված կենդանիների կերակրման և խնամքի պայմանները։

 

7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

24․ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 2024-2028 թվականների ընթացքում կազմում է 1,950․6 մլն դրամ։ Ըստ տարիների ձեռք բերվող գլխաքանակը և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներկայացված են աղյուսակում։

25․ Նախատեսվող ծախսերի ֆինանսական գնահատման համար ծրագրի շրջանակներում ներկրված մեկ գլուխ տոհմային ոչխարի և այծի առավելագույն հաշվարկային արժեք է սահմանվել 450,0 հազար դրամը, հանրապետության ներսում ձեռք բերված տոհմային կենդանիներինը՝ 300 հազար դրամը։

 

Աղյուսակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Տարիներ

Ձեռքբերման վայրը

Ձեռք բերվող գլխաքանակը, գլուխ

Միավորի արժեքը, դրամ

Փոխհա-տուցման չափը, %

Փոխհատուց- ման

համար անհրաժեշտ գումարը,

հազ․ դրամ

Փոխհատուցման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը,

հազ․ դրամ

2024 թ.

արտերկիր

308

450000

50

69300

99900

Հայաստանի Հանրապետություն

204

300000

50

30600

2025 թ.

արտերկիր

900

450000

50

202500

290700

Հայաստանի Հանրապետություն

588

300000

50

88200

2026 թ.

արտերկիր

1500

450000

50

337500

487500

Հայաստանի Հանրապետություն

1000

300000

50

150000

2027 թ.

արտերկիր

1500

450000

50

337500

487500

Հայաստանի Հանրապետություն

1000

300000

50

150000

2028 թ.

արտերկիր

1800

450000

50

405000

585000

Հայաստանի Հանրապետություն

1200

300000

50

180000

Ընդամենը

արտերկիր

6008

450000

50

1351800

1950600

Հայաստանի Հանրապետություն

3992

300000

50

598800

 

8․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

26․ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի՝

1) ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուներին 2024-2028 թվականների ընթացքում պետական աջակցությամբ ձեռք բերել (ներկրել) մինչև 10000 գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր տոհմային կենդանի (հղի ոչխարներ և այծեր, էգ և արու մատղաշ).

2) ծրագրի ավարտից հետո տարեկան ստանալ շուրջ 20 հազարական գլուխ բարձրարժեք սերունդ՝ ավելացնելով տոհմային կենդանիների տեսակարար կշիռը.

3) ներկրված ցեղերի գենետիկական ներուժի օգտագործման արդյունքում տեղական ոչխարների պտղատվությունը բարձրացնել 20%-ով, կենդանի զանգվածը՝ շուրջ 15 կգ-ով, իսկ այծերինը՝ 6-7 կգ-ով, որը թույլ կտա տարեկան լրացուցիչ արտադրել գրեթե 3 հազար տոննա ոչխարի և այծի միս, ինչի շնորհիվ մսի ինքնաբավության մակարդակը կավելանա 2,8-3,0%-ի չափով.

4) տարեկան շուրջ 3,5 մլրդ դրամով ավելացնել ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները.

5) ավելի քան 15 %-ով ավելացնել ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուի կողմից ստացվող շահույթը և առավել նպաստավոր պայմաններ ստեղծել արտահանման ծավալների ավելացման համար։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ 2024 Թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2. ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

4․ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

6. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

7. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության առաջատար ճյուղը հանդիսանում է տավարաբուծությունը, որից ստացվում է հանրապետությունում արտադրվող անասնաբուծական մթերքների համախառն արտադրանքի գրեթե 70%-ը: Միայն տավարաբուծությունից Հայաստանի Հանրապետությունում տարեկան ստացվում է ավելի քան 200.0 մլրդ դրամի համախառն արտադրանք, սակայն տավարա բուծությունից ստացվող համախառն արտադրանքի ներկայիս ծավալները դեռևս հեռու են բավարար լինելուց` կաթնային և մսային մթերատվության ցածր ցուցանիշների պատճառով:

2. Հայաստանի Հանրապետությունում կովերի արհեստական սերմնավորման աշխատանքների ծավալների կրճատման արդյունքում լուրջ խոչընդոտներ են առաջացել տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացման գործընթացում: Դրա հետևանքով կովերի միջին կաթնատվությունը տարիներ շարունակ տատանվում է 2000-2400 կգ-ի սահմաններում, իսկ մսի արտադրության նպատակով աճեցվող կենդանիների կենդանի զանգվածը չի գերազանցում 320 կգ: Մինչդեռ տավարաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաները և բարձր մթերատու ցեղերի գենոֆոնդի օգտագործումը հնարավորություն են ընձեռում կովերից ստանալ տարեկան առնվազն 4000 կգ կաթ, իսկ մսի համար բտված տավարն իրացնել 450 կգ և բարձր կենդանի զանգվածով: Այսպիսի արդյունքների հասնելու առավել արդյունավետ ուղին տեղական տավարի սելեկցիոն հատկանիշների կատարելագործումն է՝ արտերկրից ներկրված համաշխարհային դասական կաթնային և կաթնամսային ուղղության լավագույն ցեղերի գենոֆոնդի օգտագործմամբ։ Վերջինիս արդյունավետությունը պայմանավորված է կովերի արհեստական սերմնավորման գործընթացի ներդրմամբ, քանզի համաշխարհային փորձը ցույց է տվել, որ այն հանդիսանում է տավարի ցեղերի սելեկցիոն հատկանիշների բարելավման ամենակարճ և արդյունավետ ուղիներից մեկը:

 

2. ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

3. 1990-ական թվականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իրականացված ագրարային բարեփոխումների արդյունքում գյուղատնտեսական կենդանիները փոխանցվեցին գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, և ապակենտրոնացման արդյունքում ձևավորված մասնատված նախիրներում հնարավոր չէր իրականացնել տոհմասելեկցիոն աշխատանքներ: Մասնավորեցվեցին նաև մինչ այդ գործող գյուղատնտեսական կենդանիների տոհմակայանները և արհեստական սերմնավորման կայանները, որի հետևանքով կովերի արհեստական սերմնավորման աշխատանքներ գրեթե չէին իրականացվում: Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ 1998-2008 թվականներին մասամբ վերականգնվեց արհեստական սերմնավորման գործընթացը, որի շնորհիվ տարեկան սերմնավորվում էր 10-15 հազար կով` հանրապետությունում բուծվող կովերի գրեթե 5 %-ը: 2008 թվականից մինչ օրս կովերի արհեստական սերմնավորման տարեկան ծավալները տատանվում են 17-20 հազարի սահմաններում և իրականացվում են հիմնականում խոշոր տնտեսություններում (100 կովից ավելի), որոնցում կենտրոնացված է հանրապետությունում բուծվող տավարի ընդամենը 10%-ը: Մնացած գլխաքանակը բուծվում է շուրջ 180 հազար գյուղացիական տնտեսություններում: Արհեստական սերմնավորման աշխատանքները հիմնականում իրականացվում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Կոտայքի, Լոռու և Արագածոտնի մարզերում, որոնցում էլ կենտրոնացված է հանրապետությունում բուծվող տավարի ամենաստվար գլխաքանակը:

4. Թեև վերջին տարիներին ուղղակիորեն դադարեցվել է կովերի արհեստական սերմնավորման գործընթացին ցուցաբերվող պետական աջակցությունը, այնուամենայնիվ որոշ տնտեսավարողներ օգտվում են կովերի արհեստական սերմնավորման ծառայություններից՝ բարելավելով նախիրների գենոֆոնդը, ինչն էլ նպաստում է տավարի մթերատվության բարձրացմանը: Ժամանակակից սելեկցիայի արդյունքում ստացված բարձրորակ սերմնահեղուկի կիրառումը կնպաստի հանրապետությունում բուծվող տավարի տոհմային և մթերատու հատկանիշների էական բարելավմանը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ վերջին տարիներին հետևողական աշխատանքներ են ծավալվել տավարաբուծության զարգացման ուղղությամբ, որի արդյունքում հանրապետություն ներկրված համաշխարհային սելեկցիայում լայնորեն օգտագործվող՝ շվից, հոլշտին, ջերսեյ և սիմենթալ ցեղերի 3000 գլուխ տոհմային երինջներից ձևավորվել են մեկ տասնյակից ավելի տոհմային տնտեսություններ: Վերջիններում, տեղական վերարտադրության կազմակերպման շնորհիվ, տարեկան ստացվում է ավելի քան երկու հազար գլուխ տոհմային մատղաշ, որի մի մասը մատակարարվում է նաև հանրապետության այլ տնտեսություններին: Ներկրված մաքրացեղ կենդանիներից տարեկան ստացվում է 5-6 հազար և ավելի կգ կաթ, իսկ ներկրված և տեղական տավարի տրամախաչման արդյունքում ստացված խառնացեղ կենդանիներից` 3500-4000 կգ կաթ: Թեև արդյունքները հուսադրող են, այնուամենայնիվ սահմանափակ տրամախաչումները դեռևս չեն հանդիսանում սելեկցիոն հատկանիշների կատարելագործման լայնածավալ գործընթաց:

6. Տավարի ցեղերի գենոֆոնդի բարելավման և մթերատվության բարձրացման առանցքային գործոնը կովերի արհեստական սերմնավորումն է: Դեռևս խորհրդային տարիներին հանրապետությունում բուծվող կովերի շուրջ 70%-ը (220 հազար գլուխ) ընդգրկված էր արհեստական սերմնավորման գործընթացում, որի շնորհիվ մի շարք նախիրներում կովերի միջին կաթնատվությունը կազմում էր 3000 կգ, իսկ առանձին տնտեսություններում` նույնիսկ 4000 կգ: Ներկայումս բարձր մթերատվությամբ աչքի ընկնող նախիրները սակավաթիվ են, իսկ դրանցում ընդգրկված բարձրարժեք կենդանիները` խիստ սահմանափակ: Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում տավարի գենոֆոնդի բարելավումն ու տոհմասելեկցիոն միջոցառումների իրականացումը, ինչն անհնար է ապահովել առանց կովերի արհեստական սերմնավորման:

7. Վերլուծությունները ցույց են տվել, որ հանրապետությունում կովերի տնտեսական օգտագործման միջին տևողությունը կազմում է 7 լակտացիա, ուստի վերարտադրության յոթնամյա փուլը կազմակերպելու համար կովերի շարքը տարեկան պետք է համալրվի 14-15 %-ով, ինչը նշանակում է, որ տարեկան անհրաժեշտ է աճեցնել առնվազն 30-35 հազար գլուխ երինջներ: Այստեղից հետևում է, որ նախրի վերարտադրությունը կազմակերպելու համար արհեստական սերմնավորման գործընթացում տարեկան պետք է ներգրավել նվազագույնը կովերի գլխաքանակի 30-35 %-ը:

8. Նկատի ունենալով վերջին 6 տարիների ընթացքում կովերի գլխաքանակը շուրջ 74 հազար գլխով, իսկ կաթի արտադրության տարեկան ծավալներն ավելի քան 80 հազար տոննայով նվազելու հանգամանքը, հրատապ է դառնում կովերի գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների արագ վերականգնման անհրաժեշտությունը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է առաջիկա տարիներին կովերի արհեստական սերմնավորման նպատակով կիրառել կաթնային և կաթնամսային ուղղության համաշխարհային դասական ցեղերի (հոլշտին, ջերսեյ, սիմենթալ, շվից) բարձրորակ սերմնահեղուկ:

 

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

9. Մթերատվության բարձրացման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) կրում է փորձնական բնույթ, որի նպատակն է 2025-2026 թվականների ընթացքում բարելավել Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը, բարձրացնել մթերատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ փոխհատուցել 29480 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը (սերմնավորման ծավալներն ըստ մարզերի և տարիների ներկայացված են աղյուսակում): Ծրագրի հաջող իրականացումը թույլ կտա հաջորդիվ արհեստական սերմնավորման գործընթացում ընդգրկել հանրապետության բոլոր մարզերում բուծվող կովերի գլխաքանակը։

 

4․ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10․ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի լուծելու հետևյալ խնդիրները`

1) կովերի արհեստական սերմնավորման գործընթացի իրականացմամբ նպաստել մթերատվության բարձրացմանը․

2) բարելավել Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը, ինչը թույլ կտա կատարելագործել կենդանիների տոհմային ու մթերատու հատկանիշները.

3) ապահովել տավարի դասական՝ կաթնային և կաթնամսային ուղղության ցեղերի արտադրող ցուլերի բարձրորակ սերմնահեղուկով կովերի սերմնավորման ծավալների ավելացումը.

4) ստեղծել հուսալի նախադրյալներ կենդանական ծագման մթերքների արտադրության տարեկան ծավալների կայուն և տևական աճ ապահովելու համար.

5) նպաստել վերոհիշյալ մարզերի գյուղական բնակչության եկամուտների ավելացմանը.

6) հնարավորություն ընձեռել արհեստական սերմնավորման արդյունքում ստացված արու հորթերից նպաստավոր կերակրման և խնամքի պայմաններում աճեցնել որակյալ ցուլեր և օգտագործել այն նախիրներում, որոնցում չի կիրառվում արհեստական սերմնավորում:

 

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

11. Ծրագրի մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերը (այսուհետ՝ մարզպետների աշխատակազմեր).

3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի համայնքները կամ բնակավայրերը (այսուհետ՝ համայնք կամ բնակավայր).

4) արհեստական սերմնավորում իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ կազմակերպություն), որոնք՝

ա. ունեն տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ և համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ,

բ. ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ,

գ. ունեն բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանք, որի համաձայն հայտի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ (հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ).

5) Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում տավարաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձինք (այսուհետ՝ տնտեսավարող)։

12․ Կովերի արհեստական սերմնավորումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում տավարի դասական՝ կաթնային և կաթնամսային ուղղության ցեղերի արտադրող ցուլերի բարձրորակ սերմնահեղուկով, որը հնարավորություն կընձեռի վերոհիշյալ մարզերում կարճ ժամանակահատվածում վերականգնել կովերի գլխաքանակը, կաթի արտադրության ծավալները և բարելավել բուծվող տավարի տոհմային և մթերատու հատկանիշները:

13. Փորձնական ծրագրի իրականացման նպատակով ընտրվել են Գեղարքունիքի և Շիրակի մարզերը, որոնք մարզերից առաջատարն են՝ կովերի գլխաքանակի առումով, սահմանային՝ Սյունիքի և Տավուշի մարզերը և Արագածոտնի մարզը, որտեղ ամենացայտունն է դրսևորված կովերի սեզոնային ծինը։ Վերջինիս դեպքում կովերի ծինն ընթանում է գրեթե միաժամանակ, որի հետևանքով կաթնային շրջանում կաթի գերարտադրության արդյունքում ի հայտ են գալիս արտադրված կաթի իրացման խնդիրներ, իսկ մարզում կովերի ցամաքեցման շրջանում (ինչը ևս տեղի է ունենում գրեթե միաժամանակ) մարզում կտրուկ նվազում են կաթի արտադրության ծավալները։ Մինչդեռ արհեստական սերմնավորումը թույլ կտա ըստ ամիսների համեմատաբար հավասարաչափ կազմակերպելով կովերի ծինը, համահավասարեցնել նաև կաթի արտադրության ծավալները։ Քանի որ նախիրների վերարտադրությունը բացառապես արհեստական սերմնավորման արդյունքում ստացված կենդանիներով համալրելու համար անհրաժեշտ է արհեստական սերմնավորման գործընթացում ընդգրկել կովերի շուրջ 35%-ը, ապա ծրագրով նախատեսվում է 2025 թվականին հինգ մարզերում սերմնավորել 12640 կով, իսկ 2026 թվականին՝ 16840, ինչը թույլ կտա արհեստական սերմնավորման գործընթացում ընդգրկել կովերի այն նվազագույն գլխաքանակը (կովերի 35%-ը), որի դեպքում տավարի նախրի վերարտադրությունը հնարավոր կլինի կազմակերպել բացառապես արհեստական սերմնավորման արդյունքում ստացված սերնդի միջոցով։

14. Ժամանակակից սելեկցիոն չափորոշիչներին համապատասխանող կաթնային և կաթնամսային ուղղության ցեղերի ցուլերի բարձրորակ սերմնահեղուկով մեկ կովի արհեստական սերմնավորման միջին արժեքը կազմում է շուրջ 15 հազար դրամ (որից՝ 5-6 հազար դրամը սերմնահեղուկի գինն է, 6 հազար դրամը՝ մեկանգամյա օգտագործման հագուստի, սերմնավորման ընթացքում օգտագործվող պարագաների և նյութերի արժեքն է, իսկ 3-4 հազար դրամը՝ տրանսպորտային ծախսերը): Ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սերմնավորման արժեքի 10 հազար դրամը, իսկ 5 հազար դրամը կվճարի տնտեսավարողը:

15. Կովերի արհեստական սերմնավորման ծավալների միևնույն համամասնությունն ապահովելու նպատակով հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզերում առկա կովերի գլխաքանակի տվյալները: Վերջինիս հիման վրա, ըստ տարիների, յուրաքանչյուր մարզի համար սերմնավորման ենթակա կովերի առավելագույն գլխաքանակը և դրան համապատասխան ֆինանսավորման ծավալները ներկայացված են աղյուսակում:

 

Աղյուսակ

 

ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՎԵՐԻ ԹԻՎԸ՝ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

 

Մարզերը

Կովերի թիվը՝ 01․01․2024 թ.-ի

դրությամբ, հազ․ գլուխ

2025 թ․

2026 թ․

Ընդամենը

սերմնա-վորվող կովերի թիվը, գլուխ

ֆինան-սավորման ծավալը,

հազ․ դրամ

սերմնա-վորվող կովերի թիվը, գլուխ

ֆինան-սավորման ծավալը,

հազ․ դրամ

սերմնա-վորվող

կովերի թիվը, գլուխ

ֆինան-սավորման ծավալը,

հազ․ դրամ

Արագածոտն

28484

2910

29100․0

3880

38800.0

6790

67900.0

Գեղարքունիք

34217

3500

35000․0

4650

46500.0

8150

81500.0

Շիրակ

31580

3220

32200․0

4290

42900․0

7510

75100․0

Սյունիք

15716

1600

16000․0

2130

21300․0

3730

37300․0

Տավուշ

13837

1410

14100․0

1890

18900․0

3300

33000․0

Ընդամենը

123834

12640

126400․0

16840

168400.0

29480

294800.0

 

16. Կովերի արհեստական սերմնավորման գործընթացը կազմակերպելու նպատակով մարզպետների աշխատակազմերը և նախարարությունը տարվա ավարտից առնվազն մեկ ամիս առաջ իրենց պաշտոնական կայքում հրապարակում են հայտարարություններ՝ մարզում հաջորդ տարվա սերմնավորման ծառայություններ մատուցելու հայտեր ընդունելու կարգի և ժամկետների վերաբերյալ։

17․ Կազմակերպությունը, սերմնավորման ծառայություններ մատուցելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցության վերաբերյալ հայտը էլեկտրոնային տարբերակով միաժամանակ կարող է ներկայացնել և՛ մարզպետի աշխատակազմ, և՛ համայնք կամ բնակավայր՝ կցելով ծրագրի 11-րդ կետի 4-րդ ենթակետով և 19-րդ կետով պահանջվող փաստաթղթերը։ Մարզպետի աշխատակազմի կողմից ընդունված հայտերը եռօրյա ժամկետում տրամադրվում են համապատասխան համայնքին կամ բնակավայրին։

18. Հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի ղեկավարը, ծրագրի 11-րդ կետի 4-րդ ենթակետին և 19-րդ կետին համապատասխան, պայմանագիր է կնքում կազմակերպության հետ՝ տարվա ընթացքում նախատեսված ծավալով համայնքի կովերի արհեստական սերմնավորումը բարձրորակ սերմնահեղուկով և պատշաճ իրականացնելու վերաբերյալ:

19․ Բարձրորակ սերմնահեղուկը պետք է ստացված լինի 2015 թվականից հետո և ներկրված՝ 2023 թվականին կամ դրանից հետո, որոնց վերաբերյալ կազմակերպությունը պետք է ներկայացնի սերմնահեղուկի ծագման հավաստագիր, սերմնահեղուկի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

20․ Եթե միևնույն համայնքում կամ բնակավայրում կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու համար հայտեր են ներկայացրել երկու և ավելի կազմակերպություններ, ապա համայնքի կամ բնակավայրի ղեկավարը ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագիր է կնքում հայտ ներկայացրած բոլոր կազմակերպությունների հետ՝ սերմնավորման ենթակա կովերի թիվը հավասարաչափ բաշխելով կազմակերպությունների միջև, ինչը ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար կստեղծի հավասար պայմաններ և կխթանի մրցակցային հարաբերությունները:

21․ Համայնքի կամ բնակավայրի ղեկավարները համապատասխան հայտերը ստանալուց և պայմանագրերը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմի միջոցով պետք է էլեկտրոնային տարբերակով նախարարություն ներկայացնեն ստացված հայտերի և կնքված պայմանագրերի պատճենները։

22․ Նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ծրագրի 11-րդ կետի 4-րդ ենթակետով, 19-րդ և 20-րդ կետերով սահմանված դրույթների խախտումների հայտնաբերման դեպքում պահանջում լուծել պայմանագիրը։

23․ Եթե պայմանագիրը կնքելուց հետո կազմակերպությունը չի կատարել կամ նախատեսված գլխաքանակից պակաս է կատարել պայմանագրային պարտավորությունները, ապա լուծվում է ծառայություններ մատուցելու վերաբերյալ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը և կազմակերպությանը վճարված գումարից չկատարված պայմանագրային պարտավորություններին համապատասխան գումարն ու դրա համար սահմանված տույժը (հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի թիվ 283-Ն որոշման 1-ին կետը) մեկամսյա ժամկետում ենթակա է վերադարձման պետական բյուջե։

24․ Սույն ծրագրով նախապատվությունը տրվում է ցանկացած նպատակով սոցիալական աջակցություն ստացող այն տնտեսավարողներին, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին, որոնք տնօրինում են մինչև 10 գլուխ սերմնավորման ենթակա կովեր։

25․ Կազմակերպությունը, պայմանագրով նախատեսված սերմնավորման ծավալներին համապատասխան ծառայություն մատուցելու նպատակով, կազմում է ըստ եռամսյակների գործողությունների իրականացման ժամանակացույց՝ սերմնավորման նպատակով ընդգրկելով բացառապես համարակալված և հաշվառված կենդանիներին։

26․ Հաշվի առնելով հանրապետության նախիրներին բնորոշ կովերի ծնի սեզոնայնությունը՝ կազմակերպությունը պետք է սերմնավորման տարեկան ծավալների 60%-ը նախատեսի առաջին և երկրորդ եռամսյակներում։

27. Տվյալ համայնքում կամ բնակավայրում կովերի արհեստական սերմնավորում իրականացրած կազմակերպությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի ղեկավարին է ներկայացնում նախորդ եռամսյակի ընթացքում իր կողմից կատարված սերմնավորման ծավալների վերաբերյալ հաշվետվություն, որում պետք է նշված լինեն տնտեսավարողի անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսահամարը, սերմնավորման ամսաթիվը, սերմնավորված կովի ականջապիտակի գույքային համարը, սերմնահեղուկի որակական ցուցանիշները (ներառյալ սերմնահեղուկի ստացման և ներկրման տարեթիվը, ցուլի անունը և գույքային համարը, ցուլի մոր և մոր մոր մթերատվության տվյալները)։ Հաշվետվությանը կցվում է յուրաքանչյուր սերմնավորված կովի համար ծառայությունների մատուցման երկկողմ պայմանագիրը (կազմակերպության և տնտեսավարողի միջև):

28. Համայնքին կամ բնակավայրին տրամադրված եռամսյակային հաշվետվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում է և թղթային տարբերակը ներկայացվում մարզպետի աշխատակազմ, որն էլ այն 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն՝ ըստ համայնքների նշելով նախորդ եռամսյակում սերմնավորված կովերի թիվը, տնտեսավարողների անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսահամարը, կցելով նաև օգտագործված սերմնահեղուկի որակական ցուցանիշները բնութագրող փաստաթղթերը (հավաստագիր, ցուլի տոհմային քարտ և այլն)։

29. Նախարարությունը, ամփոփելով հաշվետվությունները և ուսումնասիրությունների արդյունքները՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման համար նախատեսված գումարները փոխանցում է մարզպետի աշխատակազմի հաշվեհամարին:

30. Մարզպետների աշխատակազմերը սույն ծրագրի 14-րդ կետով սահմանված պետական բյուջեի միջոցներով փոխհատուցման ենթակա գումարը, 10 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի կամ բնակավայրի միջոցով փոխանցում են կազմակերպությունների բանկային հաշվեհամարներին և 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն են ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը:

 

6. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

31. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ եռամսյա պարբերականությամբ։ Առաջին մոնիթորինգը կիրականացվի ծրագրի մեկնարկից 6 ամիս անց:

32. Կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու փաստը պարզելու նպատակով արհեստական սերմնավորում իրականացրած կազմակերպությունների անհատական հաշվետվությունների հիման վրա կազմվում է սերմնավորված կովերի ցանկը (ներառելով 6 ամսականից բարձր հղիություն ունեցող կովեր) և առանձնացվում ցանկում ներառված կովերի սերմնավորման ծառայություններ մատուցելու վերաբերյալ կնքված պայմանագրերի պատճենները:

33. Պայմանագրում ամրագրված տեղեկատվության (սերմնավորման ամսաթիվը և սերմնավորված կովի ականջապիտակի գույքային համարը) և տեղում կատարված դիտարկումների համադրման արդյունքում պարզվում է սերմնավորված կովի հղիության փաստը: Եթե մոնիթորինգի ընթացքում պարզվում է, որ արհեստական սերմնավորում իրականացրած որևէ կազմակերպության կողմից սերմնավորված կովերի 25 %-ից ավելին չի հղիացել արհեստական սերմնավորման արդյունքում, կամ էլ կնքվել են պայմանագրեր (2-ից ավել դրվագով), սակայն փաստացի չեն իրականացվել սերմնավորման ծառայություններ, ապա համամասնորեն նվազեցվում է սերմնավորման ծառայությունների դիմաց նրանց կատարվող վճարումը և դադարեցվում արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու պատվիրակումը:

34. Մոնիթորինգի արդյունքում կազմվում է արձանագրություն, որը ներառում է մանրամասն տեղեկատվություն տվյալ համայնքում իրականացված կովերի արհեստական սերմնավորման գործընթացի վերաբերյալ, այդ թվում՝

1) արհեստական սերմնավորում իրականացրած կազմակերպության կողմից սպասարկվող համայնքը և դրանում սերմնավորված կովերի թիվը՝ հաշվետու ժամանակահատվածում.

2) ընտրանքային եղանակով ընտրված կովերի անհատական տվյալները և արհեստական սերմնավորման արդյունքում հղիության փուլում գտնվելու փաստը.

3) անասնատիրոջ և արհեստական սերմնավորում իրականացրած կազմակերպության միջև պայմանագիր կնքելու, սակայն փաստացի արհեստական սերմնավորման ծառայություններ չմատուցելու դեպքերի առկայությունը:

 

7. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

 

35. Ծրագրի ֆինանսավորումը (մասնակի փոխհատուցվող գումարի չափով) իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Ծրագրի ընդհանուր բյուջեն 2025-2026 թվականների համար կազմում է 294 մլն 800 հազար դրամ՝ 29480 կովերի արհեստական սերմնավորման ծախսերի մասնակի փոխհատուցման համար:

36. 2025 թվականին 12640 կովերի սերմնավորման համար ծրագրով նախատեսվում է 126400 հազար դրամ, իսկ 2026 թվականին 16840 կովերի սերմնավորման համար՝ 168400 հազար դրամ։

 

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

37. Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի կովերի արհեստական սերմնավորման գործընթացում ներառել Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում բուծվող կովերի 35 %-ը, ինչը կնպաստի այդ մարզերի նախիրներում ընդգրկուն տոհմասելեկցիոն աշխատանքների ծավալմանը, տավարի գենոֆոնդի բարելավմանը և մթերատվության բարձրացմանը։

38. Ծրագրի իրականացումից նշված մարզերում սերմնավորման արդյունքում ստացված կովերի և հաջորդ 2 սերունդներում դրանցից ստացված դուստրերի միջին կաթնատվությունը կավելանա գրեթե 1100 կգ-ով և կկազմի շուրջ 3600 կգ, իսկ ծրագրի ավարտին հաջորդող ժամանակահատվածում վերոհիշյալ մարզերում երեք սերունդների ընթացքում ստացված գրեթե 30000 կովերի բարձր կաթնատվության շնորհիվ տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 36 հազար տոննա կաթ։ Բտվող տավարի միջին կենդանի զանգվածը կավելանա գրեթե 30 կգ-ով՝ հասնելով 350 կգ-ի։ Արդյունքում լրացուցիչ կարտադրվի տարեկան ավելի քան 1000 տոննա բտված տավարի և հորթի միս կամ ծրագրի իրականացման շնորհիվ երկրում տարեկան լրացուցիչ կարտադրվի ավելի քան 8․9 մլրդ դրամ արժեքով բարձրորակ կաթ և միս։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ 2024 Թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

2. ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

6. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում պարենային անվտանգության ապահովումը երկրի առջև ծառացած կարևոր հիմնախնդիրներից է: Հանրապետության սահմանափակ ռեսուրսները և բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերով ապահովվածության ցածր մակարդակը հրատապ են դարձնում պարենի արտադրության նպատակով բնական պաշարների առավել արդյունավետ օգտագործումը:

2. Այս առումով հեռանկարային է համարվում հատկապես մեղվաբուծությունը: Մեր երկրում մեղվաբուծության զարգացման համար առկա ներուժն առավելապես պայմանավորված է մեղվաբուծության յուրահատուկ կերի բազայով, քանզի ենթաալպյան և ալպյան գոտիների բազմատեսակ և հարուստ բուսականությունը հնարավորություն է ստեղծում ստանալ բարձր որակական և համային հատկանիշներով օժտված բնական մեղր և մեղվաբուծական այլ արտադրանք, որոնք լայնորեն օգտագործվում են ոչ միայն մարդկանց սննդում, այլև բժշկության և արդյունաբերության ոլորտներում:

3. Անգնահատելի է մեղուների դերը կենսաբազմազանության պահպանման համար ընդհանրապես, և գյուղատնտեսության ոլորտում՝ մշակովի բույսերի փոշոտումն իրականացնելու գործընթացում՝ մասնավորապես: Ապացուցված է, որ մեղուների փոշոտման շնորհիվ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն ավելանում է 30-40 %-ով, առանձին դեպքերում՝ 50 % և ավելի: Ընդ որում, փոշոտման արդյունքում ակնկալվող եկամուտները 10-15 անգամ գերազանցում են անմիջականորեն մեղրից և մեղվաբուծական արտադրանքից ստացվող եկամուտները:

4. Վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի վայրի բուսականության և մշակովի բույսերի լիարժեք փոշոտումն ապահովելու համար անհրաժեշտ է նվազագույնը 250 հազար մեղվաընտանիք, մինչդեռ ներկայումս այն հասնում է շուրջ 186,2 հազարի:

5. Հաշվի առնելով հանրապետությունում մեղվաբուծության ընդլայնման և զարգացման մեծ ներուժը, գյուղական բնակավայրերում զբաղվածության ապահովման, կայուն եկամուտների ձևավորման, պարենային անվտանգության մակարդակի բարձրացման և սահմանամերձ համայնքների չօգտագործվող բնական կերահանդակների այլընտրանքային օգտագործման լուծումներ գտնելու անհրաժեշտությունը՝ առաջնահերթ խնդիր են դարձել մեղվաբուծության զարգացումը և դրա խթանմանն ուղղված պետական աջակցության մոտեցումների կիրառումը:

 

2․ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

6. Հայկական լեռնաշխարհում մեղվաբուծությամբ զբաղվել են հազարամյակների ընթացքում, ինչի մասին են վկայել հայ և օտարերկրացի հին պատմիչներն իրենց պատմագրքերում: Ավելին, այս տարածաշրջանում դարեր շարունակ ձևավորվել է մեղուների խնամքի և բուծման յուրահատուկ մշակույթ, որի արդյունքում հենց այստեղ է ժողովրդական սելեկցիայի միջոցով ստեղծվել հայկական դեղին մեղուն: Մեղուների այս պոպուլյացիան մինչև օրս բուծվում է մեր հանրապետության հարավային տարածաշրջանում և ի տարբերություն մեզ մոտ բուծվող մեկ այլ՝ գորշ մեղուների, դեղին մեղուներն աչքի են ընկնում համեմատաբար երկար կնճիթով և կարողանում են նեկտար հավաքել ավելի խորը և բարդ կառուցվածք ունեցող ծաղիկների բաժակներից:

7. 19-րդ դարի վերջին Հայաստանում առկա էր գրեթե 10 հազար մեղվաընտանիք, որոնց թիվը 1904 թվականին կազմեց շուրջ 15 հազար, իսկ արդեն 1912 թվականին՝ 26 հազար, որոնցից 5 հազարը խնամվում էր շրջանակային փեթակներում, իսկ մնացածը՝ դեռևս քթոցներում:

8. Ավանդական մեղվաբուծության պարզունակ եղանակները կատարելագործելուն ուղղված առաջին քայլերը Հայաստանում ի հայտ եկան արդեն խորհրդային տարիներին՝ կոլեկտիվացման շարժման արդյունքում ձևավորված կոլեկտիվ տնտեսություններում մեղվաբուծական ֆերմաներ ստեղծելուն զուգահեռ: Այդ տարիներին մեղվաբուծական ֆերմաները համալրվում էին տիպային մեղվափեթակներով, զանազան գործիքներով ու սարքավորումներով, մեղուներին խնամելու բազմապիսի գույքով ու պարագաներով: Հետագայում ձևավորվեցին խորհրդային տնտեսությունները, որոնցում ևս ստեղծվեցին մեղվաբուծական ֆերմաներ, ինչի արդյունքում անցյալ դարի հիսունական թվականներին մեղվաընտանիքների թիվը գերազանցեց 100 հազարը:

9. Կոլեկտիվ և խորհրդային տնտեսությունների մեղվաբուծական ֆերմաների շնորհիվ Հայաստանում ձևավորվեց մեղվաբուծական տնտեսությունների մի ընդարձակ ցանց, որին միացավ մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր հատվածը: Ձևավորված մեղվաբուծական այդ հսկայական ցանցը պահանջում էր համակարգի կառավարման և նյութատեխնիկական մատակարարման յուրահատուկ մոտեցումներ, գիտական տեխնոլոգիաների ներդրումներ, որոնց կարգավորման նպատակով հանրապետությունում ստեղծվեց առանձնացված ստորաբաժանում, որի կազմում գործում էին գիտական կայաններ, փորձակայաններ, մեղվաբուծական տնտեսություններ և անգամ՝ մասնագիտացված մեղվաբուծարան:

10. Այդ հանգամանքը նոր խթան հանդիսացավ մեղվաբուծությունը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ՝ ներդրվեցին ժամանակակից տեխնոլոգիաներ, կիրառվեցին ճյուղի ինտենսիվացմանը միտված համապատասխան քայլեր, օգտագործվեցին մեղուների տարբեր հիվանդությունների բուժման արդյունավետ մոտեցումներ, որոնց արդյունքում ձևավորվեցին արդիական սարքավորումներով գործող մասնագիտացված տնտեսություններ, որոնք ոչ միայն բարձր մթերատվությամբ օժտված մեղվաընտանիքներ էին մատակարարում մեղվաբուծական տնտեսություններին և մասնավոր հատվածին, այլև մեղրից, մեղրամոմից և ակնամոմից զատ, արտադրում էին որակյալ ծաղկափոշի, մեղվակաթ և մեղվաթույն, որոնք լայնորեն օգտագործվում էին դեղագործության մեջ: Արդեն անցյալ դարի 70-ական թվականներին մեր հանրապետությունում գործում էր ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ և նորագույն սարքավորումներով հագեցած հզոր մեղվաբուծական ցանց, որը ներառում էր շուրջ 150 հազար մեղվաընտանիք, իսկ յուրաքանչյուր մեղվաընտանիքից ստացվող մեղրի քանակությամբ Հայաստանը Խորհրդային Միությունում դասվում էր առաջատար հանրապետությունների շարքին:

11. 1990-ական թվականների սկզբին մեր երկրում իրականացված ագրարային բարեփոխումների արդյունքում հանրապետությունում ձևավորված մեղվաբուծական բոլոր պետական կառույցները մասնավորեցվեցին, իսկ մեղվափեթակները տրվեցին գյուղական ազգաբնակչությանը: Մասնավորեցմանը հաջորդած տասը տարիների ընթացքում մեղվաընտանիքների թիվը զգալիորեն կրճատվեց, իսկ մեղվաբուծությանն առնչվող գործառույթները համակարգող մասնավոր կառույցների ձևավորման գործընթացը դանդաղ էր ընթանում: Այնուամենայնիվ, 1990-ականների վերջին, արդեն հանրապետությունում իրականացվում էին մեղվաբուծության ոլորտը համակարգող գործառույթներ, ինչպես նաև մեղվաբույծներին համապատասխան գույքի, մեղվաբուծական գործիքների, սարքավորումների, դեղորայքի և այլ պարագաների կենտրոնացված մատակարարումներ:

12. Մեղվաբուծության ոլորտում ներկայումս ակտիվ գործունեություն են ծավալում «Մուլտի Ագրո» գիտաարտադրական միավորում» ՍՊԸ-ն, «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոն» ՓԲԸ-ն, «Հաթերք Ֆուդ» ՍՊԸ-ն, «Ապիս Ա» ՍՊԸ-ն: Հանրապետությունում մեղվաբուծության ոլորտի խթանման գործընթացում իրենց ուրույն դերն ունեն նաև հասարակական կազմակերպությունները, որոնցից առանձնանում են «Հայաստանի Հանրապետության մեղվապահների ազգային ֆեդերացիա», «Լոռվա մեղվաբույծներ» հասարակական կազմակերպությունները։

13. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված է կայացած մեղվաբուծական համակարգ, որում ներառված են մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող գրեթե 11 հազար տնտեսավարողներ, որոնք տնօրինում են ավելի քան 200 հազար մեղվաընտանիք, իսկ մեր երկրում տարեկան արտադրվող ապրանքային մեղրի քանակությունը տատանվում է 3000- 4000 տոննայի սահմաններում:

14. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում առկա էր 186224 մեղվաընտանիք, որոնց զգալի մասը տեղակայված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: 2024 թվականին հանրապետությունում առկա մեղվաընտանիքների թիվը և 2023 թվականին արտադրված ապրանքային մեղրի քանակությունը՝ ըստ մարզերի, ներկայացված են N 1, N 2 գծապատկերներում:

 

Ներմուծեք նկարագրությունը_23651

 

Գծապատկեր 1. ՀՀ-ում 2023 թվականին արտադրված մեղրի քանակությունը (ըստ ՀՀՎԿ-ի), տոննա

 

Ներմուծեք նկարագրությունը_23652

 

Գծապատկեր 2. 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում առկա մեղվաընտանիքների քանակը (ըստ ՀՀՎԿ-ի)

 

15. Յուրահատուկ բուսական կազմի շնորհիվ մեր երկրում արտադրվող ապրանքային մեղրն աչքի է ընկնում գերազանց համային և որակական հատկանիշներով, ինչի շնորհիվ տարեցտարի ընդլայնվում է արտահանված մեղրի քանակությունը: Այսպես, եթե 2013 թվականին հանրապետությունից արտահանվել է ընդամենը 2.4 տոննա մեղր, ապա արդեն 2023 թվականին հանրապետությունից արտահանվել է 122.3 տոննա, կամ վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունից արտահանված ապրանքային մեղրի քանակությունն աճել է ավելի քան 21 անգամ:

16. Մեղվաբուծությունը համարվում է եկամտաբեր ոլորտ և պետության հետևողական աջակցության և հստակ իրականացվող քաղաքականության շնորհիվ այն խիստ հեռանկարային է մեր երկրի համար:

 

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

17. Ծրագրի նպատակն է նպաստել մեր երկրում մեղվաբուծության խթանմանը, ճյուղի արդյունավետության բարձրացմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, արժեքավոր վայրի բույսերի կենսաբազմազանության պահպանմանը, ստացվող մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտադրական ծավալների ավելացմանը, ինչպես նաև մեղվաբուծական տնտեսությունների և արտադրվող մեղրամթերքի մրցունակության բարձրացմանը: Մեղվաբուծության առջև ներկայումս ծառացած են հետևյալ խնդիրները՝

1) փոքր մեղվանոցների գերակշռումը.

2) մեղրատու մշակաբույսերի և այգիների սահմանափակ և միմյանցից կտրտված տարածքները.

3) արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության հետ կապված դժվարությունները:

 

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

18. Փոքր մեղվանոցների բարձր տեսակարար կշիռը լուրջ դժվարություններ է ստեղծում մեղուների հիվանդությունների դեմ համալիր միջոցառումներ իրականացնելու, մեղվափեթակները տեղափոխելու, ապրանքային մեղրին զուգահեռ նոր մեղվաընտանիքներ ստանալու և մեղվանոցներն ընդլայնելու գործընթացում: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա շուրջ 190 հազար մեղվաընտանիքները տեղակայված են 11 հազար մեղվանոցներում, ինչից հետևում է, որ յուրաքանչյուր մեղվանոցում ընդգրկված է գրեթե 17 մեղվափեթակ, ինչը խոչընդոտում է նաև մեղվաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև հանրապետությունում առկա վայրի և մշակովի բույսերի լիարժեք փոշոտումն ապահովելու համար դեռևս անբավարար մեղվափեթակների քանակությունը, անհրաժեշտություն է առաջացել հրատապ քայլեր ձեռնարկել մեղվափեթակների քանակությունն ավելացնելու ուղղությամբ: Ընդ որում, մեղվափեթակների ավելացումը չպետք է դիտարկել որպես լոկ մարտավարական քայլ, այլ ռազմավարական նախաձեռնություն՝ սահմանամերձ համայնքների գյուղական ազգաբնակչությանը այլընտրանքային գործունեություն ընձեռելու հնարավորությամբ: Այսպես, հարևան երկրի ռազմական գործողությունների արդյունքում մի շարք սահմանամերձ բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող հազարավոր հեկտար բնական կերահանդակներ գործնականում չեն օգտագործվում, քանզի խոտհարքներում հնարավոր չէ իրականացնել խոտհունձ, իսկ արոտներում՝ կենդանիների արածեցում: Մինչդեռ այդ ընդարձակ տարածքները հանդիսանում են ենթաալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հարուստ են բազմազան արժեքավոր մեղրատու բուսականությամբ և կարող են լիարժեք կերի բազա հանդիսանալ տասնյակ հազարավոր մեղվաընտանիքների համար: Մեղուները կեր հայթայթելու նպատակով կարող են հաղթահարել 10, նույնիսկ 15 կմ տարածություն և մեղվափեթակներն անգամ սահմանամերձ բնակավայրերում տեղակայված լինելու պարագայում, մեղուները կարող են նեկտար և ծաղկափոշի հավաքել հարևան երկրի զինվորների նշանառության տակ գտնվող բնական կերահանդակներում լայնորեն տարածված բույսերի ծաղիկներից: Այս հանգամանքը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) կարևորում է հատկապես սահմանամերձ համայնքներում մեղվաբուծության խթանումը՝ մեղվանոցների ընդլայնման և նոր մեղվանոցների ձևավորման միջոցով: Այդ նպատակով նախատեսվում է երկամյա ժամկետով գործարկել մեղվաբուծության խթանման փորձնական ծրագիր։

19. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ 2024-2025 թթ. ընթացքում։ Նախատեսվում է պետական աջակցությամբ մարզերի ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռել երկու տարվա ընթացքում ձեռք բերել 10000 մեղվաընտանիք՝ ծախսերի 50 տոկոսի չափով փոխհա- տուցման տրամադրմամբ: Հարկ է նշել, որ մեղվաընտանիքների (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով) ներկայիս ձևավորված գները տատանվում են 60-100 հազար դրամի սահմաններում, ուստի միջին գին է սահմանվում 80000 դրամը։ Ընդ որում, ձեռք բերված յուրաքանչյուր մեղվաընտանիքի (մեղվափեթակի հետ միասին) համար տրամադրվող փոխհատուցման գումարը չի կարող գերազանցել 40000 դրամը։ Ծրագրի մեկնարկային տարում կտրամադրվի 3000, իսկ երկրորդ տարում՝ 7000 մեղվափեթակով մեղվաընտանիքների ձեռք բերման արժեքի փոխհատուցումը։ Դրա շնորհիվ, լրացուցիչ կձևավորվի առնվազն ևս 10000 նոր մեղվաընտանիք, որոնք տարեց տարի կբազմապատկվեն՝ մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ: Արդյունքում հանրապետությունում տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 300000 կգ բարձրորակ ապրանքային մեղր։

20. Ծրագրի շահառուներ (այսուհետ՝ շահառու) կարող են հանդիսանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝

1) ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

2) ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ։ Յուրաքանչյուր շահառու կարող է փոխհատուցում ստանալ նվազագույնը՝ 10 և առավելագույնը՝ 50 մեղվաընտանիքի (մեղվափեթակով) համար։

21. Ընդ որում, ձեռք բերված մեղվաընտանիքները պետք է լինեն բացառապես տվյալ տարում ստացված սերնդից և ունենան անասնաբուժական տեղեկանք, որը կհավաստի մեղուների հիվանդությունների դեմ պատվաստված լինելու հանգամանքը։

22. Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուն էլեկտրոնային եղանակով դիմում է նախարարություն՝ նշելով ձեռք բերվող մեղվաընտանիքների (մեղվափեթակով) քանակը և ձեռքբերման ժամկետը, կցելով ծրագրի 20-րդ կետով պահանջվող փաստաթղթերը։ Նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումը և գրավոր կամ էլեկտրոնային եղանակով շահառուին տեղեկացնում հաշվառված լինելու մասին։

23. Շահառուն, մեղվաընտանիքը (մեղվափեթակով) պետք է ձեռք բերի իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատերից, որոնք՝

1) ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության, շահառուի հետ պայմանագիրը կնքելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

2) ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն` շահառուի հետ պայմանագիրը կնքելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ։

24․ Յուրաքանչյուր շահառու կարող է փոխհատուցում ստանալ նվազագույնը՝ 10 և առավելագույնը՝ 50 մեղվաընտանիքի (մեղվափեթակով) համար, և ձեռք բերելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով նախարարություն է ներկայացնում համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ շահառուի կողմից ձեռք բերված և համարակալված մեղվաընտանիքների (մեղվափեթակով) վերաբերյալ, որում պետք է նշված լինեն մեղվաընտանիքների քանակը և ձեռքբերման ժամկետը։ Տեղեկանքի հետ միասին շահառուն ներկայացնում է նաև առուվաճառքի պայմանագիրը, 23-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, վճարման անդորրագիրը և հաշվեհամարը։ Եթե ձեռք է բերվել 15-ից ավելի մեղվաընտանիք, ապա շահառուն պետք է ներկայացնի նաև մեկ տարի ժամկետով բանկային երաշխիք՝ ձեռք բերված մեղվաընտանիքների ընդհանուր արժեքի և 600 հազար դրամի տարբերության չափով։ Շահառուն ներկայացնում է գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերված մեղվաընտանիքները առնվազն երեք տարի նպատակային օգտագործման, ինչպես նաև մեղվաընտանիքների անկման դեպքում իր միջոցներով դրանց քանակը համալրելու վերաբերյալ։

25․ Մինչև փոխհատուցումը, ծրագրի 22-րդ կետով ներկայացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված կարգի համաձայն, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում է մոնիթորինգ։

26․ Նախարարությունը 20 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և մոնիթորինգի դրական եզրակացության հիման վրա փոխհատուցման գումարը փոխանցում է շահառուի բանկային հաշվեհամարին, որը բռնագանձման ենթակա չէ, բացառությամբ սույն որոշման 28-րդ կետում նախատեսված դեպքի:

27․ Ծրագրի շրջանակներում նախապատվությունը կտրվի երիտասարդ ընտանիքներին (ամուսինների տարիքի հանրագումարը 70 տարեկանից ոչ բարձր), ցանկացած նպատակով սոցիալական աջակցություն ստացող ընտանիքներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին։

28․ Սույն ծրագրից յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել միայն մեկ անգամ։

29․ Եթե նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շահառուն օտարել է ձեռք բերված մեղվափեթակները, ապա հայտնաբերման պահից սկսած եռամսյա ժամկետում փոխհատուցված գումարը ենթակա է վերադարձման՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի N 283-Ն որոշման 1-ին կետը, իսկ չվերադարձնելու դեպքում այն կգանձվի դատական կարգով։

 

5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

30․ Փորձնական ծրագիրը ներառում է 2024-2025 թվականները, որի ընթացքում ֆինանսական միջոցները կուղղվեն մարզերում ձեռք բերվող 10000 մեղվաընտանիքների (մեղվափեթակների հետ միասին) արժեքի փոխհատուցման տրամադրմանը։ Ըստ մարզերի ձեռք բերվող մեղվաընտանիքների բաշխման համար հիմք է ընդունվել 2023 թվականին մարզերում առկա մեղվաընտանիքների համամասնությունը։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ձեռք բերել 10000 մեղվաընտանիք (մեղվափեթակի հետ միասին), որից 3000-ը՝ 2024, 7000-ը՝ 2025 թվականին։ Յուրաքանչյուր միավորի համար կփոխհատուցվի արժեքի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 40000 դրամը։

31․ Վերոհիշյալ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կազմում է 400․0 մլն դրամ, որից 120․0 մլն դրամն անհրաժեշտ է 2024 թվականին, իսկ 280․0 մլն դրամը՝ 2025 թվականին: Ըստ մարզերի ձեռք բերվող մեղվաընտանիքների քանակը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներկայացված են աղյուսակում․

 

Աղյուսակ

 

Մարզեր

2024 թ.

2025 թ.

Ընդամենը

Ձեռք բերվող մեղվա- ընտանիքի

քանակը

Փոխհա- տուցման գումարը, հազ․

դրամ

Ձեռք բերվող մեղվա- ընտանիքի

քանակը

Փոխհա- տուցման գումարը, հազ․

դրամ

Ձեռք բերվող մեղվա- ընտանիքի

քանակը

Փոխհա- տուցման գումարը, հազ․

դրամ

Արագածոտն

200

8000

480

19200

680

27200

Արարատ

140

5600

380

15200

520

20800

Արմավիր

110

4400

290

11600

400

16000

Գեղարքունիք

550

22000

1340

53600

1890

75600

Լոռի

300

12000

640

25600

940

37600

Կոտայք

380

15200

860

34400

1240

49600

Շիրակ

200

8000

490

19600

690

27600

Սյունիք

430

17200

1130

45200

1560

62400

Վայոց ձոր

390

15600

840

33600

1230

49200

Տավուշ

300

12000

550

22000

850

34000

Ընդամենը

3000

120000

7000

280000

10000

400000

6. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

32․ Այլընտրանքային լուծում կտրվի անասնաբուծության նպատակով չօգտագործվող սահմանամերձ բնակավայրերի բնական կերահանդակների կիրառման հետ կապված խնդրին։

33․ Ծախսերի փոխհատուցման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերի ազգաբնակչությունը երկու տարվա ընթացքում ձեռք կբերի 10000 մեղվաընտանիք։

34․ Տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 300000 կգ բարձրորակ ապրանքային մեղր։

35․ Մարզերի բնակավայրերում կընդլայնվեն առկա մեղվանոցները և միաժամանակ կձևավորվեն նոր մեղվանոցներ։

36․ Նպաստավոր պայմաններ կստեղծվեն հանրապետությունում հանդիպող էնդեմիկ ու արժեքավոր բույսերի տեսակային կազմի պահպանման համար։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ

«ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

ԵՐԵՎԱՆ 2025 Թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2․ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

3․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

4․ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

5․ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

6․ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

7․ ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

8․ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

9․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1․ Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 9 տոկոսը։ Վերջին տարիներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 50 տոկոսը կազմում է անասնաբուծական արտադրանքը: Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի վիճակագրական տվյալների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս բավարար չեն անասնաբուծության արտադրատնտեսական ցուցանիշները, որի հիմնական պատճառներից մեկն անասնաբուծության վարման էքստենսիվ եղանակն է։ Տավարաբուծությամբ և գոմշաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գերակշռող մեծամասնությունն ավանդական բնամթերային տնտեսություններ են։ Զարգացման ներկա փուլում ապրանքային տնտեսություններ ձևավորելու համար անհրաժեշտ է կիրառել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու կովերի և մատակների կաթնատվությունը։

 

2. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա է 491594 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 211190 գլուխը կամ 43 տոկոսը կովեր են։

3. Տավարաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առաջատար ճյուղն է: Հանրապետությունում արտադրվող կաթի 95 տոկոսը ստացվում է տավարաբուծությունից: Վերջինս հիմնականում կենտրոնացված է Գեղարքունիքի (15 տոկոս), Շիրակի (14 տոկոս) և Լոռու (14 տոկոս) մարզերում։ Այս բաշխվածությունը պայմանավորված է նշված մարզերի բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով։

4․ Հանրապետության որոշ տնտեսություններում բուծվում են նաև հոլշտին, շվից, սիմենթալ և ջերսեյ ցեղերի կենդանիներ, որոնց կաթնատվությունը 2-3 անգամ գերազանցում է տեղական կովերի կաթնատվության մակարդակը: Հայաստանում դեռևս հին ժամանակներից զբաղվել են գոմշաբուծությամբ։ Մատակների միջին կաթնատվությունը տատանվում է 600-800 կգ-ի սահմաններում:

5. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանափակ հողատարածքները, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության համեմատաբար ցածր ցուցանիշները և գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը՝ անասնաբուծությունը, շնորհիվ ռիսկայնության ավելի ցածր մակարդակի, առկա ռեսուրսների լիարժեք օգտագործման արդյունքում կարող է դառնալ որոշիչ լծակ՝ երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացման գործում:

 

3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի վերլուծությունից պարզվել է, որ հանրապետությունում տավարաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է տարեկան արտադրվող անասնաբուծական համախառն արտադրանքի ավելի քան 70 տոկոսը և համարվում է անասնաբուծության ոլորտում ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող ճյուղը:

7. Անասնաբուծության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) իրականացնում է «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ.» և «Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրերը։

8. Կենդանիների պահվածքի և խնամքի ոչ ճիշտ կազմակերպումը, չնորմավորված կերակրումը, ինչպես նաև անբավարար սանիտարահիգիենիկ պայմաններն այսօր ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում հնարավոր չէ ապահովել բարձրորակ կաթի պահանջարկը տեղական արտադրության հաշվին։

9. Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում պետական աջակցությամբ իրականացնել անասնապահական տնտեսությունների արդիականացմանն ուղղված՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր, որը կնպաստի ինչպես պահվածքի պայմանների բարելավմանը, այնպես էլ կաթնատվության մակարդակի բարձրացմանը։

10. Ծրագրով առաջարկվող արդի մոտեցումները կնպաստեն կենդանիների գենետիկական ներուժի լիարժեք դրսևորմանը՝ հնարավորություն ընձեռելով այդ տնտեսություններում առաջիկա տարիներին կովերից ստանալ տարեկան առնվազն 3500-4000 կգ կաթ, իսկ գոմեշներից՝ 1500-2000 կգ:

 

4. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. Ծրագրի հիմնական նպատակն է «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

12. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

1) «Խելացի» անասնաշենքերի և դրանց տեխնոլոգիական ապահովման մատչելի տարբերակների առաջարկում.

2) անասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ ներդրումների առկայություն և ծախսերի մասնակի փոխհատուցում.

3) ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերի գնահատում և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների մշակում․

4) «Խելացի» անասնաշենքում բացառապես տոհմային կենդանիներով համալրում։

 

5. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

13. «Խելացի» անասնաշենքերը կաթի արտադրության շղթայի արդյունավետության բարձրացման համալիր լուծումներից են։

14. Կենդանիների պահվածքի, կերակրման և գենետիկ ներուժի լիարժեք դրսևորման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով խթանվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցումը կամ վերակառուցումը և դրանց տեխնոլոգիական ապահովումը։ «Խելացի» անասնաշենքերի տեխնիկական չափանիշներն ու տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքերի ցանկը ներկայացված է NN 2 և 3 աղյուսակներում.

15. Կառուցման կամ վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար առաջարկվում է 3 մոդել (ծախսերի գնահատման հաշվարկներն արվել են ծրագրի բյուջեն ձևավորելու համար), և պետական աջակցությունը կցուցաբերվի նախատեսված մոդելների արժեքներին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան յուրաքանչյուր մոդելի համար սահմանված ծախսերի առավելագույն արժեքը՝

1) 1-ին մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 20-25 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 30 մլն դրամ.

2) 2-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 40-45 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 46 մլն դրամ․

3) 3-րդ մոդել՝ նախատեսված է անկապ պահվածքով 95-100 գլուխ կենդանու համար, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը սահմանվում են առավելագույնը 114 մլն դրամ։

16․ Եթե շահառուի նախաձեռնությամբ կառուցվի նախատեսված գլխաքանակը գերազանցող անասնաշենք, ապա ծախսերը կհաշվարկվեն միայն անասնագլխաքանակի տվյալ մոդելի համար սահմանված առավելագույն արժեքի չափով:

17․ Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով։

18․ Յուրաքանչյուր շահառու նույն անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման նպատակով կարող է օգտվել ծրագրի 17-րդ կետում նշված աջակցության միայն մեկ բաղադրիչից։

19․ Ծրագրի մասնակից կարող են լինել՝

1) իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու), որոնք՝

ա․ ունեն վարկային պատմության վերաբերյալ զեկույց (ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից զեկույց, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ),

բ․ ունեցել են հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորություններ․

2) առևտրային բանկերը կամ վարկային կազմակերպությունները (այսուհետ՝ ֆինանսական կառույցներ), որոնք բավարարում են ծրագրի պահանջները և սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ են տրամադրում շահառուներին.

3) «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման համար ծառայություններ մատուցող կազմակերպությունները (այսուհետ՝ կապալառու), որոնք կբավարարեն ծրագրով սահմանված պայմանները (առաջին և երկրորդ փուլերի աշխատանքների կատարմանը համապատասխան) և լիցենզավորված կլինեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից (առաջին փուլի համար).

4) նախարարությունը․

5) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը․

6) նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ):

20․ Վարկերը տրամադրվելու են ծրագրի 14-րդ և 15-րդ կետերում նշված անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Վարկի առավելագույն գումարը պետք է համապատասխանի ծրագրի 15-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մոդելների գնահատված ծախսերին։

21․ Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվելու են դրամով՝ առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով։

22․ Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով։

23․ Վարկերի մարման ժամկետը մինչև 5 տարի է, մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 18 ամիս։

24. Ծրագրի 15-րդ կետում նշված անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար տրամադրվում է հետևյալ չափերով փոխհատուցում՝

1) 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոդելի կառուցման համար՝ 15 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 50%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 21 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 70%-ը), վերակառուցման համար՝ 7․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 25%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 13․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 45%-ը).

2) 20-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մոդելի կառուցման համար՝ 23 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 50%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 32.2 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 70%-ը), վերակառուցման համար՝ 11․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 25%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 20․7 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 45%-ը)․

3) 20-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված մոդելի կառուցման համար՝ 57 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 50%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 79,8 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 70%-ը), վերակառուցման համար՝ 28․5 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 25%-ը), իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 51,3 մլն դրամ (կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերի 45%-ը)։

25․ «Խելացի» անասնաշենքերի կառուցումը կամ վերակառուցումը, ինչպես նաև տեխնոլոգիական ապահովումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ, և անասնաշենքում պարտադիր պետք է պահվեն տոհմային կենդանիներ։

26. Ծրագրի շրջանակում կապալառուն պետք է անասնաշենքը կառուցելուց հետո իրականացնի երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկում՝ համաձայն կնքված պայմանագրի։

27․ Ծրագրին մասնակցության գործընթացը՝ ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով՝

1) տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի՝

ա. էլեկտրոնային դիմում՝ պարտադիր նշելով թե ծրագրի որ բաղադրիչից է ցանկանում օգտվել (դիմումի ձևը մշակում է նախարարությունը՝ ծրագրի հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում և հրապարակում նախարարության պաշտոնական կայքում, դիմումներն ընդունվում են մինչև 2028 թվականի նոյեմբերի 1-ը),

բ. պետական ռեգիստրի վկայականը,

գ․ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականի պատճենը,

դ․ եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացնում է նաև անշարժ գույքի համասեփականատերերի համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ,

ե. վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները,

զ․ վարկային պատմության վերաբերյալ զեկույց (ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից զեկույց),

է․ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.

2) նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով իրականացնում մոնիթորինգ։ Եթե տնտեսավարողի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և դրանցում առկա են թերություններ, ապա տնտեսավարողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և շտկել առկա թերությունները: Փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն․

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղազննության արձանագրությունը ստանալուց հետո նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացնում է պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու վերաբերյալ․

4) պայմանագրի կնքումը մերժվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության և այն սահմանված ժամկետում չհամալրելու, թերությունները չվերացնելու կամ տեղազննության արձանագրության բացասական եզրակացության դեպքում․

5) տեղազննության արդյունքում պայմանագրի կնքումը մերժելու դեպքում նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տրամադրում է տեղազննության արձանագրությունը․

6) պայմանագիր կնքելու առաջարկը ստանալուց հետո տնտեսավարողը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում նախարարություն է ներկայացնում՝

ա. շինարարության թույլտվություն,

բ. ծրագրում ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ (նախագծերի օրինակները հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում՝ ծրագրի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում),

գ. շահառուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք․

7) սույն կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծրագրին մասնակցելու պայմանագիր՝ տնտեսավարողի և նախարարության միջև, իսկ սույն կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում տնտեսավարողին տրամադրված պայմանագիր կնքելու առաջարկը համարվում է ուժը կորցրած․

8) ծրագրին մասնակցելու պայմանագրում պարտադիր ամրագրվում են դրույթներ հետևյալի վերաբերյալ՝

ա. պայմանագիրը կնքելու պահից անասնաշենքն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու (նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում նախարարության համաձայնությամբ անասնաշենքի շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարով, իսկ անասնաշենքը սահմանված ժամկետում շահագործման չհանձնելու դեպքում ծախսերի փոխհատուցում կարող է իրականացվել մինչև ծրագրի 35-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը՝ բացառությամբ այն դեպքի, երբ սույն որոշման գործողությունը դադարեցված է),

բ. պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու,

գ. շահագործման հանձնելուց հետո «Խելացի» անասնաշենքը առնվազն հինգ տարի նպատակային օգտագործելու,

դ. շահագործման հանձնելուց հետո հինգ տարի նախարարություն հաշվետվություն ներկայացնելու,

ե. պայմանագրի գործողության ընթացքում անասնաշենքը գրավադրելու դեպքում ստացված ֆինանսական միջոցները բացառապես անասնաբուծության և անասնակերի արտադրության զարգացման նպատակով ներդնելու (գրավադրման թույլտվությունը կտրամադրի նախարարությունը)։ Նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուն կարող է գրավադրել ներդրված հիմնական միջոցները (շենքեր, շինություններ), եթե ստացված ֆինանսական միջոցները ուղղվելու են բացառապես ծրագրի իրագործմանը և զարգացմանը: Գրավադրման գործընթացը ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն պետք է նախարարությանը տրամադրի գրավի (վարկի) պայմանագիրը, որում նաև պետք է ամրագրվի, որ գրավառուն պարտավորվում է վերահսկել տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը,

զ․ նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուի կողմից հիմնական միջոցների գրավադրման դեպքում նախարարության պահանջով, ծանուցվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, շահառուն պետք է նախարարություն ներկայացնի գրավառուի կողմից տրամադրված տեղեկանք՝ գրավադրումից ստացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ,

է. պայմանագրի դրույթները խախտելու դեպքում ծրագրի շրջանակում տրամադրված փոխհատուցման գումարները դրա մասին ծանուցում ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ենթակա են շահառուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման՝ կիրառելով նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի N 283-Ն որոշման 1-ին կետը․

9) սույն կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված հաշվետվությունը պետք է ներկայացվի տարեկան պարբերականությամբ՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը։ Հաշվետվության բովանդակությանը և ձևին ներկայացվող պահանջները ամրագրվում են ծրագրին մասնակցելու պայմանագրում․

10) ծախսերի փոխհատուցումն իրականացվում է նախարարության կողմից․

11) փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երեք փուլով՝

ա․ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքները (այդ թվում՝ վերակառուցման) ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 30%-ի չափով (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում),

բ․ երկրորդ փուլի փոխհատուցումը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց, անասնաշենքում նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 50%-ի առկայության և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 40%-ի չափով (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում),

գ․ երրորդ փուլի փոխհատուցումը տրամադրվում է երկրորդ փուլի փոխհատուցումը ստանալուց 1 տարվա ընթացքում երրորդ փուլի մոնիթորինգի արդյունքում՝ անասնաշենքում նախատեսված կենդանիների գլխաքանակի առնվազն 90%-ի առկայության դեպքում՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 30 %-ը (ֆինանսական ոչ բավարար միջոցների դեպքում՝ 40 աշխատանքային օրվա ընթացքում)․

12) Փոխհատուցված գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց:

28․ Ծրագրին մասնակցության գործընթացը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչով՝

1) ծրագրին մասնակցելու նպատակով տնտեսավարողը դիմում է ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին՝ վարկունակության բավարար մակարդակը ճշգրտելու նպատակով.

2) ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի՝

ա. էլեկտրոնային դիմում (դիմումի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով և ծրագրի հաստատվելուց հետո 1 ամսվա ընթացքում հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում, դիմումներն ընդունվում են մինչև 2028 թվականի նոյեմբերի 1-ը),

բ. պետական ռեգիստրի վկայականը,

գ․ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականի պատճենը,

դ․ եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացնում է նաև անշարժ գույքի համասեփականատերերի համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ,

ե. վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները.

3) նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով իրականացնում մոնիթորինգ։ Եթե տնտեսավարողի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, կամ դրանցում առկա են թերություններ, ապա տնտեսավարողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և շտկել առկա թերությունները: Փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված տեղազննության արձանագրությունը ստանալուց հետո նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացնում է պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու վերաբերյալ․

5) պայմանագրի կնքումը մերժվում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության և այն սահմանված ժամկետում չհամալրելու, թերությունները չվերացնելու կամ տեղազննության արձանագրության բացասական եզրակացության դեպքում․

6) տեղազննության արդյունքում պայմանագրի կնքումը մերժելու դեպքում նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տրամադրում է տեղազննության արձանագրությունը․

7) պայմանագիր կնքելու առաջարկը ստանալուց հետո տնտեսավարողը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում նախարարություն է ներկայացնում՝

ա․ շինարարության թույլտվություն,

բ. ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ․

8) ծրագրին մասնակցելու պայմանագրում պարտադիր ամրագրվում են դրույթներ հետևյալի վերաբերյալ՝

ա. պայմանագիրը կնքելու պահից անասնաշենքն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու (նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում նախարարության համաձայնությամբ անասնաշենքի շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարով),

բ. պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու,

գ. շահագործման հանձնելուց հետո «Խելացի» անասնաշենքը առնվազն հինգ տարի նպատակային օգտագործելու,

դ. շահագործման հանձնելուց հետո հինգ տարի նախարարություն հաշվետվություն ներկայացնելու,

ե. պայմանագրի գործողության ընթացքում անասնաշենքը գրավադրելու դեպքում ստացված ֆինանսական միջոցները բացառապես անասնաբուծության և անասնակերի արտադրության զարգացման նպատակով ներդնելու (գրավադրման թույլտվությունը կտրամադրի նախարարությունը)։ Նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուն կարող է գրավադրել ներդրված հիմնական միջոցները (շենքեր, շինություններ), եթե ստացված ֆինանսական միջոցները ուղղվելու են բացառապես ծրագրի իրագործմանը և զարգացմանը: Գրավադրման գործընթացը ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն պետք է նախարարությանը տրամադրի գրավի (վարկի) պայմանագիրը, որում նաև պետք է ամրագրվի, որ գրավառուն պարտավորվում է վերահսկել տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը,

զ․ նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուի կողմից հիմնական միջոցների գրավադրման դեպքում նախարարության պահանջով ծանուցվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն պետք է նախարարություն ներկայացնի գրավառուի կողմից տրամադրված տեղեկանք՝ գրավադրումից ստացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ․

9) պայմանագիրը կնքելուց հետո տնտեսավարողը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ֆինանսական կառույցին՝ վարկի ստացման համար ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

ա. նախարարության հետ կնքված պայմանագրի պատճենը,

բ. սույն կետի 2-րդ ենթակետի «բ», «գ», «դ», «ե» պարբերություններում և 7-րդ ենթակետում նշված փաստաթղթերը.

10) վարկերի մարման գործընթացն իրականացվում է ամսական հավասարաչափ մարման եղանակով, վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի նկատմամբ: Շահառուի կողմից վարկի մայր գումարի վաղաժամկետ վճարման դեպքում ֆինանսական կառույցի կողմից տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում.

11) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են ծրագրի պայմաններին համապատասխան գործարքներ.

12) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա, տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.

13) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ–ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությունը, ինչպես նաև ֆինանսական կառույցի կողմից ԳՖԿ-ին ներկայացվող փաստաթղթերի և տեղեկատվության պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով։ Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն և պայմանագրով սահմանված ժամկետում համաձայնեցնում նախարարության հետ.

14) ֆինանսական կառույցը նախորդ ամսվա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն, հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջների համապատասխանությունը և դրական եզրակացության դեպքում ներկայացնում նախարարություն, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառում է ԳՖԿ-ից ստացված հայտերը, դրանց վերաբերյալ դրական եզրակացությունները և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ-ին (ֆինանսական միջոցների առկայության պարագայում), որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին.

15) ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի հետ կնքվող պայմանագրով սահմանված ձևաչափով և ժամկետում հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին.

16) ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների շտեմարան, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները.

17) ԳՖԿ-ն ամսական պարբերականությամբ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն։ Ներկայացվող հաշվետվության ձևաչափը և ներկայացման ժամկետը սահմանվում է ԳՖԿ-ի և նախարարության միջև կնքվող պայմանագրով.

18) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝

ա. եթե չեն պահպանվել ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չի օգտագործվել, մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է սույն ծրագրի պայմանների խախտում,

բ. եթե շահառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն,

գ. եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի՝ վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ,

դ. շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում,

ե. վարկառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրով նախատեսված այլ դեպքերում,

զ. եթե անասնաշենքը շահագործման չի հանձնվել սույն կետի 8-րդ ենթակետով սահմանված ժամկետում.

19) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված ակնհայտ կեղծ տեղեկատվության ի հայտ գալու, ինչպես նաև ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի բացասական եզրակացության դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և միակողմանիորեն փոփոխել վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող գյուղատնտեսական կամ բիզնես վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք և մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ 3 ամսվա ընթացքում (կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ հաստատված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը)։

 

6. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

29․ Ծրագրի ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով մոնիթորինգն իրականացվում է նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։

30. Մոնիթորինգն իրականացվում է տնտեսություններ այցելությունների և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, յուրաքանչյուր փոխհատուցումից առաջ՝ նախանշված աշխատանքներն իրականացված լինելու վերաբերյալ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա՝ դիմումը և փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։

31․ Դիմումին կից ներկայացվում է՝

1) 1-ին փուլի համար՝ շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)․

2) 2-րդ փուլի համար՝ անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար ձեռք բերված և տեղադրված սարքերի մասին համապատասխան փաստաթղթեր (հաշվարկային փաստաթուղթ, հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթեր, սարքավորումների նույնականացման կոդեր)․

3) համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանք (նույնականացման համարներով)։

32․ Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման բաղադրիչով մոնիթորինգն իրականացնում է ֆինանսական կառույցը՝ տնտեսություններ այցելությունների և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա։ Անասնաշենքի կառուցումը և տեխնոլոգիական ապահովումն իրականացնելուց հետո շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում՝

ա. շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն),

բ. անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար ձեռք բերված և տեղադրված սարքերի մասին համապատասխան փաստաթղթեր (հաշվարկային փաստաթուղթ, հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթեր, սարքավորումների նույնականացման կոդեր)։

 

7. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

33. Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում՝

1) բնակլիմայական պայմանների պատճառով կառուցապատման աշխատանքների երկարաձգումը․

2) տնտեսավարող սուբյեկտների (շահառուների) անբավարար քանակը․

3) տնտեսավարող սուբյեկտների կողմից կենդանիների պահվածքի ոչ պատշաճ կազմակերպումը․

4) տնտեսավարողների ցածր վճարունակությամբ պայմանավորված՝ ծրագրով նախատեսված «Խելացի» անասնաշենքեր չապահովելը։

34․ Ռիսկերի մեղմմանը միտված միջոցառումներն են՝

1) ծրագրի շրջանակում տրամադրվող երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և 18 ամսվա արտոնյալ ժամանակահատվածի սահմանում.

2) կենդանիների ապահովագրության ինստիտուտի ներդրում.

3) կենդանիների պահվածքի բարելավմանն ուղղված միջոցառումների խթանում։

 

8. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

35. Ծրագրի տևողությունը՝ 2025-2028 թվականները։

36. Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 50 անասնաշենք՝ ծրագրի իրականացման համար կանխատեսվող ֆինանսական միջոցներն ըստ տարիների ներկայացված են N 1 աղյուսակում։ Փոխհատուցման չափը կկազմի շուրջ 1 մլդ 163 մլն 290 հազար դրամ։

 

Աղյուսակ N 1

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Ցուցանիշները

Մոդել-ները

Տարիները

Ընդամենը

2025

2026

2027

2028

2029

2030

2031

2032

 

սուբսիդա-վորում

անասնաշենքերի քանակ (հատ)

1-ին մոդել

 

1

1

1

       

3

2-րդ մոդել

1

2

2

2

       

7

3-րդ մոդել

 

1

1

1

       

3

ընդամենը

1

4

4

4

       

13

ընդամենը վարկ, դրամ

46,000,000

236,000,000

236,000,000

236,000,000

       

754,000,000

տոկոսադրույք, %

14

14

14

14

       

-

մայր գումարի արտոնյալ ժամկետը, ամիս

18

18

18

18

         

սուբսիդիայի չափը, %

12

12

12

12

         

սուբսիդավորման գումարը, դրամ

5,060,000

31,315,714

57,445,714

76,434,287

61,371,429

37,422,857

16,857,142

4,382,857

290,290,000

փոխհա-տուցում

անասնաշենքերի քանակ (հատ)

1-ին մոդել

1

3

3

3

       

10

2-րդ մոդել

3

7

7

7

       

24

3-րդ մոդել

0

1

1

1

       

3

ընդամենը

4

11

11

11

       

37

փոխհատուցման համար անհրաժեշտ գումարը (դրամ)

84,000,000

263,000,000

263,000,000

263,000,000

       

873,000,000

 

վարկերի սուբսիդավորման և փոխհատուցման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը, դրամ

89,060,000

294,315,714

320,445,714

339,434,287

61,371,429

37,422,857

16,857,142

4,382,857

1,163,
290,000

 

37․ Ծրագրով նախանշված տարբեր հզորության անասնաշենքերի հիմնման վերաբերյալ հայտերի բացակայության դեպքում նախարարությունը դրանց համալրումը կիրականացնի ծրագրով նախատեսված այլ հզորությամբ անասնաշենքերի հիմնման նպատակով ստացված հայտերի հաշվին՝ բայց ոչ ավելի, քան N 1 աղյուսակով տվյալ տարվա համար նախատեսված անասնաշենքերի ընդհանուր քանակները։

38. Ծրագրի իրականացման շրջանակներում տվյալ տարվա համար տրամադրվող ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով ծրագրի համար նախատեսված սահմանաչափը։

 

9. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

39. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) ծրագրի իրականացման շնորհիվ զոոհիգիենիկ չափորոշիչներին համապատասխան անասնաշենքերում կովերի միջին կաթնատվությունը կավելանա 50-60%-ով՝ 2550 կգ-ից հասնելով գրեթե 4000 կգ-ի, իսկ գոմեշներինը՝ 1200 կգ-ից հասնելով 2000 կգ-ի․

2) կենդանիների հիվանդությունների դեպքերը կնվազեն 30%-ով, իսկ կաթը կարտադրվի բացառապես բարձր որակական ցուցանիշներով․

3) Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիական չափորոշիչներին համապատասխան գործող շուրջ 50 (բազային՝ 58 անասնաշենք) տավարաբուծական և գոմշաբուծական տնտեսությունների առկայություն․

4) տավարաբուծության և գոմշաբուծության վարման արդիական տեխնոլոգիաների ներդրում, ճյուղի ինտենսիվացում․

5) կենդանիների պահվածքի համար բարենպաստ պայմանների ստեղծում (զոոհիգիենիկ պայմանների ապահովում, գենետիկ ներուժի արդյունավետ օգտագործում)․

6) անասնագլխաքանակի ավելացում՝ 0,5%-ով․

7) կաթի ինքնարժեքի իջեցում՝ առնվազն 20%-ով, ինչպես նաև արտադրության ծավալների ավելացում՝ 40-50%-ով․

8) տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում գրեթե 30%-ով, մրցունակության մակարդակի բարձրացում․

9) տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական կարողությունների բարձրացում․

10) ստեղծվող տնտեսությունները կարող են օրինակ ծառայել տնտեսավարողների լայն շերտերի համար՝ տավարաբուծության և գոմշաբուծության արդի մոտեցումներին ծանոթացնելու առումով, ինչպես նաև ուսումնական բազա՝ ուսանողների համար։

40․ Ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշ՝ 50 անասնաշենք (2025-2028 թվականները):

 

Աղյուսակ N 2

 

ԱՆԿԱՊ ԲՈՔՍԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Անվանումը

Ցուցանիշը

Ծանոթագրություն

Oդափոխություն

երդիկների ընդհանուր մակերեսը պետք է լինի տանիքի մակերեսի

2.5 % և ավելի

 

Տանիքի գագաթի բարձրությունը

նվազագույնը 6.0 մ

 

Նստելատեղեր

լայնությունը՝

նվազագույնը 90,

առավելագույնը 120 սմ

(միջինում 100 սմ)

երկարությունը՝ նվազագույնը 180,

առավելագույնը 220 սմ (միջինում 200 սմ), նստելատեղերը

պետք է միմյանցից առանձնացված լինեն մետաղյա

բաժանարար կոնստրուկցիաներով*

մետաղյա բաժանարար կոնստրուկցիաները պետք է պատրաստված լինեն 2 դյույմ տրամագծով մետաղյա խողովակներով, չունենան սուր անկյուններ, դիմային մասն ունենա կորություն(ներ), վերին մասից միմյանց ամրացվող ուղղորդող խողովակները լինեն

շարժական

Սալիկապատված կթի

սրահ՝ ջրահեռացման համակարգով

կենդանիներին ուղղորդող, զսպող

արգելապատնեշների առկայություն*

սառը և տաք ջրի առկայություն

Կերահրապարակ

մեկ գլխի հաշվով նվազագույն լայնությունը՝ 70 սմ

կերի սեղանի ամբողջ երկայնքով 50-70 սմ լայնությամբ մակերեսը պետք է լինի փայլատ սալիկով կամ

պրես գրանիտով պատված

Կենդանիների համար

նախատեսված տարածքը

մեկ գլխի համար 8-9 քառ. մ, ներառյալ՝ բոքսեր

 

Զբոսատեղերի

լայնությունը

2,65 - 4,0 մետր

անասնաշենքի ներսում

 

* Անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի ճարտարապետաշինարարական նախագծերը կազմելիս առաջարկվում է օգտվել նախարարության պաշտոնական կայքում (www.mineconomy.am) տեղադրված նախագծերից։

 

Աղյուսակ N 3

 

ԱՆԿԱՊ ԲՈՔՍԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԵՐԸ

Անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքերը

1-ին մոդելի համար անհրաժեշտ

քանակը

2-րդ մոդելի համար անհրաժեշտ

քանակը

3-րդ մոդելի համար անհրաժեշտ

քանակը

Քամհար (յուրաքանչյուրը՝ 6000-8000 մ3/ժ հզորությամբ)

6-8

10-12

28-30

Էներգախնայող (LED) լամպեր լուսավորության համար (յուրաքանչյուրը՝ առնվազն 35 Վատտ)

20-34

34-40

40-50

Կթի ստացիոնար համակարգ

1

1

1

Կենդանիների համար նախատեսված ռետինե ներքնակներ

20-25

40-45

95-100

Ջրի արևային տաքացուցիչ կթի սենյակի համար

1

1

1

Անասնաշենքից գոմաղբի հեռացման սարք- սարքավորում (մոտոբլոկ, մինի տրակտոր, ավտոմատ կառավարմամբ շղթայաքերիչ և այլն)

1

1

1

Կենդանիների խոզանակ

1

1

4

Կաթի պաղեցման տարա, որը պետք է ունենա սառեցնող (սառնարանային) սարք, խառնիչ, ջերմաչափ, իսկ ներքին բաքը և կաթի հետ շփվող բոլոր մոնտաժված մասերը պետք է պատրաստված լինեն չժանգոտվող մետաղից

1

(300 - 600 լ)

1

(300 - 600 լ)

1

(1800-2000լ)

Խմբային տաքացնող ջրախմոց

0

1

4

* Յուրաքանչյուր 100 քառ. մետրի հաշվով՝ 2 քամհար։

(հավելվածը լրաց. 10.04.25 N 419-Լ)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՈՒ Մ

2 0 2 5 – 2 0 2 9  Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի

Տ Ա Վ Ա Ր Ա Բ ՈՒ Ծ ՈՒ Թ Յ Ա Ն  Զ Ա Ր Գ Ա Ց Մ Ա Ն

 

ԵՐԵՎԱՆ 2025 Թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2․ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

3․ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

4․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

5․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

6․ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

7․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

8․ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

9․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Տավարաբուծությունը Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության առանցքային ճյուղերից մեկն է, որն բնակչությանը մատակարարում է կենդանական ծագման արժեքավոր սննդամթերք, իսկ արդյունաբերությանը՝ բարձրարժեք հումք։

2. Հայաստանի Հանրապետությունում անասնագլխաքանակի մասնատման և խոշոր եղջերավոր կենդանիների տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների իրականացման անհնարինության արդյունքում կովերի միջին կաթնատվությունը տարիներ շարունակ տատանվում է 2300-2500 կգ-ի սահմաններում, իսկ մսի արտադրության նպատակով աճեցվող կենդանիների նախասպանդային զանգվածը չի գերազանցում 350 կգ-ը (ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների):

3․ Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության վարման ինտենսիվացման և տոհմային անասնաբուծության զարգացման նպատակով անհրաժեշտ է կիրառել Հայաստանի Հանրապետություն տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) ներկրման խթանման համապատասխան մեխանիզմներ, ինչը կնպաստի կաթնային և կաթնամսային ուղղության լավագույն ցեղերի գենոֆոնդի օգտագործմամբ տեղական տավարի տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը և կատարելագործմանը։

 

2. ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4․ Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2024 թվականին հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 503․5 մլրդ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 297 մլրդ դրամը ստացվել է տավարաբուծությունից:

5. Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) տվյալների՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է ընդհանուր առմամբ 475.8 հազար գլուխ ԽԵԿ-ի, այդ թվում՝ 201.2 հազար գլուխ կով, որի 99 տոկոսը կենտրոնացված է գյուղացիական տնտեսություններում։

6․ Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում շուրջ 10․5%-ով կավելանա տոհմային ԽԵԿ-ի տեսակարար կշիռը, ինչպես նաև կընդլայնվի ցեղային կազմը՝ հոլշտին, սիմենթալ, շվից, ջերսեյ, աբերդին-անգուս, ուկրաինական տափաստանային, կալմիկական ցեղերով։

7․ Ձեռք բերված կաթնային և համակցված ուղղության ցեղերի կովերի կաթնային մթերատվությունը 2-3 անգամ գերազանցում են Հայաստանի Հանրապետությունում բուծվող կովերի միջին ցուցանիշը։

8․ Ծրագրի շրջանակներում 2019 թվականից մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի Հանրապետություն է ներկրվել ընդհանուր առմամբ 2395 գլուխ տոհմային ԽԵԿ (հոլշտին, շվից, սիմենթալ, ջերսեյ և աբերդին-անգուս ցեղերի)։ Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն տոհմային ԽԵԿ-ի առավելագույն գլխաքանակ ներմուծվել է 2021 թվականին (619 գլուխ), իսկ նվազագույնը՝ 2024 թվականին (217 գլուխ)։

 

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9․ Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես, վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման և ձեռք բերված կենդանիների արժեքի մասնակի փոխհատուցման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է։

10․ Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի լուծելու հետևյալ խնդիրները՝

1) Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման և դրանց ներկրման մատչելիության ապահովում․

2) տավարաբուծության ճյուղի աստիճանական ինտենսիվացում․

3) տավարաբուծական տնտեսություններում տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացում, տեղական կենդանիների հետ տրամախաչումների արդյունքում բարձր մթերատու խառնացեղ սերնդի ստացում․

4) տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացում․

5) տոհմային կենդանիների հաշվառում և տոհմային քարտերի վարման համար նախադրյալների ստեղծում։

 

4․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

11․ Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է անասնաբուծական համախառն արտադրանքի ավելի քան 50 տոկոսը՝ համարվելով անասնաբուծության ոլորտում ամենաբարձր հաշվեկշիռ ունեցող ճյուղը։

12․ Թեև վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման տարբերակը արդեն կիրառվել է տավարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում, այնուամենայնիվ, ձեռք բերված տոհմային կենդանիների առանձնահատուկ կերակրումն ու խնամքը, պատշաճ անասնաբուժական հսկողության սահմանումը առաջացնում են հավելյալ ծախսեր և կենդանիների ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորումը չի ապահովում պատշաճ շահագրգռվածություն տնտեսավարողների շրջանում։ Հաշվի առնելով վերոհիշյալը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը 2024 թվականին ավարտվելու հանգամանքը՝ ԽԵԿ-ի ձեռքբերմանը պետական աջակցություն ցուցաբերելու գործընթացը ևս հինգ տարով երկարաձգելու կարևորությունն առաջացրել է սույն ծրագրի մշակման անհրաժեշտությունը։

 

5․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

13․ Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացնել տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման պետական աջակցություն, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնելու նախիրների տոհմային արժեքը և տավարաբուծությունում վերականգնելու տոհմային գործընթացը։

14․ Ելնելով հանրապետությունում կաթնային, կաթնամսային և մսային տավարաբուծության զարգացման, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացման, ինչպես նաև բնական ռեսուրսների արդյունավետ և լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից՝ ծրագրով տոհմային ԽԵԿ-ի՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային և համակցված) ցեղերի նկատմամբ որևէ նախապայման չի սահմանվում՝ բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ երինջներ (հղիությունը ճշտված կենդանիներ) և 14-17 ամսական էգ մատղաշ (ներկրման դեպքում արտահանող երկրում կարանտինը մեկնարկելու առաջին օրվա, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ)։

15․ Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար և ընդգրկում է 2025-2029 թվականները։ Նշված ժամանակահատվածում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուրջ 3940 գլուխ տոհմային ԽԵԿ՝ կախված պետական աջակցության ձևից, կենդանու ձեռքբերման արժեքից և սեռահասակային խմբից։

16․ Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և կենդանիների ձեռքբերման արժեքի մասնակի փոխհատուցման միջոցով։

17. Ծրագրի մասնակից կարող են լինել իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու):

18․ Ծրագրին մասնակցության գործընթացը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչով՝

1) ծրագրին մասնակից կարող է լինել ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ՝ ֆինանսական կառույց), որը սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում տնտեսավարողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ).

2) վարկերի տրամադրման գործընթացը՝

ա. վարկերը շահառուներին տրամադրվելու է դրամով, առավելագույնը 14 տոկոս անվանական տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն) չեն գանձվում,

բ. յուրաքանչյուր շահառու տարեկան կարող է ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ տոհմային ԽԵԿ, իսկ ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 300 մլն դրամը,

գ. վարկավորման գործընթացը նախաձեռնում են շահառուները՝ մինչև տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերումը դիմելով ֆինանսական կառույցին՝ վարկավորում ստանալու համար,

դ. շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման վերաբերյալ դիմում-հայտ՝ պարտադիր նշելով ձեռք բերվող կենդանիների քանակը, ձեռքբերման վայրը, ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները,

ե. շահառուի ցանկությամբ մեկնարկային տարվա սկզբում վարկի մայր գումարի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս,

զ. ֆինանսական կառույցը շահառուին տրամադրվող վարկով նախատեսված գումարը (ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում) անկանխիկ եղանակով, փուլ առ փուլ կամ միանվագ փոխանցում է շահառուի համապատասխան հաշվեհամարին,

է. վարկի մարման ժամկետը մինչև 5 տարի է, վարկի մարման գործընթացն իրականացվում է ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքվող պայմանագրով սահմանվող վարկի մարման ժամանակացույցով, իսկ վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի նկատմամբ,

ը. շահառուի կողմից վարկի մայր գումարի վաղաժամկետ վճարման դեպքում ֆինանսական կառույցի կողմից տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում,

թ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են ծրագրի պայմաններին համապատասխան գործարքներ,

ժ. վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար 2% տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3% տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով,

ժա. վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա, տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն,

ժբ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով: Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն և պայմանագրով սահմանված ժամկետում համաձայնեցնում նախարարության հետ,

ժգ. ֆինանսական կառույցը նախորդ ամսվա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ է ներկայացնում ամիսը մեկ անգամ՝ ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը պայմանագրով սահմանված ժամկետում ներկայացնում է նախարարություն։ Նախարարությունը ուսումնասիրում է ստացված հայտը և պայմանագրով սահմանված ժամկետում սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ-ի հաշվեհամարին (ֆինանսական միջոցների առկայության պարագայում)։ ԳՖԿ-ն նախարարությունից վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում բավարարում է հայտը և գումարը փոխանցում համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին, եթե հայտը բավարարում է ծրագրի պահանջները․

ժդ. տոհմային կենդանիների ձեռքբերումը իրականացվում է վարկը հաստատելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում շահառուի գրավոր դիմումի հիման վրա և նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող են երկարաձգվել ևս մեկ ամսով.

3) տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց հետո շահառուն ֆինանսական կառույցին ներկայացնում է՝

ա. ձեռքբերման պայմանագրի պատճենը,

բ. ձեռք բերված կենդանիների տոհմային քարտերը,

գ. կենդանիների համար վճարման անդորրագրերը, հաշվարկային փաստաթուղթը, հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթեր,

դ. փոխադրող ընկերության հետ պայմանագրի պատճենը (առկայության դեպքում),

ե. կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը (ներկրման դեպքում՝ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի պատճենը),

զ. համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը, է. բանկային հաշվեհամարը.

4) տոհմային ԽԵԿ ձեռք բերելուց (ներկրելուց) հետո շահառուն նախարարություն է ներկայացնում՝

ա. ձեռքբերման պայմանագրի պատճենը,

բ. ձեռք բերված կենդանիների տոհմային քարտերը,

գ․ գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերվող տոհմային ԽԵԿ-ը առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում տավարի նախրի վերարտադրության համար օգտագործումն ապահովելու վերաբերյալ,

դ. համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը,

ե. կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը (ներկրման դեպքում՝ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի պատճենը)․

5) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝

ա․ ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ը առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում տավարի նախրի վերարտադրության համար չօգտագործելու,

բ. եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ վարկատուի հանդեպ կամ վարկատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, վարկերի դասակարգման գործող կարգի համաձայն, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ,

գ. շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու,

դ. շահառուի կողմից ներկայացված տեղեկություններում կեղծիքներ հայտնաբերելու,

ե. սույն կետի 2-րդ ենթակետի «ժդ» պարբերությամբ և 25-րդ կետով սահմանված պայմանները չպահպանելու,

զ․ շահառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու:

19․ Տոհմային ԽԵԿ-ի անկումից, սանիտարական սպանդից կամ օտարումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ կցելով համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանի պատճենը, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք և տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող՝ կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանից պատճենը:

20․ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ը (նույնականացված համարով և փաստաթղթերով) օտարելու դեպքում ենթակա չեն կրկնակի վարկավորման։

21․ Տոհմային ԽԵԿ-ի ականջապիտակի կորստի կամ վնասման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ սահմանված կարգով վերականգնում է պիտակը։

22․ Եթե նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շահառուն խախտել է 19-րդ և 21-րդ կետերով սահմանված պայմանները, կամ շահառուի կողմից կենդանիների կերակրման, խնամքի և պատշաճ անասնաբուժասանիտարական համապատասխան պայմաններ չապահովելու հետևանքով տեղի է ունեցել անկում, ապա տվյալ կենդանիների մասով մինչ այդ պահը տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման՝ հայտնաբերման պահից երեք ամսվա ընթացքում (կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ հաստատված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը)։

23․ Շահառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման 3 ամիսների ընթացքում (սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը):

24․ Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ նախարարության կողմից պետական աջակցության կամ այլ ծրագրերի շրջանակներում խնդրահարույց (վարկատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորություններ, վարկերի դասակարգման գործող կարգի համաձայն վարկի՝ ստանդարտ դասով չդասակարգված լինելու հանգամանք) պարտավորություններ ունեցող իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը։

25․ Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է տոկոսադրույքի սուբսիդավորվող վարկի մասին՝ ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

26․ Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի և ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով սահմանված ձևաչափով և ժամկետում հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին:

27․ Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված ակնհայտ կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է շահառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք:

28․ ԳՖԿ-ն առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն:

29․ Ծրագրի 28-րդ կետով սահմանված հաշվետվությունը ներառում է մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում`

1) վարկերի մասին տեղեկատվություն` ըստ մարզերի և համայնքների՝ վարկերի քանակը, գումարը, վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը.

2) տեղեկատվություն ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների և հայտնաբերված խախտումների մասին:

30․ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողներին կփոխհատուցվի յուրաքանչյուր գլխի հաշվարկային առավելագույն արժեքի (1․0 մլն դրամ) կամ փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 40%-ը՝ 25 գլուխ և ավելի ԽԵԿ-ի համար և 30%-ը՝ մինչև 25 գլուխ ԽԵԿ-ի համար։

31․ Ծրագրին մասնակցության գործընթացը՝ ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով՝

1) տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի՝

ա․ մինչև տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման աշխատանքների սկսվելը շահառուն էլեկտրոնային դիմում է նախարարություն՝ նշելով ձեռք բերվող տոհմային կենդանիների տեսակը, ցեղը, քանակը, ձեռքբերման վայրը և ժամկետները,

բ․ ձեռքբերման ենթակա տոհմային ԽԵԿ-ի տոհմային քարտերի պատճենը,

գ․ վարկային պատմության վերաբերյալ զեկույց (ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից զեկույց, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ),

դ․ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք (դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորություններ),

ե․ Հայաստանի Հանրապետությունից կենդանիների ձեռքբերման դեպքում կենդանիների տոհմային ծագումը հիմնավորող այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)․

2) նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով շահառուին ծանուցում է հաշվառված լինելու մասին, իսկ տոհմային կենդանիները ձեռք բերելուց հետո հաշվառված շահառուն 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

ա․ տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման պայմանագիրը՝ կնքված շահառու դառնալուց ոչ ավելի, քան 2-3 ամիս առաջ,

բ․ ձեռք բերված կենդանիների տոհմային քարտերը,

գ․ կենդանիների համար վճարված անդորրագրերը և այլ հաշվարկային փաստաթղթեր, իսկ ներկրման դեպքում՝ նաև մաքսազերծման փաստաթղթերը,

դ․ սահմանված կարգով նախատեսված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը,

ե․ համայնքում կենդանիների հաշվառման մասին տեղեկանքը,

զ․ բանկային հաշվեհամարը,

է․ գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ը առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում տավարի նախրի վերարտադրության համար օգտագործելու և դրանց պահպանվածության, պտղատվության և ստացված սերնդի սեռահասակային կազմի մասին ամենամյա հաշվետվություն (ավարտված տարվա համար մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը) տրամադրելու վերաբերյալ (հաշվետվության ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով ծրագրի հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում)․

3) նախարարության համապատասխան ստորաբաժանումը դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը և շահառուին գրավոր տեղեկացնում է փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին․

4) փոխհատուցման մերժման հիմք է հանդիսանում սույն կետի 2-րդ ենթակետում թվարկված փաստաթղթերում առկա տեղեկատվությունների անհամապատասխանությունը, թերի կամ ակնհայտ կեղծ լինելը․

5) փոխհատուցման տրամադրման դրական եզրակացության դեպքում 30 օրացուցային օրվա ընթացքում նախարարությունը տվյալ ծրագրի և տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներից փոխհատուցման ենթակա գումարը (ներառյալ նաև կանխավճարը) համապատասխան պայմանագրի հիման վրա փոխանցում է շահառուի բանկային հաշվեհամարին․

6) փոխհատուցված գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց․

7) տոհմային ԽԵԿ-ի անկումից, սանիտարական սպանդից կամ օտարումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ կցելով համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանի պատճենը, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը և տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող՝ կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանից պատճենը․

8) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերի թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը տեղեկացնում է շահառուին 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ․

9) տոհմային ԽԵԿ-ի ականջապիտակի կորստի կամ վնասման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ սահմանված կարգով վերականգնում է պիտակը․

10) եթե նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շահառուն խախտել է սույն կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությունով, 7-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված պայմանները, կամ շահառուի կողմից կենդանիների կերակրման և խնամքի համապատասխան պայմաններ և պատշաճ անասնաբուժասանիտարական իրավիճակ չապահովելու հետևանքով տեղի է ունեցել անկում, ապա հայտնաբերման պահից մեկ ամսվա ընթացքում տվյալ կենդանու մասով փոխհատուցված գումարն ամբողջությամբ ենթակա է վերադարձման՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի N 283-Ն որոշման 1-ին կետը։

32․ Յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ շահառուի մեղքով դժբախտ պատահարների (հրդեհ, կայծակահարում, էլեկտրահարում), տարերային աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ) և գիշատիչ կենդանիների հարձակման հետևանքով անկել են շահառուի տնօրինած կենդանիների ավելի քան 50 %-ը՝ ներկայացնելով թվարկված դեպքերը հավաստող փաստաթղթեր։

 

6. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

33․ Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։

34․ Մոնիթորինգն իրականացվում է ամենամյա պարբերականությամբ, ընդ որում, ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացի առաջին մոնիթորինգն իրականացվում է շահառուի փոխհատուցման տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերում նոր անճշտություններ հայտնաբերելու դեպքում իրականացվում է նաև ընթացիկ մոնիթորինգ։

35․ Մոնիթորինգի արդյունքում տրվում է եզրակացություն, որը ներառում է մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝

1) տոհմային ԽԵԿ-ի և ստացված սերնդի գլխաքանակը՝ ըստ սեռերի․

2) ստացված մատղաշի պահպանվածության մակարդակը․

3) մթերատվության մակարդակը և արտադրված արտադրանքի ծավալները․

4) իրացման ուղիները և ծավալները․

5) ձեռք բերված կենդանիների կերակրման և խնամքի պայմանները։

36․ Ֆինանսական կառույցի կողմից վարկի մոնիթորինգն իրականացվում է համաձայն վերջինիս ներքին իրավական ակտերի (ընթացակարգերի), ընդ որում, առաջին մոնիթորինգն իրականացվում է վարկը տրամադրելուց հետո երկու ամսվա ընթացքում:

 

7․ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

37․ Ծրագրի հիմնական ռիսկերն են՝

1) տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների ցածր վճարունակությամբ պայմանավորված՝ ծրագրով տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման նախանշած ծավալների չապահովումը.

2) համաճարակների հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձման և տոկոսադրույքի վճարման անհնարինությունը.

3) ներկրման դեպքում հանրապետություն տեղափոխման հետ կապված դժվարությունները։

38․ Ռիսկերի մեղմմանը միտված միջոցառումներն են՝

1) ծրագրի շրջանակում տրամադրվող երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և 12 ամսվա արտոնյալ ժամանակահատվածի սահմանում.

2) նախարարության կողմից «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի իրականացում, կենդանիների ապահովագրության ինստիտուտի ներդրում.

3) Հայաստանի Հանրապետությունում տոհմային ԽԵԿ-ի վերարտադրության կազմակերպում։

 

8. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

39․ Ծրագրի իրականացման ֆինանսական աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

40․ Ծրագրի ընդհանուր բյուջեն 2025-2029 թվականների համար կազմում է շուրջ 1 մլրդ 365 մլն դրամ, վարկերի ընդհանուր մեծությունը գնահատվել է 1,750 մլրդ դրամ (աղյուսակ):

41. Ծրագրով նախատեսվում է վարկավորման եղանակով 1750 գլուխ ձեռք բերելու նպատակով վարկերի սուբսիդավորման համար հատկացնել շուրջ 517 մլն 708 հազար դրամ, իսկ ձեռք բերված 2190 գլուխ կենդանիների արժեքի փոխհատուցման համար՝ 847 մլն դրամ։

42․ Տրամադրվող վարկերի գծով կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատման համար հիմք են ընդունվել հետևյալ գործոնները՝

1) ծրագրի շրջանակներում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային առավելագույն արժեք է ընդունվել 1.0 մլն դրամը (Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր, ԵԱՏՄ անդամ պետություններում և Եվրոպայում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների գների վերլուծություն).

2) վարկերը տրամադրվելու են մինչև 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 14% տոկոսադրույքով, որից սուբսիդավորումն իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար վարկերը շահառուին տրամադրվեն 2% տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար` 3% տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով.

3) մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։

43․ Ծրագրի իրականացման համար 2025 թվականին կպահանջվի շուրջ 69 մլն դրամ:

44․ Ծրագրի իրականացման շրջանակներում տվյալ տարվա համար տրամադրվող ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով ծրագրի համար նախատեսված սահմանաչափը։

 

Աղյուսակ

 

Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիների արժեքի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը

 

Ցուցանիշը

Տարիները

Ընդամենը

2025

2026

2027

2028

2029

2030

2031

2032

2033

 

սուբ-սիդա-վորում

կենդանիների

թիվը, գլուխ

150

400

400

400

400

       

1750

ընդամենը վարկ,

դրամ

150,000,000

400,000,000

400,000,000

400,000,000

400,000,000

       

1,750,000,000

Տոկոսադրույք, %

14

14

14

14

14

       

-

մայր գումարի արտոնյալ

ժամկետը, ամիս

12

12

12

12

12

         

սուբսիդիայի

չափը, %

10

10

10

10

10

         

սուբսիդա-վորման գումարը, դրամ

13,750,000

49,947,917

81,614,584

103,281,251

114,947,918

81,666,668

46,250,001

20,833,334

5,416,667

517,708,340

փոխհա-տուցում

կենդանիների թիվը, գլուխ

150

510

510

510

510

       

2190

որից՝ մինչև 24 գլուխ

50

60

60

60

60

         

փոխհատուցման

չափը, %

30

30

30

30

30

         

որից՝ 25 գլուխ և ավելի

100

450

450

450

450

         

փոխհատուցման

չափը, %

40

40

40

40

40

         

Փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարը, դրամ

55,000,000

198,000,000

198,000,000

198,000,000

198,000,000

       

847,000,000

Վարկերի սուբսիդավորման և կենդանիների արժեքի փոխհատուցման համար անհրաժեշտ ընդհանուր

գումարը, դրամ

68,750,000

247,947,917

279,614,584

301,281,251

312,947,918

81,666,668

46,250,001

20,833,334

5,416,667

1,364,708,340

9. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

45․ Ծրագրի իրականացման արդյունքում՝

1) 2025-2029 թվականների ընթացքում պետական աջակցությամբ տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերելու շուրջ 3940 գլուխ (բազային՝ 2395 գլուխ) տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ, ինչը կնպաստի`

ա. տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնման և տոհմային լայնածավալ միջոցառումների անցկացմանը,

գ. նախիրներում տոհմային մայրական կազմի գլխաքանակի ավելացմանը՝ 2,5-3,0%-ով (սերնդի հետ միասին),

դ. տավարաբուծության վարման աստիճանական ինտենսիվացմանը,

ե. տավարաբուծական արտադրանքի շահութաբերության մակարդակի բարձրացմանը՝ առնվազն 20%-ով,

զ. ներկրված ցեղերի գենետիկական ներուժի օգտագործման արդյունքում տարեկան միջին կաթնատվության` 2550 կգ-ից հասցնել 4000 կգ, տավարի մսի՝ 1,5%-ով և կաթի արտադրության ծավալների՝ 7-8%-ով ավելացմանը,

է. տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը.

2) առկա արոտավայրերի և խոտհարքների առավել արդյունավետ օգտագործմանը, ինչը կխթանի գյուղական բնակչության եկամուտների աճը.

3) պետական աջակցությամբ ձեռք բերված կենդանիներից և դրանց սերունդներից հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության նախիրները համալրած կովերի թիվը կգերազանցի 5000 գլուխը, ինչը թույլ կտա տարեկան ավելի արտադրել շուրջ 25 հազար տոննա կաթ և ավելի քան 1000 տոննա բարձրորակ տավարի միս (սպանդային զանգվածով) կամ տարեկան լրացուցիչ ստանալ 6,75 մլրդ դրամ արժողությամբ տավարաբուծական մթերքների համախառն արտադրանք:

(հավելվածը լրաց. 10.04.25 N 419-Լ)