Գլխավոր տեղեկություն
Номер
N 307
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1994/7 հուլիս 1994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.07.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 1994 թ. N 307

քաղ. Երևան

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՏԱԲԻ ՄԱՍԻՆ

 

Սևանի տարածաշրջանում իրավիճակի կայունացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի կազմը.

 

Ա. Գոմցյան   - ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահ (շտաբի պետ)
Լ. Նազարյան   - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տասներորդ վարչության պետի տեղակալ (շտաբի պետի տեղակալ)
Ս. Բարսեղյան   - պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Վ. Գասպարյան   - ՀՀ ներքին գործերի նախարարության Սևանի տարածաշրջանային վարչության պետ
Մ. Գրիգորյան   - ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ
Գ. Խաչատրյան   - պատգամավորների Հրազդանի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Վ. Հակոբյան   - պատգամավորների Կամոյի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Վ. Հարությունյան    ՀՀ վարչապետի խորհրդական
Գ. Հովեյան   - պատգամավորների Կամոյի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Ռ. Ղուկասյան   - պատգամավորների Սևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Ք. Մանուկյան   - պատգամավորների Հրազդանի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Հ. Սահակյան   - պատգամավորների Մարտունու շրջխորհրդի գործկոմի նախագահ
Զ. Սարգսյան   - պատգամավորների Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Դ. Սիմոնյան   - պատգամավորների Սևանի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Ռ. Քրմոյան   - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ

 

2. Օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբին` շարունակել տարածաշրջանի պաշտպանության ամրապնդման գործում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փոխհամաձայնեցված մասնակցությունն ապահովելու աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Սևանի տարածաշրջանի պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբին ցույց տալ անհրաժեշտ աջակցություն նրա առջև դրված խնդիրների լուծման, ստեղծված իրավիճակին համապատասխան տարածաշրջանի բնակավայրերում հասարակական պատշաճ կարգուկանոնի հաստատման գործում,

4. Պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին` ստեղծել անհրաժեշտ պայմաններ օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի գործունեության համար նրա նստավայրում` Վարդենիս քաղաքատիպ անվանում:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 7-ի «Օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբ ստեղծելու մասին» N 69 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 307
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան