Գլխավոր տեղեկություն
Номер
N 215-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.04.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.04.2025
Дата вступления в силу
08.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 215-Ա

 

«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 156,972,186 դրամ ընդհանուր արժողությամբ «Համագործակցություն կիբերանվտանգության ամրապնդման համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

07.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 215-Ա որոշման

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել Թումո լաբորատորիաներ հաճախող ուսանողներին, շրջանավարտներին և բազային կրթություն ունեցող ուսանողներին զարգացնելու հմտությունները և ամրապնդելու իրենց գիտելիքները կիբերանվտանգության ոլորտում՝ խրախուսելով նրանց մասնակցությունը կրթական ծրագրին։ Այն նախատեսում է ամրապնդել Հայաստանում կիբերանվտանգության կրթությունը՝ Թումոյի լաբորատորիաներում անվճար ինքնուսուցման մոդուլների ներդրման միջոցով, մեկամսյա արագացված կիբերանվտանգության դասընթացի միջոցով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1) Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (Դագ- Համմարսկյորլդ-Վեգ 1-5 65760 Էխբորն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն).

2) Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամ (Հայաստանի անրապետություն, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, ՀՎՀՀ՝ 02861356):

4.

Ծրագիրը կատարողը

Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն՝ կրթության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

156,972,186 դրամ

72,760,398 դրամ նախատեսվում է ստանալ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունից

84,211,788 դրամ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամից

7.

Բարեգործություն ստացողը

Թումո լաբորատորիաների բոլոր ուսանողները, շրջանավարտները, ինչպես նաև բազային կրթություն ունեցող ուսանողները, ովքեր հետաքրքրված են կիբերանվտանգության ոլորտով։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի մարտի 28-ից մինչև 2026 թվականի հունիսի 26-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) կիբերանվտանգության ոլորտում գիտելիքների ամրապնդման և հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում՝ 135,859,970 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 28-ից մինչև 2026 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում.

2) դասընթացների անցկացման համար անհրաժեշտ նյութերի, գովազդային արշավների, միջոցառումների, մրցանակների ապահովում՝ 21,112,216 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 28-ից մինչև 2026 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) պայմանագրային աշխատողների ծառայությունների մատուցման ձեռքբերում՝ 27,914,063 դրամ.

2) գրենական, գործավարական, տնտեսական նյութերի և պարագաների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 6,353,632 դրամ.

3) գովազդային արշավների ձեռքբերում օտարերկրյա պետություններից` 616,635 դրամ.

4) մարքեթինգային և տեսանկարահանման ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 1,198,327 դրամ.

5) հյուրասիրության ծառայության ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 1,644,360 դրամ.

6) կոմունալ ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 11,299,262 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Կազմակերպական ծախսեր՝ 21,112,216 դրամ՝

1) գրենական, գործավարական, տնտեսական նյութերի և պարագաների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 6,353,632 դրամ.

2) գովազդային արշավների ձեռքբերում օտարերկրյա պետություններից` 616,635 դրամ.

3) մարքեթինգային և տեսանկարահանման ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 1,198,327 դրամ.

4) հյուրասիրության ծառայության ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 1,644,360 դրամ.

5) կոմունալ ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 11,99,262 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

07.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան