ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 215-Ա
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 156,972,186 դրամ ընդհանուր արժողությամբ «Համագործակցություն կիբերանվտանգության ամրապնդման համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
07.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 215-Ա որոշման |
«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել Թումո լաբորատորիաներ հաճախող ուսանողներին, շրջանավարտներին և բազային կրթություն ունեցող ուսանողներին զարգացնելու հմտությունները և ամրապնդելու իրենց գիտելիքները կիբերանվտանգության ոլորտում՝ խրախուսելով նրանց մասնակցությունը կրթական ծրագրին։ Այն նախատեսում է ամրապնդել Հայաստանում կիբերանվտանգության կրթությունը՝ Թումոյի լաբորատորիաներում անվճար ինքնուսուցման մոդուլների ներդրման միջոցով, մեկամսյա արագացված կիբերանվտանգության դասընթացի միջոցով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (Դագ- Համմարսկյորլդ-Վեգ 1-5 65760 Էխբորն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն). 2) Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամ (Հայաստանի անրապետություն, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, ՀՎՀՀ՝ 02861356): |
4. |
Ծրագիրը կատարողը |
Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ կրթության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
156,972,186 դրամ 72,760,398 դրամ նախատեսվում է ստանալ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունից 84,211,788 դրամ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամից |
7. |
Բարեգործություն ստացողը |
Թումո լաբորատորիաների բոլոր ուսանողները, շրջանավարտները, ինչպես նաև բազային կրթություն ունեցող ուսանողները, ովքեր հետաքրքրված են կիբերանվտանգության ոլորտով։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի մարտի 28-ից մինչև 2026 թվականի հունիսի 26-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) կիբերանվտանգության ոլորտում գիտելիքների ամրապնդման և հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում՝ 135,859,970 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 28-ից մինչև 2026 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում. 2) դասընթացների անցկացման համար անհրաժեշտ նյութերի, գովազդային արշավների, միջոցառումների, մրցանակների ապահովում՝ 21,112,216 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 28-ից մինչև 2026 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) պայմանագրային աշխատողների ծառայությունների մատուցման ձեռքբերում՝ 27,914,063 դրամ. 2) գրենական, գործավարական, տնտեսական նյութերի և պարագաների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 6,353,632 դրամ. 3) գովազդային արշավների ձեռքբերում օտարերկրյա պետություններից` 616,635 դրամ. 4) մարքեթինգային և տեսանկարահանման ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 1,198,327 դրամ. 5) հյուրասիրության ծառայության ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 1,644,360 դրամ. 6) կոմունալ ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 11,299,262 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Կազմակերպական ծախսեր՝ 21,112,216 դրամ՝ 1) գրենական, գործավարական, տնտեսական նյութերի և պարագաների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 6,353,632 դրամ. 2) գովազդային արշավների ձեռքբերում օտարերկրյա պետություններից` 616,635 դրամ. 3) մարքեթինգային և տեսանկարահանման ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 1,198,327 դրամ. 4) հյուրասիրության ծառայության ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 1,644,360 դրամ. 5) կոմունալ ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում` 11,99,262 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
07.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |