Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 148
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
23.08.2012
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
23.08.2012
Дата вступления в силу
29.09.2012
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2012 թվականի

թիվ 148

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԵՋ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1987 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 1987 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ապրանքների առևտրի մեջ ձևականությունները պարզեցնելու մասին» 1987 թվականի կոնվենցիային և «Ընդհանուր տարանցման ընթացակարգի մասին» 1987 թվականի կոնվենցիային միանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ «Ապրանքների առևտրի մեջ ձևականությունները պարզեցնելու մասին» 1987 թվականի կոնվենցիային և «Ընդհանուր տարանցման ընթացակարգի մասին» 1987 թվականի կոնվենցիային միանալու հարցերով (այսուհետ՝ աշխատանքային խումբ)։

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը (կցվում է)։

3. Աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դույսեբաև Սերժան Դամեբաևին։

4. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության անդամ պետությունների՝ Ապրանքների առևտրի մեջ ձևականությունները պարզեցնելու մասին 1987 թվականի կոնվենցիային և Ընդհանուր տարանցման ընթացակարգի մասին 1987 թվականի կոնվենցիային միանալու մասին» թիվ 529 որոշումը և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Մաքսային միության անդամ պետությունների՝ Ապրանքների առևտրի մեջ ձևականությունները պարզեցնելու մասին 1987 թվականի կոնվենցիային և Ընդհանուր տարանցման ընթացակարգի մասին 1987 թվականի կոնվենցիային միանալու մասին» թիվ 677 որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան