Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 128
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
23.12.2014
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
23.12.2014
Дата вступления в силу
25.03.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2014 թվականի

թիվ 128

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7.1.16 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7.1.16. Մաքսային միության անդամ պետության լիազորված պետական մարմնի կողմից տրված եզրակացության (թույլատրական փաստաթղթի) կամ լիցենզիայի հիման վրա կոնկրետ պացիենտի կենսական ցուցումներով բժշկական օգնություն ցուցաբերելու և (կամ) ոչ ազգակցական փոխպատվաստում իրականացնելու համար ներմուծվող (ներմուծված)՝ չգրանցված դեղամիջոցները, մարդկային արյունն ու դրա բաղադրիչները, մարդու օրգանները և (կամ) հյուսվածքները, այդ թվում՝ հեմոպոետիկ ցողունային բջիջները և (կամ) ոսկրածուծը.»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների, որոնց համար կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով՝

«14. Կոնկրետ պացիենտի կենսական ցուցումներով բժշկական օգնություն ցուցաբերելու և (կամ) ոչ ազգակցական փոխպատվաստում իրականացնելու համար ներմուծվող (ներմուծված)՝ չգրանցված դեղամիջոցները, մարդկային արյունն ու դրա բաղադրիչները, մարդու օրգանները և (կամ) հյուսվածքները, այդ թվում՝ հեմոպոետիկ ցողունային բջիջները և (կամ) ոսկրածուծը ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման:

Սույն կետի առաջին մասում նշված ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանը Մաքսային միության անդամ պետության լիազորված պետական մարմնի կողմից տրված՝ այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու վերաբերյալ եզրակացությունը (թույլատրական փաստաթուղթը) կամ լիցենզիան Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելն է։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից
Ս. Ռումաս

Ղազախստանի Հանրապետությունից
Բ. Սագինտաև

Ռուսաստանի Դաշնությունից
Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական: