Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-47-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (19.03.2011-09.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.09/15(818) Հոդ.239
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.02.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.02.2011
Дата вступления в силу
19.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2011 թվականի փետրվարի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 204.35-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 204.36-րդ հոդվածում`

 

1) «Նոր հանգամանքներով» բառերը փոխարինել «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» բառերով.

2) 3-րդ կետը «դարձած» բառից հետո լրացնել «նոր երևան եկած կամ» բառերով.

3) 4-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «նոր երևան եկած կամ» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 204.37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 204.37.

 Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը

 

1. Դատարանը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, բողոքը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ բողոքը վերադարձնելու մասին:

2. Դատարանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն պատշաճ ձևով ուղարկում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց` նշելով բողոքի քննության ժամանակը և վայրը:

3. Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը:

4. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 204.36-րդ հոդվածով նախատեսված պահանջները.

2) բողոքում նշված դատական ակտի վերանայումը ընդդատյա չէ այն դատարանին, որին հասցեագրվել է բողոքը.

3) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և բողոք ներկայացրած անձը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մասին.

4) մինչև դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.

5) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած` նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. փետրվարի 28

Երևան

ՀՕ-47-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան