Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-19-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (27.01.2011-15.04.2017)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.49
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.01.2011
Дата вступления в силу
27.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

 

«10) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ազգային մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը

 

Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետություն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման վերաբերյալ ազգային մարմնին և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին տեղեկատվություն են տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը «միջազգային պայմանագրերին» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունվարի 15

Երևան

ՀՕ-19-Ն