Գլխավոր տեղեկություն
Номер
N 371-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.04.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2025
Дата вступления в силу
04.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2025 թվականի N 371-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ գույքի հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 371-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Գույքի անվանումը

(նկարագրությունը)

Քանակը

Միավորի սկզբնական արժեքը

(դրամ)

Հաշվեկշռային արժեքը

(դրամ)

1.

Դիմակ (օդի ֆիլտր. ունիվեր. կոմպ. դիմ.)

72 հատ

10,449.5

752,364.0

2.

Երկարաճիթ կոշիկներ՝ հրշեջի

19 զույգ

10,936․5

207,793․5

3.

Լապտեր

47 հատ

13,021․5

612,010.5

4.

Կացին քլունգ

65 հատ

9,095.0

591,175.0

5.

Կրակ մարելու ռետինե գործիք

5 հատ

54,230.0

271,150.0

6.

Կրակ մարելու ռետինե գործիք փայտե պոչով

1 հատ

58,850.0

58,850.0

7.

Կրակմարիչ (կրակի թակիչ)

60 հատ

3,012.1

180,726.0

8.

Հրշեջի պաշտպանիչ ճտքավոր կոշիկ

7 զույգ

64,000.0

0

9.

Ձեռնոց հրշեջի, մոդել FFGN-NB

47 զույգ

9,240.0

434,280.0

10.

Ձեռքի շաղափիչ փոսերի համար

1 հատ

29,762.0

29,762.0

11.

Շալվար հրշեջի, մոդել FFSC

78 հատ

26,208.0

2,044,224.0

12.

Շապիկ հրշեջի, մոդել FFSC

70 հատ

26,208.0

1,834,560.0

13.

Պաշտպանիչ գլխարկ` պաշտպանիչ ակնոցներով

15 հատ

52,360.0

0

14.

Ջրի ուսապարկ

16 հատ

28,131.0

450,096.0

15.

Ջրի պոմպ (բարձր ճնշման պոմպ)

7 հատ

75,019.3

246,704.22

16.

Սաղավարտ հրշեջի

108 հատ

10,461.0

1,129,788.0

17.

Փչովի բաք (ջրի ծավալի բաք)

5 հատ

22,776.7

113,883.5

Ընդամենը

8,957,366.72

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


03.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան