ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 464
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7 հոդվածի, հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանն առընթեր մաքսասակագնային խորհրդի կազմը`
Ե. Աբգարյան | - ՀՀ մաքսային վարչության պետ (նախագահ) | |
Ա. Գևորգյան | - ՀՀ մաքսային վարչության պետի առաջին տեղակալ (նախագահի տեղակալ) | |
Թ. Դիլանյան | - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ | |
Լ. Ավետիսյան | - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ | |
Բ. Հարությունյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ | |
Ա. Ապիկյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Ա. Ալավերդյան | - ՀՀ հարկային պետական տեսչության պետի տեղակալ | |
Տ. Դավթյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին քաղաքականության բաժնի պետ | |
Ա. Միրզոյան | - ՀՀ մաքսային վարչության մաքսասակագնային քաղաքականության բաժնի պետ | |
Ա. Նավասարդյան | - ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ | |
Ռ. Մնացականյան | - ՀՀ կենտրոնական բանկի տնտեսագիտական հետազոտությունների և վճարային հաշվեկշռի բաժնի պետ |
2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանն առընթեր մաքսասակագնային խորհրդին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մաքսասակագնային խորհրդի կանոնադրությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |