Գլխավոր տեղեկություն
Номер
N 26
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1982/հունվար
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
18.01.1982
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

 ո ր ո շ ու մ

 

18 հունվարի 1982 թ. N 26

Քաղ. Երևան


ՍսհՄ մինիստրների խորհրդի 1981 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի «1981-1985» ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» N 958 որոշումԸ

 

Ի կատարումն ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հոկտեմբերի 1-ի «1981-1985 թվականներին ժողովրդական տնտեսության պահանջներից ելնելով հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության աշխատանքների հետագա զարգացման մասին» N 958 որոշման, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

 1. Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչության կարկտի դեմ պայքարի ռազմականացված ծառայությունը վերակազմել հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչության հիդրոմետեորոլոգիական պրոցեսների վրա ակտիվ ներգործության ռազմականացված ծառայության` նրա աշխատողների համար պահպանելով աշխատանքի վարձատրության ու արտոնությունների գործող պայմանները: Հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպումն ու ֆինանսավորումը կատարել ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1967 թ. ապրիլի 22-ի N 355 որոշմամբ սահմանված կարգով (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թ. հունիսի 5-ի N 271 որոշում):

2. Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչության հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության ռազմականացված ծառայության վրա լրացուցիչ դնել տեղումների արհեստականորեն ավելացման, մառախուղները ցրելու, ձյունահյուսների նախազգուշական իջեցման աշխատանքների անցկացումը, ինչպես նաև հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության ուղղությամբ այլ միջոցառումների իրականացումը:

3. Ընդունել Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության և հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչության հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության ռազմականացված ծառայության առաջարկությունը և սահմանել կարկտահարությունից գյուղատնտեսական կուլտուրաների պաշտպանության աշխատանքների ընդլայնման 1982-1985 թվականների առաջադրանք, համաձայն N 1 հավելվածի, նկատի ունենալով այդ աշխատանքների անցկացումը 1985 թվականին իրականացնել 1120 հազ. հեկտար ընդհանուր տարածությամբ տերիտորիայում:

4. Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրությանը, Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրությանը և ժողովրդական դեպուտատների Եղեգնաձորի, Նաիրիի և Սպիտակի շրջանային սովետների գործկոմներին` 1982-1985 թվականներին ապահովել`

հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության նոր ստեղծվող ռազմականացված ստորաբաժանումների համար երեք արտադրական բազաների շինարարությունը, N 2 հավելվածին համաձայն քանակներով ու ժամկետներում, ինչպես նաև այդ ստորաբաժանումներին անհրաժեշտ ծառայական ու բնակելի շենքերի տրամադրումը և էլեկտրաէներգիայով ու ջրով ստորաբաժանումների մատակարարումը.

հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչության հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության ռազմականացված ծառայությանը տրամադրել բանվորների և ծառայողների թվաքանակի, ինչպես նաև աշխատավարձի ֆոնդի անհրաժեշտ լիմիտներ` հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության նոր ստեղծվող ռազմականացված ստորաբաժանումները կազմակերպելու և պահելու համար:

5. Հանձնարարել Հայկական ՍՍՀ պետպլանին` քննարկել հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչության հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության ռազմականացված ծառայությանը ավտոտրանսպորտի, բնակարանի և վառելիքաքսայուղերի ֆոնդեր հատկացնելու հարցը:

6. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1981 թ. հոկտեմբերի 1-ի N 958 որոշմամբ`

ա) ՍՍՀՄ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի վերահսկողության պետական կոմիտեի կարկտի դեմ պայքարի ռազմականացված ստորաբաժանման վրա լրացուցիչ դրել է տեղումների արհեստականորեն ավելացման, մառախուղների ցրման, ձյունահյուսերի նախազգուշական, իջեցման աշխատանքների անցկացումը` ինչպես նաև` հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության ուղղությամբ այլ միջոցառումների իրականացումը:

Այդ կապակցությամբ հանձնարարել է ՍՍՀՄ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի վերահսկողության պետական կոմիտեին` նշված ստորաբաժանումները վերակազմել հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության ռազմականացված ստորաբաժանումների, դրանց աշխատողների համար պահպանելով աշխատանքի վարձատրության և արտոնությունների գործող պայմանները:

Սահմանել է, որ հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպումը և ֆինանսավորումն իրականացվում է ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1967 թ. ապրիլի 22-ի N 355 որոշմամբ սահմանված կարգով.

բ) հանձնարարել է ՍՍՀՄ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի վերահսկողության պետական կոմիտեին` ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի, ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության, ՍՍՀՄ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության, շահագրգռված այլ մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մշակել և 1981 թ. IV եռամսյակում ՍՍՀՄ գիտության ու տեխնիկայի պետական կոմիտե առաջարկություններ ներկայացնել անբավարար բնական խոնավության շրջաններում տեղումների արհեստականորեն ավելացման ուղղությամբ գիտահետազոտական և փորձնարտադրական աշխատանքների հետագա զարգացման և տեղումների արհեստականորեն ավելացման գիտաարտադրական կենտրոններ ստեղծելու մասին.

գ) հանձնարարել է քաղաքացիական ավիացիայի մինիստրությանը`

ՍՍՀՄ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի վերահսկողության պետական կոմիտեին` հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության աշխատանքներն անցկացնելու համար վարձով ինքնաթիռներ ու ուղղաթիռներ տրամադրել (այդ թվում АН-26 և ЯК-40), ինչպես նաև ապահովել նշված աշխատանքների ավիացիոն սպասարկումը.

շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մշակել և մինչև 1982 թվականը հաստատել տեղումների արհեստականորեն ավելացման աշխատանքների անցկացման շրջաններում թռիչքների կատարման հրահանգը.

դ) հանձնարարել է ՍՍՀՄ պետպլանին` 1982-1985 թվականների պլաններում ՍՍՀՄ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի վերահսկողության պետական կոմիտեին նախատեսել տարեկան 10-12 կոմպլեկտ МРЛ-5 մետեորոլոգիական ռադիոընդունիչների և 75 վագոն-տների հատկացում հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կատարման համար:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ նախագահի տեղակալ

Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1982 թ. հունվարի 18-ի N 26 որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԸ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ 1982-1985 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

(կարկտահարությունից պաշտպանվող

տարածությունների աճը հազ. հեկտարներով)

 

Շրջանների անվանումը

1982-1985 թվականներ,

ընդամենը

այդ թվում

1982 թվական

1984 թվական

1985 թվական

Եղեգնաձորի 70 70 - -
Նաիրիի 60 - 60 -
Սպիտակի 70 - - 70
Ընդամենը 200 70  60 70

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1982 թ. հունվարի 18-ի N 26 որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 1982-1985 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

(միավորներ)

 

Շրջանների անվանումը

1982-1985 թվականներ`

ընդամենը

այդ թվում

1982 թվական

1984 թվական

1985 թվական

Եղեգնաձորի 1 1 - -
Նաիրիի 1 - 1 -
Սպիտակի 1 - - 1
Ընդամենը 3 1  1 1

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան