Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 33-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
03.04.2025
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
03.04.2025
Дата вступления в силу
04.04.2025

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2025 թվականի

ք. Երևան

թիվ 33-Ա

 

«ՅՈՏՏԱ ՑԱՆՑ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 362 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «ՅՈՏՏԱ ՑԱՆՑ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2025 թվականի մարտի 24-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ՅՈՏՏԱ ՑԱՆՑ» ՍՊ ընկերությանը 2025 թվականի հունվարի 9-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 362 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՏՏԱ ՑԱՆՑ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

2025 թ. ապրիլի 3

ք. Երևան