Գլխավոր տեղեկություն
Номер
N 180-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
31.03.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
31.03.2025
Дата вступления в силу
01.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 180-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «Մ. ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 21,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մ. Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության արդիականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Այ Իքս-Թեք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01243618) 2025 թվականի փետրվարի 14-ին կնքված՝ ՀՀ-ՄՍՏՏ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) փորձառությունների մշակման ծառայությունների մատուցում՝ 21,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

31.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 180-Ա որոշման

 

«Մ. ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

1.

Ծրագրի նպատակը

«Մ. Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն արդիականացնելու, Մարտիրոս Սարյանի աշխատանքները ժամանակակից տարբերակով ցուցադրելու նպատակով նախատեսվում է իրականացնել լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության

(VR) փորձառությունների մշակման աշխատանքներ։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք՝ մշակութային

6.

Ծրագրի բյուջեն

21,500,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Մ. Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 02512258, Հայաստան, Երևան, Սարյան փողոց 3, 0002

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2025 թվականի մարտի 24-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 27-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է Մարտիրոս Սարյանի «Armenia Pano» նկարի 3D մոդելավորում, վիրտուալ իրականության փորձառություն, անիմացիայի ստեղծում, «Ջրհորի մոտ», «Ինքնադիմանկար. 3 հասակ», «Երևանյան բակը գարնանը», «Դեպի աղբյուր» և «Պարսկաստան» նկարների լրացված իրականության փորձառության ստեղծում։ Իրականացվելու է 2025 թվականի մարտի 24-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,500,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

«Մ. Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) փորձառությունների մշակման ծառայու- թյունների մատուցում 21,500,000 դրամի չափով

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ

կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

31.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան