Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 18-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
14.03.2025
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
14.03.2025
Дата вступления в силу
15.03.2025

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2025 թվականի

ք. Երևան

թիվ 18-Ա

 

«ՌԱՅ ՏՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասը, «ՌԱՅ ՏՎ» ՍՊ ընկերության (հին անվանումը՝ «ԱԳԱՐԱԿ-ՏՎ» ՍՊԸ) ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2025 թվականի մարտի 11-ի դիմումը և հաշվի առնելով, որ «ՌԱՅ ՏՎ» ՍՊ ընկերության 23.03.2015թ. թիվ 201 լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է 2025 թվականի մարտի 24-ին` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՌԱՅ ՏՎ» ՍՊ ընկերության դիմումը և 2025 թվականի մարտի 24-ից տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՌԱՅ ՏՎ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

2025 թ. մարտի 14

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան