ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 1994 թ. N 542
Քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Շուկայական տնտեսության անցման պայմաններում սպառողական շուկայի, հատկապես նրա զարգացող ոչ պետական ոլորտում պետական վիճակագրական աշխատանքների կազմակերպման բարելավման և կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սպառողական շուկայի ոլորտում վիճակագրական աշխատանքների կազմակերպման բարելավման և կատարելագործման միջոցառումների ցանկը, դրանում ընդգրկելով հետևյալ հիմնական խնդիրները`
արտաքին առևտուրը բնութագրող հիմնական ցուցանիշների համադրելիությունը և վիճակագրական նյութերում կարևորագույն սպառողական ապրանքների անվանացանկի հստակեցումը.
պետական և ոչ պետական առևտրի ոլորտներում անցումը վիճակագրական հաշվառման և վերլուծության միասնական կարգի.
սպառողական շուկայի իրավիճակը բնութագրող ցուցանիշների համադրելիությունը.
սպառողական շուկայում կարևորագույն ապրանքների գծով շարժի հաշվեկշռային մեթոդի ստեղծումը.
ելնելով սպառողական շուկան բնութագրող հիմնական ցուցանիշների գնահատման նոր մեթոդներից, 1992 թվականից սկսած հետադարձ բազայի ստեղծումը:
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` մինչև 1994 թվականի դեկտեմբերի 26-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանը զեկուցել կատարված աշխատանքների մասին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|