ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 206.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 206.5-րդ հոդվածի վերնագիրը և դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 206.5. | Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը |
Հարկադիր կատարողի` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը`»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 206.9-րդ հոդվածով.
«Հոդված 206.9. | Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը |
Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) այդ ակտերում սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում այդ ակտերն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, քաղաքացիների կողմից դիտավորությամբ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «206.3» թիվը փոխարինել «206.9» թվով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-10-Ն |