Գլխավոր տեղեկություն
Номер
N 514
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.10.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հոկտեմբերի 1993 թ. N 514

Քաղ. Երևան

«ԶՎԱՐԹՆՈՑ», «ԷՐԵԲՈՒՆԻ» ԵՎ «ԳՅՈՒՄՐԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Զվարթնոց», «Էրեբունի» և «Գյումրի» օդանավակայաններ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների կանոնադրությունները (կցվում են):

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀաՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

հոկտեմբերի 7-ի N 514 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ

I. Ընդհանուր դրույթներ

1. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը (այսուհետև` ձեռնարկություն) հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի N 399 որոշմամբ:

2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն:

Ձեռնարկության կրճատ ֆիրմային անվանումն է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:

3. Ձեռնարկությունը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող և իր լրիվ անվամբ կլոր կնիք ու դրոշմակնիք:

4. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրամաններով և հրահանգներով, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով և սույն կանոնադրությամբ:

5. Ձեռնարկության գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

II. Ձեռնարկության խնդիրները

6. Ձեռնարկության խնդիրներն են`

ա) իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում թռիչքների կառավարումը.

բ) թռիչքների ռադիոնավիգացիոն, ռադիոռադարային և կապի ապահովումը.

գ) աերոդրոմի, շենքերի և կառույցների անխափան շահագործումը.

դ) թռիչքների ապահովման լուսատեխնիկական սպասարկումը.

ե) իր տարածքում գտնվող քաղաքացիական ավիացիայի ձեռնարկությունների էլեկտրաջերմային և ջրային մատակարարումը.

զ) ավիացիոն և թռիչքների անվտանգության պայմանների ապահովումը.

է) օդանավակայանի տարածքում վթարափրկարար աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.

ը) օդանավակայանի տարածքում սանիտարատեխնիկական վիճակի և շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.

թ) աերոդրոմի տարածքում օրնիտոլոգիական գործունեության ապահովումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերների կատարման ապահովումը.

ի) իր տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների պետական պատվերների և առաջադրանքների կատարման ապահովումը` համաձայն կնքված պայմանագրերի.

ինչպես նաև

լ) ուղևորների, բեռների և փոստի փոխադրման վերգետնյա սպասարկումը.

խ) մինչև թռիչքը և թռիչքից հետո ուղևորների կուլտուր-կենցաղային և տեխնիկական սպասարկումը:

Նշված աշխատանքները ձեռնարկությունը կարող է իրականացնել ինքնուրույն, դուստր ձեռնարկության կամ այդ նպատակների համար վարձակալությամբ տարածքներ տրամադրելու միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համաձայնեցնելով:

III. Ձեռնարկության գույքը և ֆինանսատնտեսական գործունեությունը

7. Ձեռնարկության գույքը պատկանում է ձեռնարկությանը` լրիվ տնտեսավարման իրավունքով: Գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:

8. Ձեռնարկության գույքի, այդ թվում ֆինանսական ռեսուրսների գոյացման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության դրամական և նյութական այլ ներդրումները, շենքերը, շինությունները, մեքենաները, սարքավորումները և ձեռնարկության հաշվեկշռում գտնվող հիմնական ու շրջանառու այլ միջոցները.

բ) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ տնտեսական գործունեությունից ստացված հասույթը.

գ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, սեփական միջոցները բանկային հիմնարկների հաշիվներում պահելու համար տոկոսները.

դ) պետական բյուջեից հատկացվող կապիտալ ներդրումները.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար չարգելված այլ աղբյուրներ:

9. Ձեռնարկության գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, որի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է: Հարկերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ կատարելուց հետո մնացած շահույթը գտնվում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Ձեռնարկությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է վիճակագրական ու օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվետվություններ, կազմում է հաշվեկշիռ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

12. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվներին համապատասխան:

13. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ է բացում Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներում` իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային և դրամական բոլոր տեսակի գործողություններ իրականացնելու համար:

14. Ձեռնարկությունը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համաձայնությամբ հիմնադրում է դուստր ձեռնարկություններ, բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար չարգելված ձևով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում ֆինանսական միջոցներ ցանկացած տարադրամով, տնօրինում, օգտագործում է դրանք և դրանցից ստացված արդյունքը.

գ) ինքնուրույն կազմավորում է սեփական ֆինանսական ռեսուրսները, վճարումներն իրականացնելու համար բանկային հիմնարկներից և ֆինանսական հաստատություններից ստանում է վարկեր.

դ) բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավասության տակ գտնվող հարցերի, ինքնուրույն պլանավորում և կազմակերպում է տնտեսական գործունեությունը, մատուցում է ծառայություններ, կատարում աշխատանքներ, օգտվում է մատուցված ծառայություններից և կատարված աշխատանքներից, կնքում է պայմանագրեր և կրում պարտավորություններ.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում, վարձակալության է տալիս և օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է գույքը և գույքային իրավունքները.

զ) բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավասության տակ գտնվող հարցերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է իր կողմից կատարվող աշխատանքները, մատուցվող ծառայությունների ծավալները և դրանց գները.

է) դատական և արբիտրաժային կարգով վիճարկում է իր շահերին վնաս հասցրած անձանց և մարմինների գործողությունները, լինում է հայցվոր և պատասխանող դատարանում, միջնորդ դատարանում և արբիտրաժում.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում և փոխհատուցում իր հասցրած վնասը` կնքած պայմանագրերը չկատարելու կամ պատշաճ կարգով չկատարելու, այլ անձանց ու կազմակերպությունների օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար.

թ) կատարում է սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովում աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանները.

ժ) որոշում է իր աշխատողների վարձատրության եղանակը, հաստիքները, աշխատանքի ֆոնդը և վճարման կարգը:

15. Ձեռնարկությունն իր տարածքները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համաձայնությամբ տրամադրում է այլ կազմակերպությունների` ուղևորների առևտրային սպասարկման համար աճուրդի կամ ազատ մրցույթի հիմունքներով:

16. Ձեռնարկությունը չի կարող իրականացնել այնպիսի կոմերցիոն գործունեություն, որն ուղղակիորեն կապված չէ իր կանոնադրական խնդիրների հետ:

17. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Աշխատանքի վարձելու, աշխատանքի, հանգստի, վարձատրության պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կնքված կոլեկտիվ պայմանագրով:

IV. Ձեռնարկության կառավարումը

18. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են` վարչությունը և նրա տնօրենը:

19. Ձեռնարկության վարչությունը կազմված է 11 անդամներից, որոնցից 4-ը ընտրվում են աշխատավորական կոլեկտիվի անդամներից, մյուսները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից:

20. Վարչության անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:

21. Ձեռնարկության վարչության իրավասություններն են`

ֆինանսատնտեսական և սոցիալ-մշակութային զարգացման հիմնական ուղղությունների որոշումը և աշխատանքային պլանների հաստատումը.

ձեռնարկության կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն.

դուստր ձեռնարկությունների հիմնադրումը, վերակազմավորումը, լուծարումը, դրանց կանոնադրությունների հաստատումը.

ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների ներքին կազմակերպական կառուցվածքի, ստորաբաժանումների ցանկի և դրանց լիազորությունների որոշումը.

ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների օգուտներից գոյացած եկամուտների բաշխումը և վերաբաշխումը` գլխավոր վարչության կողմից սահմանված կարգով:

22. Ձեռնարկության գործունեությունը վերահսկում է վերահսկիչ հանձնաժողովը, որը նշանակվում է հիմնադրի կողմից: Վերահսկիչ հանձնաժողովը հետևում է վարչության որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում է ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը:

Վերահսկիչ հանձնաժողովն իրավունք ունի ցանկացած տվյալներ և փաստաթղթեր պահանջել ձեռնարկության ղեկավարից և մյուս աշխատողներից ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, գույքի պահպանման ու այլ հարցերի մասին և իր հաշվետվությունը ներկայացնում է ձեռնարկության վարչությանը:

23. Ձեռնարկության տնօրենը նշանակվում և ազատվում է աշխատանքից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Տնօրենը հանդիսանում է ձեռնարկության վարչության նախագահ և վերջինիս կողմից որոշումներ ընդունելիս ունի վճռորոշ ձայնի իրավունք: Տնօրենին նշանակելիս նրա և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև կնքվում է պայմանագիր: Պայմանագրում սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ձեռնարկության վարչության և աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի ժամկետը և այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը: Պայմանագրում նշվում է նաև ձեռնարկության գործունեությունն արտացոլող հիմնական ցուցանիշների համակարգը, այդ թվում նաև կարևորագույն ցուցանիշը` թռիչք-վայրէջքների և օգտակար կշռի (կամ ուղևորների թվի) արտադրյալը:

24. Տնօրենը կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն: Տնօրենն առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը, այդ թվում ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր, ձեռնարկության բոլոր աշխատողների համար իրագործում է գործատուի ֆունկցիաներ, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ, ելնելով պայմանագրից հաստատում է հաստիքները, սահմանում է աշխատանքի վարձատրության եղանակը, աշխատավարձի չափերը և վճարման կարգը, արձակում է հրամաններ, աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ, կատարում է աշխատանքի բաշխում տնօրենի տեղակալների և ղեկավար այլ աշխատողների միջև ըստ բնագավառների, ինչպես նաև իրականացնում է ձեռնարկության ֆունկցիոնալ գործունեությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

25. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը կազմում են բոլոր այն աշխատողները, որոնք ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա մասնակցում են նրա գործունեությանը:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը ձեռնարկության ղեկավար մարմինների հետ լուծում է կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`

կոլեկտիվ պայմանագրի նախագծի նախապատրաստում, իր ներկայացուցիչների միջոցով բանակցությունների վարում ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ, վերջիններիս հետ կոլեկտիվ պայմանագրի հաստատում:

V. Ձեռնարկության գործունեության դադարեցումը

26. Ձեռնարկությունը կարող է վերակազմավորվել կամ նրա գործունեությունը կարող է դադարեցվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով:

ՀաՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

հոկտեմբերի 7-ի N 514 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ

I. Ընդհանուր դրույթներ

1. Երևանի «Էրեբունի» օդանավակայանը (այսուհետև` ձեռնարկություն) հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի N 399 որոշմամբ:

2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է «Երևանի «Էրեբունի» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն:

Ձեռնարկության կրճատ ֆիրմային անվանումն է Երևանի «Էրեբունի» օդանավակայան:

«ԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ

I. Ընդհանուր դրույթներ

1. Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը (այսուհետև` ձեռնարկություն) հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի N 399 որոշմամբ:

2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է «Գյումրիի «Շիրակ» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն:

Ձեռնարկության կրճատ ֆիրմային անվանումն է Գյումրիի «Շիրակ» օդանավակայան:

3. Ձեռնարկությունը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող և իր լրիվ անվամբ կլոր կնիք ու դրոշմակնիք:

4. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրամաններով և հրահանգներով, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով և սույն կանոնադրությամբ:

5. Ձեռնարկության գտնվելու վայրը Գյումրի քաղաքն է:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան