Գլխավոր տեղեկություն
Номер
N 308-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 24.03.2025
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
18.03.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
18.03.2025
Дата вступления в силу
25.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

18 մարտի 2025թ.

N 308-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի 2022 և 2023 թվականների բյուջեների «Փողոցների, հրապարակաների և այգիների կահավորում» ծրագրով ձեռք բերված, 87,548,991.01 (ութսունյոթ միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար ինը հարյուր իննսունմեկ հազար դրամ մեկ լումա) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 64 հատ կանգառասրահները սեփականության իրավունքով օտարել (նվիրել) «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025թ. մարտի 18

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2025 թվականի մարտի 18-ի

N 308-Ա որոշման

 

ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

1. Նազարբեկյան թաղամաս հ.4/7 հասցեի հանդիպակաց մայթ,

2. Աբելյան փողոց (Հայբուսակ համալսարանի դիմաց),

3. Աբելյան փողոց (Հայբուսակ համալսարանի հանդիպակաց մայթ),

4. Լուկաշինի փողոց հ.81 հասցեի դիմաց,

5. Լուկաշինի փողոց հ.74/4 հասցեի հանդիպակաց մայթ,

6. Մարտիրոսյան – Լուկաշին փողոցների խաչմերուկ,

7. Սիլիկյան 7-րդ փողոց

8. Սահակ Պարթևի և Սիլիկյան 7-րդ փողոցների խաչմերուկ,

9. Սահակ Պարթևի և Սիլիկյան 4-րդ փողոցների խաչմերուկ,

10. Սահակ Պարթևի և Սիլիկյան 1-ին փողոցների խաչմերուկ,

11. Հալաբյան փողոց՝ պոլիկլինիկայի հարակից ճանապարհահատված,

12. Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկ,

13. Ջանիբեկյան փողոց՝ Աբելյան փողոցի հ.17 շենքի ուղղությամբ,

14. Գ. Չաուշի պուրակ՝ թիվ 195 դպրոցի ուղղությամբ,

15. Ֆուչիկի փողոց հ.32 հասցեի հարակից ճանապարհահատված,

16. Ֆուչիկի փողոց հ.32 հասցեի հանդիպակաց ճանապարհահատված,

17. Մելքումովի փողոց հ. 30 շենքի ուղղությամբ,

18. Մելքումովի փողոց հ. 17 շենքի ուղղությամբ,

19. Մարգարյան փողոց՝ «Արմենիա» հանրապետական բժշկական հարակից այգու մոտ

20. Շիրազի փողոց հ.6 շենքի ուղղությամբ,

21. Շիրազի փողոց հ.3 հասցեի հարակից ճանապարհահատված,

22. Բաշինջաղյան փողոց հ.133 հասցեի հարակից ճանապարհահատված,

23. Բաշինջաղյան փողոց հ.133 հասցեի հանդիպակաց ճանապարհահատված,

24. Բաշինջաղյան փողոց՝ թիվ 155 դպրոցի ուղղությամբ,

25. Մարգարյան փողոց հ.22 շենքի ուղղությամբ,

26. Մարգարյան փողոց հ.29/11 հասցեի հարակից ճանապարհահատված,

27. Շիրազի փողոց հ.52 շենքի ուղղությամբ,

28. Չաուշի փողոց հ.2/7 հասցեի հարակից ճանապարհահատված,

29. Աշտարակի խճուղու՝ «Կարմիր խաչ» վերականգնողական կենտրոնի հանդիպակաց ճանապարհահատված,

30. Սիլիկյան նոր խճուղի հ.4/9 հասցեի հարակից ճանապարհահատված,

31. Լենինգրադյան փողոց հ.34 շենքի ուղղությամբ,

32. Լենինգրադյան փողոց հ.18 շենքի ուղղությամբ,

33. Գ. Չաուշի փողոց հ.2/3 հասցեի հարակից ճանապարհահատված,

34. Հալաբյան փողոց հ.3 շենքի հանդիպակաց ճանապարհահատված,

35. Հալաբյան փողոց հ.3 շենքի հարակից ճանապարհահատված,

36.Հալաբյան – Արզումանյան փողոցների խաչմերուկ, հ.13 շենքի հանդիպակաց ճանապարհահատված,

37. Հալաբյան փողոց հ.11 շենքի հարակից ճանապարհահատված,

38.Հալաբյան փողոց հ.33 շենքի հարակից ճանապարհահատված,

39.Հալաբյան փողոց հ.37/1 հասցեի հարակից ճանապարհահատված,

40.Հալաբյան փողոց հ.51/38 հասցեի հարակից ճանապարհահատված,

41. Հալաբյան փողոց հ.26 հասցեի հարակից ճանապարհահատված,

42. Հալաբյան փողոց հ.63 շենքի հարակից ճանապարհահատված,

43. Հալաբյան փողոց՝ պոլիկլինիկայի հանդիպակաց ճանապարհահատված,

44. Հալաբյան փողոց հ.23 շենքի հարակից ճանապարհահատված,

45. Չաուշի - Մելքումովի փողոցների խաչմերուկից անց՝ հ.50 հասցեի մոտ,

 

ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

1. Աշտարակի խճուղու՝ «Կարմիր խաչ» վերականգնողական կենտրոնի դիմաց, ուղղությամբ դեպի ք. Աշտարակ,

2. Տիգրան Պետրոսյան փողոց 1-ին թաղամաս հ.48 շենքի հետնամաս,

3. Տիգրան Պետրոսյան փողոց 2-րդ թաղամաս հ.43 շենքի հետնամաս -2 հատ,

4. Տիգրան Պետրոսյան փողոցը Եղվարդի խճուղուն միացնող ճանապարհ, 4-րդ թաղամաս հ.46/4 հասցեի դիմաց,

5. Եղվարդի խճուղի հ.27 հասցեի դիմացի ճանապարհահատված,

6. Եղվարդի խճուղի հ.1 («Արմենիա» հեռուստաընկերություն) հասցեի դիմաց,

7. Եղվարդի խճուղի հ.1 («Արմենիա» հեռուստաընկերություն) հասցեի հանդիպակաց ճանապարհահատված,

8. Եղվարդի խճուղի հ.51 (Օլիմպավան) հասցեի դիմացի ճանապարհահատված,

 

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

1. Կիլիկիա թաղամասի և Վերֆելի փողոցի խաչմերուկ՝ դեպի Աթենքի փողոցի ուղղությամբ,

2. Արգիշտիի փողոց, Երևանի պատմության թանգարանի դիմացի ճանապարհահատված,

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

1. Ուլնեցու փողոց հ. 72 հասցեի դիմացի ճանապարհահատված,

2. Պարույր Սևակի փողոց հ.11 հասցեի դիմացի ճանապարհահատված,

3. Դրոյի փողոց հ.45 հասցեի դիմացի ճանապարհահատված,

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

1. Նորագավթի 1-ին փողոց հ. 127/8 հասցեի դիմացի ճանապարհահատված,

2. Նորագավթի 1-ին փողոց հ.127/8 հասցեի հանդիպակաց ճանապարհահատված,

3. Արշակունյաց հ.119/6 հասցեի մոտ՝ ուղղությունը դեպի Բագրատունյաց փողոց,

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

1. Րաֆֆու փողոց հ.73/5 հասցեի հարևանությամբ,

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

 

1. Վիլնյուսի փողոց հ.59 հասցեի դիմացի ճանապարհահատված: