Գլխավոր տեղեկություն
Номер
N 370
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.07.1993
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 1993 թ. N 370

 

Քաղ. Երևան

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԱՎԱՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատին` ապահովել պահեստազորի առաջին խմբի սպաների, առաջին և երկրորդ կարգի առաջին և երկրորդ խմբերում հաշվեգրված զինապարտների եռամսյա վարժական հավաքների, ինչպես նաև ավտոտրանսպորտի, ճանապարհաշինարարական տեխնիկայի հավաքի կազմակերպումը:

2. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` վարժական հավաքների անցկացման նպատակով`

ա) ապահովել զինկոմիսարիատները վարժական հավաքների տեղամասերով և սպասարկող անձնակազմով.

բ) ապահովել զինկոմիսարիատներ զինապարտների ներկայանալը և նրանց մեկնումը հանրապետական հավաքակայան:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը զինկոմիսարիատներում, հավաքակետերում, ավտոկայաններում և զորախմբերի շարժման ընթացքում.

բ) կազմակերպել վարժական հավաքների տեղամասեր չներկայացած զինապարտների փնտրումը և նրանց պարտադիր ներկայանալն ըստ զինկոմիսարիատների ծանուցագրերի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`

ա) ապահովել ավտոտրանսպորտի ու ճանապարհաշինարարական տեխնիկայի հավաքի կազմակերպումը, համաձայն Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատի հայտերի.

բ) ապահովել զինապարտների տեղափոխումը նշված ժամկետում, Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատի հայտերի համաձայն:

Ավտոտրանսպորտի ու ճանապարհաշինարարական տեխնիկայի հավաքի հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվին:

5. Սահմանել, որ վարժական հավաքներից ազատվում են`

ա) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ժամկետային զինվորական ծառայությունից ազատման ենթակա անձինք.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 5-ի «Զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիայի պահեստազորի սպաների ցանկը հաստատելու մասին» N 549 և 1992 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության այն բուհերի և քոլեջների, որոնց ուսանողներին տրվում է ժամկետային զինվորական ծառայության զորակոչի տարկետման իրավունք, ցանկը հաստատելու մասին» N 486 որոշումներով զորակոչի տարկետման իրավունքից օգտվող անձինք:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար ժամանակին հատկացնել ավտոտրանսպորտ և ճանապարհաշինարարական տեխնիկա, Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատի հայտերի համաձայն:

7. Հանրապետական զորակոչային և բժշկական հանձնաժողովներին` ապահովել եռամսյա վարժական հավաքների հետ կապված աշխատանքների կատարումը:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 16-ի «Պահեստային զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման և անցկացման մասին» N 351 որոշման 9-րդ կետը և 1992 թվականի սեպտեմբերի 7-ի N 465 որոշումը:

9. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ