Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 115
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.08.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.08.2022
Дата вступления в силу
18.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2022 թվականի

թիվ 115

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերին և 112-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 115 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 30.05.23 թիվ 77)

2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 30.05.23 թիվ 77)

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 12-ի «Մաքսային արժեքի հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 61 որոշման հավելվածի 1-ին կետում՝

ա) «ա» ենթակետում «1.3.0» թվերը փոխարինել «1.3.1» թվերով.

բ) «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«urn:EEC:R:038:CustomsValueDeclaration:v1.3.1».

գ) «գ» ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«EEC_R_038_CustomsValueDeclaration_v1.3.1.xsd»:

 (հավելվածը փոփ. ԵՏՀԿ 30.05.23 թիվ 77)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.2023, թիվ 77 01.04.2025, թիվ 115
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան