Գլխավոր տեղեկություն
Номер
N 320-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.03.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.03.2025
Дата вступления в силу
21.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2025 թվականի N 320-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, N 1 հավելվածի N 3 աղյուսակում՝ փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում կնքել դրամաշնորհի պայմանագիր, որի հիման վրա 354,022.5 հազ. դրամ գումարը հատկացնել «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությանը՝ դատական գործընթացներով պայմանավորված վճարումներ կատարելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 320-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 320-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 320-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 320-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 320-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 320-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 320-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 320-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 320-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2025 թվական: