Գլխավոր տեղեկություն
Номер
N 76
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.1996-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1996/3, մարտ 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.03.1996
Дата вступления в силу
05.03.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«5» մարտի 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1996 թ. N 76

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» պետական ձեռնարկությանը Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով վարկեր ձեռք բերել` ներկայացված ծրագրի և վարկերի մարման ժամանակացույցի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի համաձայն երաշխիքներ տալ մինչև 1996 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի վարկերի համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոս+1 տոկոսադրույքով, իսկ օտարերկրյա բանկերի վարկերի համար` լիբոր+1 տոկոսադրույքով` նախատեսելով վարկի հիմնական գումարի և տոկոսի վճարումների ժամկետ 1996 թվականի դեկտեմբերի 1-ը, որի համար սահմանված կարգով կնքել պայմանագիր:

3. սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան