ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 927-Ա |
«14» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի14.03.2025 թ. հ. 927-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Դավիթ Սահակյան |
Վ. Փափազյան փողոց, հ.46/1 |
բնակելի տուն |
Դավիթ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Փափազյան փողոցի հ.46/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.20022025-01-0215, հող. սեփ. 219.5քմ, ընդհ. բաժն. 136.52քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 43.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վրթ. Փափազյան փողոց, հ.46/3 |
01123CKXT4WB |
|
2 |
Նորայր Զիրոյան |
Նորագավիթի 10-րդ փողոց, հ.1ա |
բնակելի տուն |
Նորագավիթի 10-րդ փողոցի հ.1ա հասցեում գտնվող բնակելի տանը /ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.03.2025թ. հ.1368 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Նորագավիթ 10-րդ փողոց, հ.1/1 |
01113QPFMJZ2 |
|
3 |
Աղվան Սարգսյան /լիազորված անձ/ Ազնիվ և Սամվել Դիլբարյաններ |
Հաղթանակ թաղամաս, 5-րդ փողոց, հ.44 |
բնակելի տուն |
Ազնիվ և Սամվել Դիլբարյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցի հ.44 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.04032025-01-0189, հող 582.1քմ, օժ. շին. 22.50քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 86.80քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 5-րդ փողոց, հ.44/1 |
01073NW87QFL |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |