Գլխավոր տեղեկություն
Номер
N 757-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 12.03.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
06.03.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
06.03.2025
Дата вступления в силу
13.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 757-Ա

«06» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԷՐԵԲՈՒՆԻ, ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՊՈՂՈՏԱՅԻ ՆՐԲԱՆՑՔ Հ.11/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՄ ՍԵՐԳԵՅԻ ԿՈՆՋՈՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արամ Սերգեյի Կոնջորյանի (ծնված 27.03.1961թ.) 28.03.2023թ. հ.Դ-36660-23 դիմումը։ Երևանի Էրեբունի, Տիգրան Մեծ պողոտայի նրբանցք հ.11/2 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 681.46քմ, որից 400.0քմ մակերեսով հողամասը Արամ Սերգեյի Կոնջորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 14.07.2008թ. հ.2599006 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 03.08.2023թ. հ.ԱՏ-03082023-01-0727 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 11.12.2023թ. հ.Հ-16549 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.03.2024թ. հ.20-Ել-161691-23 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Էրեբունի, Տիգրան Մեծ պողոտայի նրբանցք հ.11/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Էրեբունի, Տիգրան Մեծ պողոտայի նրբանցք հ.11/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արամ Սերգեյի Կոնջորյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 400.0քմ մակերեսով հողամասին կից 281.46քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 281.46քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ․204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևան քաղաքի Էրեբունի Տիգրան Մեծ պողոտա նրբանցք հ.11/2 հասցեում գտնվող 681.46քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան