Գլխավոր տեղեկություն
Номер
N 793-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 12.03.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
07.03.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
07.03.2025
Дата вступления в силу
13.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 793-Ա

«07» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՐԱԳԱՎԻԹ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.100/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Էլիզա և Գայանե» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Դավթյանի դիմումը` Նորագավիթ 1-ին փողոցի հ.100/2 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողամասի համար հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման հ.2043444 վկայականը, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2023 թվականի մայիսի 10-ի հ.ՍԿ-70123 գրություն-համաձայնագիրը, Նորագավիթ 1-ին փողոցի հ.100 հասցեի սեփականատեր Մհեր Դավթյանի համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2011 թվականի հունիսի 21-ի հ.ՎԴ/2997/05/09 վճիռը:

Հարցի ուսումնասիրությունից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 10176.50քմ՝ որքան ամրագրված է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման հ.2043444 վկայականում, սակայն ընդհանուր օգտագործման հատվածների հետ չափորոշիչները պահելու արդյունքում այն կազմում է 10071.80քմ:

Քննարկվող հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշման համաձայն հողամասի ծածկագիրն է՝ 01-011-0480-0008:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/4685-25 եզրակացությունը և գրությունը.

1. Սահմանել, որ Նորագավիթ 1-ին փողոցի հ.100/2 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 10071.80քմ:

2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ա5.

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան