Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 35-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2025
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
13.03.2025
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
13.03.2025
Дата вступления в силу
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0035 Ն. 13.03.25

 

13 մարտի 2025 թվականի

թիվ 35-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի «գ1» պարբերությունում, 34-րդ կետի 1-ին ենթակետի «դ1» պարբերությունում, 94-րդ կետի 1-ին ենթակետում, 99-րդ կետի 1-ին ենթակետում, 176-րդ կետի 2-րդ ենթակետում, 229-րդ կետի 1-ին ենթակետի «բ1» պարբերությունում, «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ 229-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում, Հավելված 17-ի 5․2-րդ ենթակետում, Հավելված 22-ի 8․3-րդ ենթակետում «հանված» բառը փոխարինել «վերացված» բառով։

2) Կանոնակարգի 90-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ:»:

3) Կանոնակարգի 96-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ:»:

4) Կանոնակարգի 102-րդ կետում «դիմումը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ուղղակի նշանակալից մասնակցությունը համարվում է մերժված, եթե նրա միջոցով ձեռք բերվող անուղղակի նշանակալից մասնակցության դիմումը մերժվել է:»:

5) Կանոնակարգի 169-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «առողջ դատելու և» բառերը:

6) Կանոնակարգի Հավելված 17-ի․

ա. 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2.1-ին կետ.

 

«

5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

»,

 

բ. 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-րդ կետ.

 

«

5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

o Ոչ, ներկայացնել մանրամասներ

o Այո

գ. 13-րդ կետի «գ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

7) Կանոնակարգի Հավելված 21-ի.

ա. 9.1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1.1-ին կետ.

 

«

9.1.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

o Ոչ

»,

 

բ. 10-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

8) Կանոնակարգի Հավելված 22-ի․

ա. 8.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.3.1-ին կետ.

 

«

8.3.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

»,

 

բ․ 8.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.13.1-ին կետ.

 

«

8.13.1 Արդյո՞ք բացակայում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը.

o Այո

o Ոչ (ներկայացնել մանրամասները)

»,

 

գ. 9-րդ կետի «Հավաստիացնում եմ, որ» բաժնի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:»:

9) Կանոնակարգի Հավելված 25-ի 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2 Արդյո՞ք անձի մոտ բացակայում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը:

o Ոչ, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր,)

o Այո»:

10) Կանոնակարգի Հավելված 26-ի 3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.2 Արդյո՞ք անձի մոտ բացակայում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը:

o Ոչ, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր),

o Այո»:

11) Կանոնակարգի Հավելված 41-ի.

ա. 7.2-րդ կետում «մասով» բառից հետո լրացնել «և նորմատիվ իրավական ակտերով» բառերը,

բ. 7.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2.1-ին կետ.

 

«

7.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

»,

 

գ. 8-րդ կետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։

12) Կանոնակարգի Հավելված 42-ի.

ա. 6.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1.1-ին կետ.

 

«

6.1.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

»,

 

բ. 6.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ կետ.

 

«

6.3 Արդյո՞ք Ձեզ մոտ բացակայում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը.

o Այո,

o Ոչ (ներկայացնել մանրամասները)

»:

 

13) Կանոնակարգի Հավելված 44-ում 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետեր.

 

«

10.1 Արդյո՞ք իրական շահառուն ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)

10.2 Արդյո՞ք իրական շահառուն ունեցել է դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան