Գլխավոր տեղեկություն
Номер
N 174-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.09/15(818) Հոդ.245
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.03.2011
Дата вступления в силу
19.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 174-Ն

 

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՅՔԸ ՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 23.08.12 N 1074-Ն)

 

Հիմք ընդունելով «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 6-րդ հոդվածի 3-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 23.08.12 N 1074-Ն)

1. Հաստատել`

1) ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.08.12 N 1074-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 4
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 17-ի N 174-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՅՔԸ ՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
(վերնագիրը փոփ. 23.08.12 N 1074-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` հրապարակային ծանուցում հրապարակող անձ) կողմից հրապարակային ծանուցումը (այսուհետ` հայտարարություն) ինտերնետով հրապարակելու պայմանները և արխիվացման ժամկետները:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ինտերնետով հրապարակային ծանուցումը տեղադրվում է azdarar.am կայքում (այսուհետ` կայք):

3. Հայտարարություն հրապարակող անձինք հայտարարության տեքստն էլեկտրոնային տեսքով (էլեկտրոնային կրիչի միջոցով) սահմանված ձևաչափով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` գործակալություն):

4. (կետն ուժը կորցրել է 23.08.12 N 1074-Ն)

5. Յուրաքանչյուր անձ կարող է բաժանորդագրվել կայքում` նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն և ստանալ հրապարակային ծանուցումների մասին անվճար տեղեկատվություն:

6. Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հայտարարության հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հայտարարությունը պետք է ներկայացվի գործակալություն ոչ ուշ, քան սահմանված ժամկետից առնվազն մեկ օր առաջ: Հայտարարությունը կայքում հրապարակվում է կայքը վարող անձի կողմից հայտարարությունն ստանալու պահից առնվազն մեկ օրվա ընթացքում:

(6-րդ կետը փոփ. 23.08.12 N 1074-Ն)

7. Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է հրապարակային ծանուցում հրապարակող անձը:

8. Հայտարարությունը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ հայտարարության հրապարակումը:

9. Կայքում տեղադրված ծանուցումները կայքում պահպանվում են երկու տարի ժամկետով, որից հետո դրանք արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(գլուխն ուժը կորցրել է 23.01.25 N 70-Ն)

 

III. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(գլուխն ուժը կորցրել է 23.01.25 N 70-Ն)

 

IV. ԱՆՀԱՏԻ ԽԻՍՏ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(գլուխը լրաց. 23.01.25 N 70-Ն)

 

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված կարգով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ հրապարակող անձը մուտք է գործում կայք, լրացնում է անհրաժեշտ տեղեկատվական դաշտերը՝ անհրաժեշտության դեպքում կցելով նաև այլ տեղեկություններ:

22. Հրապարակային ծանուցումը հանձնելիս՝ հրապարակային ծանուցում հրապարակող անձին տրվում է հրապարակային ծանուցման նույնականացման համար:

23. Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան էլեկտրոնային ձևաչափով ներկայացված հայտարարությունը՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածով հաստատված Ձև 1-ի, փոխանցվում է կայքը վարող աշխատողին, որն ստուգում է էլեկտրոնային թվային ստորագրության վավերականությունը, ինչպես նաև համապատասխանությունը սույն որոշման N 2 հավելվածով հաստատված Ձև 1-ի պահանջներին և հայտարարության փոխանցման օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը տեղադրում է կայքի համապատասխան բաժնում:

24. Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարությունը համարվում է ներկայացված՝ կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Հաստատված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող՝ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:

25. Հայտարարությունը հրապարակային ծանուցում հրապարակող անձի կողմից չեղարկվելու համար կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում ընտրվում է չեղարկել հրահանգը՝ նշելով պատճառը:

26. Հայտարարությունը համարվում է չեղարկված՝ կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Չեղարկված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող՝ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:

27. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն կարգի 21-րդ կետի համաձայն կարող է ֆիզիկական անձի վերաբերյալ ներկայացվել հրապարակային ծանուցում, որում նշվում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, տարին, ամիսը և բնակության վայրի հաշվառման հասցեն, իսկ ֆիզիկական անձի կողմից այն դիտելու համար անհրաժեշտ է համապատասխան հղումով անցնելուց հետո մուտքագրել իր անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) համարը և հանրային ծառայությունների համարանիշը կամ վարորդական վկայականի համարը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հաստատել բջջային հեռախոսահամարը:

28. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն կարգի 27-րդ կետի համաձայն հրապարակված հայտարարությունները ենթակա չեն բաժանորդագրության:

(հավելվածը փոփ. 23.08.12 N 1074-Ն, լրաց., փոփ. 23.01.25 N 70-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 
 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 17-ի N 174-Ն որոշման

 

Է Լ Ե Կ Տ Ր Ո Ն Ա Յ Ի Ն  Ձ ԵՎ Ա Չ Ա Փ

 

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում, հայտարարություն տվող անձի կողմից ներկայացվող հրապարակային ծանուցման (այսուհետ` հայտարարություն) տեքստը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման N 2 հավելվածի ձևաչափին:

 

II. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԱԼԳՈՐԻԹՄԸ

 

2. Հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ներկայացվող հայտարարության տեքստը պետք է ներկայացվի էլեկտրոնային ձևաչափով` համաձայն Ձև 1-ի:

(2-րդ կետը փոփ. 23.01.25 N 70-Ն)

3. Հայտարարության տեքստային մասը պետք է մուտքագրված լինի հայերենով և յունիկոդ (unicode) տառաշարով:

4. Հայտարարությունը և հայտարարությանը կից ներկայացվող բոլոր տեքստային նյութերը ներկայացվում են «doc», «docx» ձևաչափի ֆայլերով: Կից նյութերը կարող են ներկայացվել «doc», «docx», «xls», «xlsx», «pdf», «jpg», «png», «gif» ձևաչափի ֆայլերով, իսկ այլ տեսակի ձևաչափերով նյութեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում նյութերը ներկայացվում են արխիվացված տեսքով՝ «zip» ձևաչափով:

 

 III. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Գործակալության ծրագրային համակարգերը, ծրագրային միջոցներն ու ծառայությունների մատուցման գործընթացները պետք է հնարավորություն ունենան ապահովելու հայտարարություն ներկայացնողի անհատական տվյալների գաղտնիության և այլ տեղեկատվության պատշաճ ֆիզիկական ու էլեկտրոնային պաշտպանվածությունը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

Ձև

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈՐՄԱՏ

(ձևն ուժը կորցրել է 23.01.25 N 70-Ն)

 

Ձև 1

 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ» ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ

 

Հայտատուի տվյալները (լրացվում է ինքնաշխատ կայքի կողմից՝ կայք մուտք գործելիս և դեր ընտրելիս)

Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ՀԾՀ-ն, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն:

Հայտարարության իրավական հիմքը

Այն իրավական ակտը, որով սահմանված է հայտարարություն ներկայացնելու պահանջը:

Ծանուցման վերնագիրը

Պետք է պարունակի իրավական ակտով սահմանված հայտարարության անվանումը:

Ծանուցման տեքստը

Ներկայացվում է իրավական ակտով նախատեսված հայտարարության բովանդակությունը, իսկ, եթե հայտարարության բովանդակությունը գերազանցում է 1000 նիշը, ապա այս տողում լրացվում է հայտարարության համառոտ բովանդակությունը, իսկ հայտարարության ամբողջական տեքստը ներկայացվում է կից նյութի տեսքով՝ PDF ձևաչափով:

Հայտարարության արդիականության ժամկետը

Սահմանում է հայտարարությունը ներկայացնողը:

Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի տվյալները

Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի զբաղեցրած պաշտոնը:

(ձևը լրաց. 23.01.25 N 70-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 23.01.25 N 70-Ն)