ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 284-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ամրացված 9 տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ենթակա` օտարերկրյա պետություններում գործող առանձնացված ստորաբաժանումներին (այսուհետ՝ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններ):
2․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան իրավական ակտով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների բաշխումն օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններին:
3․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված իրավական ակտն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված գույքի համար տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր՝ օտարերկրյա պետություններ տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով:
4․ Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված գույքի հաշվառման և օտարերկրյա պետություններ տեղափոխման հետ կապված անհրաժեշտ ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 13-ի N 284-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Մակնիշը/մոդելը |
Հաշվառման համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեք |
Հաշվեկշռային արժեք |
1. |
TESLA MODEL 3 |
444CM61 |
2022 թ. |
LRW3E7EK1NC512385 |
25,635,081.00 |
20,011,672.24 |
2. |
TESLA MODEL 3 |
445CM61 |
2022 թ. |
LRW3E7EK1NC513360 |
25,635,081.00 |
20,011,672.24 |
3. |
TESLA MODEL 3 |
446CM61 |
2022 թ. |
LRW3E7EK8NC514439 |
25,635,081.00 |
20,011,672.24 |
4. |
TESLA MODEL 3 |
447CM61 |
2022 թ. |
LRW3E7EKXNC512742 |
25,635,081.00 |
20,011,672.24 |
5. |
TESLA MODEL 3 |
448CM61 |
2022 թ. |
LRW3E7EK4NC514227 |
25,635,081.00 |
20,011,672.24 |
6. |
MERCEDES-BENZ V250 |
893CV61 |
2022 թ. |
W1V44781314160220 |
29,317,200.00 |
25,857,455.16 |
7. |
NISSAN PATROL |
597CD61 |
2016 թ. |
JN8BY2NY7H9005137 |
14,881,901.00 |
8,840,344.95 |
8. |
BMW X3 |
928DE61 |
2019 թ. |
WBAUZ31090LD18561 |
10,845,251.00 |
10,498,319.58 |
9. |
MERCEDES-BENZ SPRINTER 516 CDI |
892CV61 |
2022 թ. |
W1V9076551P509937 |
49,951,525.00 |
44,056,707.93 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |