հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
5 մայիսի 1971 թվականի N 236
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրության առդիր կանոնադրությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի հուլիսի 7-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հացամթերքների և խտացված կերերի արդյունաբերության պետական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 443 որոշումը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թ. մայիսի 5-ի N 236 որոշմամբ |
Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրության
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրությունը, Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, միութենական-հանրապետական մինիստրություն է և իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին ու ՍՍՀՄ Մթերումների մինիստրությանը:
Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրությունը ղեկավարում է հանրապետությունում գյուղատնտեսական մթերքների և հումքի մթերումների գործը, հացահատիկի, յուղատու կուլտուրաների սերմերի, հացահատիկային և յուղատու կուլտուրաների սորտային սերմերի, խոտաբույսերի սերմերի, խոտի և խոտալյուրի պետական գնումների անցկացումը, պետական հացահատիկային ռեսուրսների կուտակումը, տեղավորումը, պահպանումն ու կենտրոնացված օգտագործումը, ինչպես նաև իրագործում է ալրաղաց, ձավարեղենի, համակցված կերի և էլևատորային արդյունաբերության ղեկավարումը:
Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրությունը պատասխանատվություն է կրում հանրապետությունում գյուղատնտեսական բոլոր տեսակների մթերքների և հումքի մթերումների կազմակերպման համար, պետական հացահատիկային ռեսուրսների անվթարության ճիշտ օգտագործման, ալրաղաց, ձավարեղենի, համակցված կերի և էլևատորային արդյունաբերության վիճակի ու հետագա զարգացման, գիտատեխնիկական առաջադիմության և արտադրության տեխնիկական մակարդակի, թողարկվող արտադրանքի որակի համար և հանրապետության հացամթերքների ու համակցված կերի պահանջմունքը առավել լրիվ բավարարելու համար:
2. Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրության գլխավոր խնդիրներն են.
հանրապետությունում գյուղատնտեսական բոլոր տեսակների մթերքների և հումքի մթերումների կազմակերպման բարելավումը, պետական գնումների պլանների, գյուղատնտեսական մթերքների գերպլանային գնումների գծով մթերող կազմակերպությունների առաջադրանքների, ինչպես նաև կոլտնտեսությունների, սովխոզների, մյուս տնտեսությունների և մթերող կազմակերպությունների կողմից կոնտրակտացիայի պայմանագրերի և մթերումների պայմանների կատարման ապահովումը.
գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային ռեսուրսների ժամանակին հայտնաբերումը, պետությանն անհրաժեշտ գյուղատնտեսական արտադրանքի գերպլանային գնումների ըստամենայնի ընդլայնումը.
պետական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից պետական գնումների կարգով մթերվող գյուղատնտեսական մթերքների և հումքի բարձր որակի ապահովման միջոցառումների իրագործումը.
պետական հացահատիկային ռեսուրսների կենտրոնացված կուտակման, ռացիոնալ տերիտորիալ տեղավորման, պահպանման և սահմանված կարգով օգտագործման ապահովումը.
ալրաղաց, ձավարեղենի, համակցված կերի և էլևատորային արդյունաբերության ըստամենայնի զարգացման, գիտատեխնիկական առաջադիմության հիման վրա արտադրության զարգացման և աշխատանքի արտադրողականության աճի բարձր տեմպերի ապահովումը` այդ արդյունաբերության արտադրանքի բոլոր տեսակների նկատմամբ հանրապետության պահանջմունքն առավել լրիվ բարելավելու նպատակով.
պետական պլանով սահմանված արտադրության, կապիտալ շինարարության և մյուս առաջադրանքների կատարումը Մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից, պետական կարգապահության խստիվ պահպանման ապահովումը.
հանրային աշխատանքի նվազագույն ծախսումներով բարձրորակ արտադրանքի արտադրության ապահովումը, արտադրության արդյունավետության բարձրացումը, հիմնական ֆոնդերի, աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավումը.
միասնական տեխնիկական քաղաքականության վարումը ճյուղում, գիտության, տեխնիկայի նորագույն նվաճումների ու առաջավոր փորձի ներդրումը և արտադրության բարձր տեխնիկա-տնտեսական ցուցանիշների ապահովումը.
կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը և դրանց արդյունավետության բարձրացումը, շինարարության արժեքի իջեցումը և ժամկետների կրճատումը, արտադրական կարողությունների և հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը, ինչպես նաև, կարճ ժամկետներում արտադրական կարողությունների յուրացումը.
աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման արմատավորումը, իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ապահովումը որակյալ կադրերով, աշխատողների գիտելիքների և փորձի լավագույն օգտագործման պայմանների ստեղծումը, իրենց լավ դրսևորած երիտասարդ մասնագետների առաջքաշումը ղեկավար աշխատանքի.
իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների բանվորների և ծառայողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, արտադրության մեջ աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը, արտադրական տրավմատիզմի կանխման նոր միջոցների և եղանակների արմատավորումը:
3. Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրությունն իր գործունեությամբ ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Կառավարության և Հայկական ՍՍՀ Կառավարության որոշումներով ու կարգադրություններով և այլ նորմատիվ ակտերով, ՍՍՀՄ Մթերումների մինիստրության հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ, և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Մինիստրության ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում:
Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրությունը ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան գյուղատնտեսական արտադրանքի մթերումների և այլ հարցերի բնագավառում, մշակում է օրենսդրության կատարելագործման առաջարկություններ և դրանք սահմանված կարգով մտցնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի քննարկման:
4. Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրությունը, Հայկական ՍՍՀ-ում առաջատարը հանդիսանալով գյուղատնտեսական մթերքների ու հումքի մթերումների և ալրաղաց, ձավարեղենի ու համակցված կերի արդյունաբերության արտադրանքի արտադրության բնագավառում, միջոցներ է ձեռնարկում բարելավելու բոլոր պետական ու կոոպերատիվ կազմակերպությունների մթերումային գործունեությունը, սահմանված կարգով հրավիրում է խորհրդակցություններ և լսում է այդ կազմակերպությունների ղեկավարներին` Մինիստրության իրավասությանը դասված հարցերի մասին:
5. Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրությունը իր վրա դրված խնդիրներին համապատասխան.
ա) համապատասխան մինիստրությունների, գերատեսչությունների և այլ կազմակերպությունների հետ համատեղ անց է կացնում գյուղատնտեսական մթերքների և հումքի բոլոր տեսակների պետական մթերումների կազմակերպումը բարելավելու միջոցառումներ. պետական վերահսկողություն է իրագործում գնումների պլանների, գերպլանային գնումների գծով մթերող կազմակերպությունների առաջադրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի կոնտրակտացիայի պայմանագրերի կատարման նկատմամբ.
բ) սահմանված կարգով կազմակերպում է կոլտնտեսությունների, սովխոզների և մյուս տնտեսությունների կողմից, ներառյալ բանվորների, ծառայողների և մյուս քաղաքացիների տնտեսությունները, ապրանքային արտադրանքի վաճառահանումը պետությանը.
գ) կոորդինացնում է բոլոր կազմակերպությունների մթերումային գործունեությունը, որոնք գյուղատնտեսական արտադրանքի պետական գնումներ են իրագործում ինչպես արդյունաբերական վերամշակման, այնպես էլ բնակչության պահանջմունքի բավարարման համար.
դ) մասնակցում է հացահատիկի և գյուղատնտեսական այլ մթերքների ու հումքի գնումների պետական պլանների և գերպլանային գնումների առաջադրանքների մշակմանը.
ե) համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ միջոցառումներ է մշակում կոնտրակտացիայի պայմանագրերի հիման վրա զարգացնելու և ամրապնդելու կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու կոոպերատիվ մյուս տնտեսությունների ուղղակի կապերը արդյունաբերական ձեռնարկությունների և առևտրական կազմակերպությունների հետ.
զ) մշակում և իրագործում է միջոցառումներ`ապահովելու պետական և կոոպերատիվ մթերող կազմակերպությունների ու ձեռնարկությունների կողմից կոլտնտեսությունների, սովխոզների և մյուս տնտեսությունների հետ ինչպես պլաններով, այնպես էլ գնումների պլաններից դուրս նրանցից գյուղատնտեսական մթերքների և հումքի գնումների վերաբերյալ կոնտրակտացիայի պայմանագրերի ժամանակին կնքումը.
է) պետական վերահսկողություն է իրագործում մթերող կազմակերպությունների և ձեռնարկությունների կողմից կոլտնտեսություններում, սովխոզներում և մյուս տնտեսություններում գնվող գյուղատնտեսական արտադրանքի որակը ճիշտ որոշելու, այդ արտադրանքի հաշվարկները ճիշտ և ժամանակին կատարելու նկատմամբ, լուծում է գնվող գյուղատնտեսական արտադրանքի որակը գնահատելիս ծագող վիճելի հարցերը.
ը) մասնակցում է գյուղատնտեսական արտադրանքի մթերում իրագործող մինիստրությունների և գերատեսչությունների կողմից մթերվող գյուղատնտեսական արտադրանքի ընդունման, կուտակման ու պահպանման համար բազաների և պահեստների տնտեսապես նպատակահարմար տիպերի որոշմանը, ինչպես նաև մասնակցում է այդ բազաների և պահեստների տերիտորիալ տեղադրումը որոշելու գործին.
թ) պետական հսկողություն է իրագործում այլ մինիստրությունների և գերատեսչությունների կողմից մթերվող գյուղատնտեսական արտադրանքի կուտակման և պահպանման նկատմամբ, ինչպես նաև կոլտնտեսություններից, սովխոզներից և մյուս տնտեսություններից գյուղատնտեսական մթերքներ ու հումք ընդունելու համար մթերող կազմակերպությունների և ձեռնարկությունների նյութատեխնիկական բազան ժամանակին պատրաստելու նկատմամբ, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից.
ժ) մասնակցում է գյուղատնտեսական արտադրանքի որակի բարձրացման ուղղությամբ Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից ձեռնարկվող միջոցառումների մշակմանը և այդ մինիստրությունների ու գերատեսչությունների հետ միասին վերահսկողություն է ապահովում հիշյալ միջոցառումների կատարման նկատմամբ.
ի) իրագործում է հացահատիկի, յուղատու կուլտուրաների սերմերի, հացահատիկային կուլտուրաների սորտային սերմերի, խոտաբույսերի սերմերի, խոտի և խոտալյուրի պլանային ու արտապլանային գնումներ:
Միջոցառումներ է անցկացնում գնված գյուղատնտեսական արտադրանքը սահմանված կոնդիցիաների հասցնելու ուղղությամբ.
լ) ապահովում է գիտության ու տեխնիկայի ժամանակակից նվաճումներին և ժողովրդական տնտեսության պահանջներին համապատասխանող արտադրանքի նոր տեսակների մշակումն ու ներդրումը արտադրության մեջ, ինչպես նաև բարձրարդյունավետ տեխնոլոգիական պրոցեսների և արտադրության կազմակերպման մեթոդների մշակումն ու արմատավորումը, միջոցառումներ է անցկացնում արտադրության կոմպլեքսային մեքենայացման ու ավտոմատացման և ավելի ձեռնտու նյութերի ու հումքի օգտագործման ուղղությամբ:
Ապահովում է գիտության և տեխնիկայի նվաճումների ներդրման առաջադրանքների կատարումը իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից, կազմակերպում է գիտատեխնիկական ինֆորմացիա և իրագործում է առաջավոր փորձի լայն փոխանակում.
խ) անհրաժեշտ միջոցառումներ է իրագործում իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից արդյունաբերական և տնտեսական արտանետվածքներով, կեղտաջրերով և արտադրության մնացուկներով օդը, հողը և ջրավազանները կեղտոտումից պահպանելու, ինչպես նաև արդյունաբերական աղմուկի դեմ պայքարելու ուղղությամբ.
ծ) որոշում է ալրաղաց, ձավարեղենի, համակցված կերի և էլևատորային արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները:
Մշակում է ալրաղաց, ձավարեղենի, համակցված կերի և էլևատորային արդյունաբերության զարգացման հեռանկարային և տարեկան պլաններ, հացամթերքների հետ կատարելիք գործառնությունների պլաններ և Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների համար այլ պայմաններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում է հաստատման:
Հաստատում և, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով փոփոխում է Մինիստրության ձեռնարկությունների և կազմակերպությունների պլանային առաջադրանքները, իրագործում է հաստատված պլանների կատարումն ապահովող միջոցառումներ:
Աշխատանք է կազմակերպում արտադրության պլանավորումը կատարելագործելու, տնտեսական խթանումն ուժեղացնելու և եկամտաբերությունը բարձրացնելու, արտադրանքի որակը բարելավելու, արտադրատեսակներն ընդլայնելու ուղղությամբ.
կ) մասնակցում է գյուղատնտեսական մթերքների և հումքի օգտագործման պլանների նախագծերի մշակմանը, ինչպես նաև ընդհանուր-միութենական ֆոնդին մսի, կաթի, ձվի, կարտոֆիլի, բանջարեղենի, խոտի, խոտաբույսերի սերմի և գյուղատնտեսական այլ արտադրանքի գծով հանրապետության շրջաններին տրվող առաջադրանքների մշակմանը և վերահսկողություն է իրագործում այդ առաջադրանքների կատարման նկատմամբ. որոշում է ալրաղաց, ձավարեղենի և համակցված կերի ձեռնարկությունների հումքի պահանջմունքը, Մինիստրության համար կենտրոնացված կարգով առանձնացված հումքի ֆոնդերը բաշխում է ձեռնարկությունների, կազմակերպությունների միջև, ինչպես նաև անհրաժեշտ դեպքերում այդ ֆոնդերը վերաբաշխում է, նկատի առնելով արտադրական ծրագրի կատարումն ու գերակատարումը.
հ) ապահովում է սահմանված կարգով հացահատիկի, ալյուրի, ձավարի, համակցված կերի, յուղատու կուլտուրաների սերմերի, հացահատիկային կուլտուրաների սորտային ու հիբրիդային սերմերի, յուղատու կուլտուրաների սորտային սերմերի, խոտաբույսերի սերմերի, խոտի և խոտալյուրի իրացումը, ինչպես նաև գնորդների հետ և շրջանառության հարկի գծով հաշվարկների ճշտությունը.
ձ) կազմակերպում է հացամթերքների, խտացված կերերի, խոտի և վիտամինային խոտալյուրի փոխադրումները, մշակում և իրագործում է բեռնման-բեռնաթափման աշխատանքների կոմպլեքսային մեքենայացման և ավտոմատացման, բեռնման ու բեռնաթափման ժամանակ տրանսպորտի պարապուրդների կրճատման և ոչ ռացիոնալ փոխադրումների վերացման միջոցառումներ.
ղ) ապահովում է հացահատիկի և նրա վերամշակման պրոդուկտների տեսչական ստուգումները հացամթերքների արտահանման, ներմուծման և կարևորագույն նշանակումներով ուղարկման դեպքերում, սերտիֆիկատների և եզրակացությունների հանձնումով, որոնք պարտադիր են կազմակերպությունների ու ձեռնարկությունների համար, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից. վերահսկում է հացահատիկ ընդունող ձեռնարկությունների կողմից հացահատիկ ընդունելու, մշակելու, վերամշակելու և հացամթերքներ պահելու կանոնների պահպանումը, սահմանված կարգով հաստատվում է դուրս գրման ենթակա հացահատիկի և դրա վերամշակման պրոդուկտների պակասումները.
ճ) ապահովում է պետական ստանդարտների և արտադրանքի որակի չափումների ու փորձարկումների արդիական միջոցների և մեթոդների արմատավորումը, ինչպես նաև վերահսկողությունը ստանդարտների պահպանման և չափումների ու փորձարկումների միջոցների վիճակի նկատմամբ.
սահմանված կարգով հաստատում է իրավասության ենթակա ձեռնարկությունների կողմից թողարկվող արտադրանքի առանձին տեսակների տեխնիկական պայմանները, որոնք չունեն պետական ստանդարտներ և տեխնիկական պայմաններ, գյուղատնտեսական մթերքներ ընդունելիս վերահսկողություն է իրագործում որակի գծով պետական ստանդարտների և տեխնիկական պայմանների ճիշտ կիրառման նկատմամբ.
մ) ապահովում է կապիտալ ներդրումների առավել արդյունավետ օգտագործումը, նոր շինարարության ռացիոնալ տեղաբաշխումը և արտադրական կարողությունների, բնակելի ֆոնդի, մանկական հիմնարկների և կուլտուր-կենցաղային նշանակման օբյեկտների ժամանակին գործարկումը, տիպարային նախագծերի և նոր նյութերի առավելաչափ կիրառումը, տնտեսական եղանակով կատարվող շինարարության մեջ ինդուստրիալ մեթոդների և մեքենայացման արմատավորումը: Իրագործում է նախագծերի փորձաքննություն, քննության է առնում և սահմանված կարգով հաստատում է կազմվող տիտղոսային ցուցակները և նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, վերահսկում է կապալային շինարարական կազմակերպությունների կողմից իրագործվող շինարարությունը.
յ) իրագործում է կառուցվող հացահատիկի ընդունման և հատիկավերամշակման ձեռնարկությունների կոմպլեկտավորումը սարքավորումներով, սարքերով, կաբելային է այլ արտադրանքով և նրանց նյութատեխնիկական մատակարարումը, կազմակերպում է իրավասության ենթակա կազմակերպությունների ու ձեռնարկությունների նյութատեխնիկական մատակարարումը, որոշում է սարքավորումների, նյութերի և փոխադրամիջոցների նկատմամբ նրանց պահանջմունքը, սահմանված կարգով ստանում և սպառողների միջև բաշխում է նյութերի, սարքավորումների ու փոխադրամիջոցների ֆոնդերը, վերահսկողություն է իրագործում ֆոնդերի իրացման և ըստ նշանակության օգտագործման նկատմամբ, վերահսկում է ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից տնտեսական պայմանագրերի կնքումն ու կատարումը:
Իր ձեռնարկություններում կազմակերպում է չստանդարտացված և օժանդակ սարքավորումների, շինվածքների, կոնստրուկցիաների և պահեստամասերի արտադրություն Մինիստրության գործող ու կառուցվող ալրաղաց, ձավարեղենի, համակցված կերի և հացահատիկի ընդունման ձեռնարկությունների ու էլևատորների համար և բաշխում է այդ արտադրանքը.
ն) սահմանված կարգով ֆինանսավորում է իրավասության ենթակա ձեռնարկություններն ու կազմակերպությունները, մշակում և իրագործում է նրանց արտադրական-ֆինանսական ցուցանիշները բարելավելու միջոցառումներ, ապահովում է արտադրանքի իրացման և բյուջե կատարվող վճարումների պլանների կատարումը, սահմանված կարգով ստեղծում է կենտրոնացված ֆոնդեր, ինչպես նաև ռեզերվ` ձեռնարկություններին և կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու համար. բանկերում հաշվարկային հաշիվներ է բացում իրավասության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև սեփական շրջանառու միջոցները, շահույթը, նոր տեխնիկայի յուրացման ֆոնդի ստեղծման և այլ միջոցների գումարները վերաբաշխելու համար, ինչպես նաև առանձին հաշիվներ` ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու համար ռեզերվի միջոցների և հիմնական նորոգման գծով ամորտիզացիոն մասհանումների միջոցների պահպանման համար:
Քննության է առնում և հաստատում է Մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու գյուղատնտեսական մթերքների գնումների և որակի շրջանային պետական տեսչությունների հաշվետվություններն ու հաշվեկշիռները. կազմում է պարբերական և տարեկան ամփոփ հաշվապահական հաշվետվություններ ու հաշվեկշիռներ, կազմակերպում է Մինիստրության համար առանձնացված բյուջետային միջոցների օգտագործման հաշվառում:
Կազմակերպում և ղեկավարում է հաշվապահական և վիճակագրական հաշվառման ու հաշվետվության դրվածքը իրավասության ենթակա ձեռնարկություններում և կազմակերպություններում, միջոցառումներ է իրագործում է´լ ավելի կատարելագործելու սկզբնական հաշվառումը և ներգերատեսչական վիճակագրական ու օպերատիվ հաշվետվությունը` հաշվողական տեխնիկայի նորագույն միջոցների լայն արմատավորումով:
Իրագործում է հացահատիկի, յուղատու կուլտուրաների սերմերի, խոտաբույսերի սերմերի խոտի մթերումների, ալրաղաց, ձավարեղենի և համակցված կերի արդյունաբերության ձեռնարկությունների արտադրանքի արտադրության, Մինիստրության ձեռնարկություններում պահվող արտադրանքի որակի և վաճառահանման, աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի, նյութատեխնիկական մատակարարման և այլ հարցերի վերաբերյալ պետական հաշվետվության վարումը և ապահովում է այդ հաշվետվության ներկայացումը Հայկական ՍՍՀ Կենտվիճվարչություն և ՍՍՀՄ Մթերումների մինիստրություն.
շ) անց է կացնում Մինիստրության ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսական-տնտեսական գործունեության վերստուգումներ, վերահսկողություն է իրագործում հացահատիկային և յուղատու կուլտուրաների գնումների ժամանակ գների տարբերության կարգավորման գումարների կենտրոնացված հաշվի միջոցների գոյացման ու ծախսման նկատմամբ. ապահովում է Մինիստրության ձեռնարկություններում և կազմակերպություններում սոցիալիստական պետական սեփականության պահպանությունը և խնամքով վերաբերմունքը դրա նկատմամբ:
Կազմակերպում է իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների միջև գույքային և նախապայմանագրային վեճերի քննումը Մինիստրության գերատեսչական արբիտրաժում.
ո) մշակում և իրագործում է միջոցառումներ Մինիստրության և նրա իրավասության ենթակա հիմնարկությունների, կազմակերպությունների ու հաստատությունների կառուցվածքի կատարելագործման և ապարատի պահպանման ծախսերի կրճատման համար.
չ) աշխատանք է տանում ղեկավար, ինժեներա-տեխնիկական աշխատողների, բանվորների և ծառայողների ընտրության, դաստիարակման, պատրաստման և որակավորման բարձրացման, նրանց ճիշտ օգտագործման ուղղությամբ:
Առաջարկություններ է մշակում իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների բանվորների, ինժեներա-տեխնիկական աշխատողների և ծառայողների աշխատանքի վարձատրության մասին, ինչպես նաև միջոցառումներ` աշխատանքի գիտական կազմակերպման ու նորմավորման, կադրերի հոսունություն թույլ չտալու ուղղությամբ:
Վերահսկողություն է իրագործում աշխատողների աշխատանքի վարձատրության սահմանված պայմանների կիրառման ճշտության, աշխատանքային կարգապահության ամրապնդման միջոցառումների անցկացման, աշխատավարձի ֆոնդի ճիշտ ծախսման նկատմամբ.
պ) արհմիութենական մարմինների հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցություն` ուղղված աշխատողների ստեղծագործական նախաձեռնության զարգացման, աշխատանքի արտադրողականության հետագա բարձրացման, արդյունաբերական արտադրանքի որակի բարձրացման, ինքնարժեքի և հացահատիկի ընդունման ձեռնարկություններում շրջանառության ծախքերի իջեցման, նյութական ու դրամական միջոցների խնայողաբար ծախսման նպատակներին. միջոցներ է ձեռնարկում զարգացնելու ռացիոնալիզացիան և գյուտարարությունը իրավասության ենթակա ձեռնարկություններում և կազմակերպություններում, գյուտարարներին և ռացիոնալիզատորներին օգնություն է ցույց տալիս նրանց աշխատանքում, ապահովում է գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների ներդրումը:
Կազմակերպում է աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի բարելավման և հրդեհային անվտանգության կանոնների պահպանման աշխատանքը իրավասության ենթակա ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում:
Առաջավոր բանվորներին, ինժեներա-տեխնիկական աշխատողներին և ծառայողներին սահմանված կարգով պարգևատրում է կրծքանշաններով, պատվոգրերով և կիրառում է խրախուսման այլ տեսակներ.
ջ) կազմակերպում է աշխատավորների նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին և ուշադիր քննարկում, հասնելով այդ նամակներում դրված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում վերացնելու իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության թերությունները, որոնց մասին հաղորդվում է աշխատավորների նամակներում.
ռ) սահմանված կարգով մասնակցում է այն հարցերի լուծմանը, որոնք կապված են ալրաղաց, ձավարեղենի և համակցված կերի արդյունաբերության ձեռնարկությունների կողմից օգտագործվող հացահատիկային կուլտուրաների, ընդեղեն և յուղատու կուլտուրաների շրջանացման և դրանց սորտերի տեխնոլոգիական գնահատման հետ, կազմակերպում և ամեն տարի անց է կացնում պետության կողմից գնվող հացահատիկի որակի ուսումնասիրություն և կազմում է այդ հացահատիկի տեխնոլոգիական բնութագիրը:
6. Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրությունը իրավունք ունի Հայկական ՍՍՀ Կենտվիճվարչությունից, ինչպես նաև, Հայկական ՍՍՀ Կենտվիճվարչության հետ համաձայնեցված կարգով, հանրապետության գյուղատնտեսական մթերքների և հումքի գնումներ իրագործող մինիստրություններից ու գերատեսչություններից և անհրաժեշտ դեպքերում անմիջականորեն մթերող կազմակերպություններից ստանալու հաշվետվական տվյալներ, որոնք Մինիստրությանն անհրաժեշտ են նրա վրա դրված ֆունկցիաների իրագործման համար:
7. Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրությունը ղեկավարում է մինիստրը, որին, Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, նշանակում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, հետագայում մտցնելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատման:
Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Մինիստրի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրը:
Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության և նրա գործունեության առանձին բնագավառների ղեկավարման համար մինիստրի տեղակալների, Մինիստրության գլխավոր վարչությունների, վարչությունների պետերի, պետական տեսչությունների և մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը:
Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրը`
ա) Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, սահմանված կարգով, ղեկավարում է Մինիստրության և նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեությունը.
բ) ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ Մթերումների մինիստրության հրամանների, հրահանգների և ցուցումների հիման վրա և ի կատարումն դրանց Մինիստրության իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ ու ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների, ինչպես նաև Հայկական ՍՍՀ-ում գյուղատնտեսական մթերքների ու հումքի գնումներ և ընդունում իրագործող բոլոր պետական և կոոպերատիվ կազմակերպությունների համար ու ստուգում է դրանց կատարումը:
Անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրը Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ հրապարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ.
գ) վերացնում է գյուղատնտեսական մթերքների գնումների և որակի շրջանային գլխավոր պետական տեսուչների, Մինիստրության ենթակա մյուս կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների ղեկավարների այն հրամաններն ու ցուցումները, որոնք հակասում են ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներին, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերին, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներին ու կարգադրություններին, ինչպես նաև ՍՍՀՄ Մթերումների մինիստրության և Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրության հրամաններին ու հրահանգներին.
դ) ՍՍՀՄ Մթերումների մինիստրության հետ համաձայնեցնելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություններ է ներկայացնում Մինիստրության կառուցվածքի փոփոխությունների մասին և հաստատում է Մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը` Մինիստրության կենտրոնական ապարատի համար սահմանված աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում. տնտհաշվարկային իրավունքներ է վերապահում Մինիստրության գլխավոր վարչություններին, վարչություններին և բաժիններին.
ե) սահմանված կարգով կազմակերպում, վերակառուցում և լուծարում է Մինիստրության ձեռնարկություններ, կազմակերպություններ և հիմնարկություններ.
զ) հաստատում է Մինիստրության պետական տեսչությունների, գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների կանոնադրությունները, ինչպես նաև սահմանված կարգով` Մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կանոնակարգերը (կանոնադրությունները).
է) նշանակում և պաշտոնից ազատում է Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների և, սահմանված նոմենկլատուրային համապատասխան, Մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների աշխատողների.
ը) սահմանված կարգով հրավիրում է ակտիվի ժողովներ, որտեղ քննարկվում են Մինիստրության և նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության հարցեր.
թ) Գյուղատնտեսության և մթերումների բանվորների ու ծառայողների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ սահմանված կարգով ամփոփում է Մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների սոցիալիստական մրցության արդյունքները և շնորհում է փոխանցիկ կարմիր դրոշներ ու դրամական պարգևներ:
8. Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են մինիստրը (նախագահ), մինիստրի տեղակալները` ի պաշտոնե, ինչպես նաև Մինիստրության ղեկավար այլ աշխատողներ:
Մինիստրության կոլեգիայի անդամները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում գյուղատնտեսական մթերքների և հումքի մթերումների հիմնական հարցերը, ալրաղաց, ձավարեղենի, համակցված կերի և էլևատորային արդյունաբերության զարգացման և Մինիստրության գործունեության այլ հարցեր, քննարկում է ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է Մինիստրության պետական տեսչությունների, գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների զեկուցումները, հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ:
9. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննարկելու, ալրաղաց, ձավարեղենի, համակցված կերի և էլևատորային արդյունաբերության մեջ գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն վարելու, այլ տեխնիկատնտեսական հարցեր քննարկելու, հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի օգտագործման և արտադրության մեջ արմատավորման վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրություններում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված գիտնականներից, բարձրորակ մասնագետներից, արտադրության նորարարներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրը:
10. Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը, համաձայնեցված ՍՍՀՄ Մթերումների մինիստրության հետ, հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
11. Հայկական ՍՍՀ Մթերումների մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերով և իր անվանմամբ կնիք: