ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՄԱՐՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 34-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշումները, Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատ համայնքի միջև 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված թիվ 24/ՍՆԿ-1 պայմանագրի՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված թիվ 1 համաձայնագիրը, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) 11.01.02.51 գործառական դասակարգման / վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածը պակասեցնել 23 020 864 / քսաներեք միլիոն քսան հազար ութ հարյուր վաթսունչորս /ՀՀ դրամով.
2) 05.01.01.51 գործառական դասակարգման / աղբահանություն և սանիտարական մաքրում/ 4213 հոդվածը պակասեցնել 15 000 000 /տասնհինգ միլիոն / ՀՀ դրամով.
3) 01.01.01.51 գործառական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4264 հոդվածը պակասեցնել 20 000 000 /քսան միլիոն /ՀՀ դրամով.
4) 04.05.01.51 գործառական դասակարգման /փողոցների պահպանում և շահագործում / 4216 հոդվածն ավելացնել 50 000 000 /հիսուն միլիոն / ՀՀ դրամով.
5) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 5 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 812 007/ ութ հարյուր տասներկու հազար յոթ/ ՀՀ դրամով.
6) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 398 301/ երեք հարյուր իննսունութ հազար երեք հարյուր մեկ / ՀՀ դրամով.
7) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 8 մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 503 393/հինգ հարյուր երեք հազար երեք հարյուր իննսուներեք / ՀՀ դրամով.
8) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 388 064/ երեք հարյուր ութսունութ հազար վաթսունչորս/ ՀՀ դրամով.
9) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 282 075/ երկու հարյուր ութսուներկու հազար յոթանասունհինգ/ ՀՀ դրամով.
10) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 289 024/ երկու հարյուր ութսունինը հազար քսանչորս/ ՀՀ դրամով.
11) 01.06.01.52 գործառական դասակարգման / գույքի նկատմամբ իրավունքների գրանցում /4819 հոդվածն ավելացնել 348 000/ երեք հարյուր քառասունութ հազար / ՀՀ դրամով.
12) 09.08.01.51 գործառական դասակարգման / կրթություն այլ դասերին չպատկանող /4637 հոդվածն ավելացնել 5 000 000/ հինգ միլիոն / ՀՀ դրամով.
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -26
ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 34-Ն որոշման |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 34-Ն որոշման |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 34-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2025 թվական: