ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 1966 թվականի N 235
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Հաստատել Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության կցվող Կանոնադրությունը։
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ` |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թ. հունիսի 9-ի N 235 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը Հայկական ՍՍՀ Սահմանադրության (Հիմնական օրենքի) 53-րդ հոդվածին համապատասխան հանդիսանում է միութենական-հանրապետական մինիստրություն։
2. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը Հայկական ՍՍՀ Սահմանադրության 51-րդ հոդվածին համապատասխան ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությանը։
3. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը հանդիսանում է հանրապետության շինանյութերի արդյունաբերության զարգացման նպատակով առանձնացվող ֆինանսական և նյութական ռեսուրսների տնօրենը։
4. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության հիմնական խնդիրներն են.
ա) իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարումը և նրանց կողմից շինանյութերի արդյունաբերության զարգացման գծով պետական պլանի առաջադրանքների կատարման ապահովումը.
բ) հանրապետության տեղական շինանյութերի լրիվ պահանջմունքի ապահովումը՝ անկախ պլաններից.
գ) շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունների համամասնական զարգացման և ճիշտ տեղաբաշխման ապահովումը.
դ) հանրային աշխատանքի նվազագույն ծախսումներով բարձրորակ արտադրանքի թողարկման ապահովումը՝ ժողովրդական տնտեսության և բնակչության կարիքները բավարարելու համար.
ե) կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը, արտադրական կարողությունների ժամանակին գործարկումը և կարճ ժամկետներում նրանց յուրացումը.
զ) արտադրության բարձր տեխնիկա-տնտեսական մակարդակի նվաճումը, արտադրական պրոցեսների մեքենայացումն ու ավտոմատացումը,
է) շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունները և կազմակերպությունները որակյալ կադրերով ապահովումը և նրանց ճիշտ օգտագործումը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպումը բարելավելու ուղղությամբ միջոցառումների անցկացումը.
ը) սոցիալիստական մրցության կազմակերպումը և աշխատանքի առաջավոր մեթոդների ու արտադրական փորձի տարածումը։
5. Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը իր վրա դրված հիմնական խնդիրներին համապատասխան՝
ա) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում արտադրության և կապիտալ շինարարության, գիտահետազոտական և նախագծային աշխատանքների, գիտության ու տեխնիկայի նվաճումների արմատավորման հեռանկարային և տարեկան պլանների նախագծեր՝ ըստ ժողովրդատնտեսական պլանի ցուցանիշների և հաստատում է պլանները՝ ըստ Մինիստրության նոմենկլատուրայի ցուցանիշների.
բ) մշակում և կառավարության քննարկմանն է ներկայացնում շինանյութերի արդյունաբերության զարգացման միջոցառումներ.
գ) քննարկում և եզրակացություն է տալիս շինանյութերի արդյունաբերության նոր ձեռնարկությունների շինարարության մասին՝ անկախ նրանց գերատեսչական ենթակայության.
դ) ապահովում է կենտրոնացված պլանավորման ճիշտ զուգակցումը ձեռնարկությունների լայն տնտեսական նախաձեռնության հետ, իրագործում է ձեռնարկությունները պլանավորման և տնտեսական խթանման նոր սիստեմի փոխադրելու միջոցառումներ.
ե) գիտահետազոտական, նախագծային և կոնստրուկտորական կազմակերպությունների ուժերով ապահովում է նոր արդյունավետ շինանյութերի ու շինվածքների, տեխնոլոգիական պրոցեսների և ավտոմատացման սիստեմների միջոցների մշակումը և արտադրության մեջ արմատավորումը.
զ) որոշում է նյութերի և սարքավորումների վերաբերյալ իրավասության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների պահանջմունքը և իրագործում է նրանց նյութա-տեխնիկական մատակարարումը, առանձնացված նյութերի ու սարքավորումների ֆոնդերը բաշխում է ըստ սպառողների, իրագործում է հսկողություն դրանց իրացման նկատմամբ.
է) սահմանված կարգով մշակում և հաստատում է.
շինանյութերի ու շինվածքների, ինչպես նաև նրանց պատրաստելու համար նյութերի ու կիսաֆաբրիկատների տեխնիկական պայմաններ.
հիմնական նյութերի, հումքի, վառելանյութի, էլեկտրաէներգիայի և պահեստամասերի ծախսման նորմատիվներ, ինչպես նաև նյութական ռեսուրսների փոխանցվող պաշարների նորմատիվներ.
աշխատանքային ծախսումների նորմատիվներ և տեխնոլոգիական կոմպլեքսների ու առանձին ագրեգատների աշխատանքի գիտականորեն հիմնավորված առաջադիմական տեխնիկա-տնտեսական ցուցանիշներ.
շինանյութերի արտադրության, սարքավորումների շահագործման ու նորոգման տեխնոլոգիական նորմատիվներ, կանոններ և հրահանգներ.
շինանյութերի արդյունաբերության արտադրանքի մեծածախ գներ.
ը) իրագործում է շինանյութերի արդյունաբերության գիտահետազոտական, նախագծային և կոնստրուկտորական կազմակերպությունների ղեկավարումը և կոորդինացնում է նրանց աշխատանքը.
թ) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Երկրաբանության վարչության և շահագրգռված այլ մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մշակում է երկրաբանա-հետախուզական աշխատանքների հեռանկարային և տարեկան պլաններ, որոշում է այդ աշխատանքների ուղղությունը և մասնակցում է շինանյութերի արդյունաբերության հումքային բազայի ուսումնասիրման ու գնահատման գործին.
ժ) շինանյութերի արդյունաբերության նոր կառուցվող և վերակառուցվող ձեռնարկություններում սահմանում է գործարկման կոմպլեքսներ՝ ժողովրդատնտեսական պլանով նախատեսված արտադրական կարողությունների գործարկումն ապահովելու համար, ինչպես նաև հսկողություն է իրագործում շինարարության նկատմամբ.
ի) հաշվի առնելով առաջավոր փորձը, մշակում և շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններում արմատավորում է հանձնարարականներ արտադրության կազմակերպման և աշխատանքի գիտական կազմակերպման վերաբերյալ.
լ) կազմակերպում է շինանյութերի արդյունաբերության բնագավառում հայրենական և արտասահմանյան գիտության, տեխնիկայի և առաջավոր փորձի ուսումնասիրումը և աշխատանք է տանում այդ նվաճումները պրոպագանդելու և արտադրության մեջ արմատավորելու ուղղությամբ.
խ) ֆինանսավորում է իրավասության ենթակա ձեռնարկություններին ու կազմակերպություններին և ղեկավարում է նրանց ֆինանսական գործունեությունը, ապահովում է հիմնական և շրջանառու ֆոնդերի, կապիտալ ներդրումների և գիտահետազոտական աշխատանքներին ուղղվող հատկացումների ռացիոնալ օգտագործումը.
ծ) քննարկում և հաստատում է, իրեն վերապահված իրավունքների սահմաններում, շինարարության նախագծերն ու նախահաշիվները և կառույցների տիտղոսային ցուցակները.
կ) մշակում և իրագործում է տեխնիկական միջոցառումներ, որոնք ապահովում են շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունների կողմից աշխատանքի արտադրողականության աճի, արտադրանքի որակի բարձրացման ու նրա ինքնարժեքի իջեցման և ժողովրդատնտեսական պլանով սահմանված մյուս ցուցանիշների գծով առաջադրանքների կատարումը.
հ) արհեստակցական միությունների հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցություն, օժանդակում է կոմունիստական աշխատանքի շարժման զարգացմանը, հանրագումարի է բերում սոցիալիստական մրցության արդյունքները, իրավասության ենթակա ձեռնարկություններին ու կազմակերպություններին, առանձին արտադրամասերին ու բրիգադներին շնորհում է կոմունիստական աշխատանքի կոլեկտիվների կոչումներ, հաստատում է աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և արդյունաբերական սանիտարիայի կանոնները.
ձ) հսկողություն է իրագործում արտադրության տեխնոլոգիական պրոցեսները շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունների կողմից պահպանելու նկատմամբ, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հայտնաբերված խախտումները վերացնելու համար.
ղ) վերլուծում է ձեռնարկությունների արտադրական-տնտեսական գործունեությունը, ուսումնասիրում է շինանյութերի և շինվածքների ասպարեզում՝ ժողովրդական տնտեսության պահանջմունքը, իրագործում է արտադրության շահութաբերության բարձրացման միջոցառումները.
ճ) ապահովում է գործող օրենսդրության պահպանումը իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում, իրագործում է սոցիալիստական սեփականության պահպանության միջոցառումներ, քննության է առնում իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև ծագած վեճերը.
յ) կազմակերպում է մինիստրության սիստեմում հաշվապահական հաշվառումն ու հաշվետվությունը, հաստատում է ձեռնարկությունների հաշվետվությունները և բալանսները, իրագործում է ձեռնարկությունների ու կազմակերպությունների ֆինանսական վերահսկողությունը և անց է կացնում փաստաթղթային վերստուգումներ.
մ) իրագործում է փաստաթղթային նյութերի պահպանումը, հաշվառումը, օգտագործումը ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքի ընդհանուր ղեկավարումը, վերահսկում է գործավարության և արխիվների վիճակը ձեռնարկություններում ու կազմակերպություններում։
6. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը գլխավորում է մինիստրը։
Հայկական ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրը`
ա) Հայկական ՍՍՀ Սահմանադրության 48-րդ հոդվածին համապատասխան ղեկավարում է Մինիստրության և իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը.
բ) Հայկական ՍՍՀ Սահմանադրության 49-րդ հոդվածին համապատասխան, իր իրավասության սահմաններում, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ գործող օրենքների, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ կառավարությունների որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության հրամանների ու հրահանգների հիման վրա և ի կատարումն դրանց հրատարակում է հրամաններ ու հրահանգներ և ստուգում նրանց կատարումը.
գ) նշանակում է մինիստրության բաժինների աշխատողներ և իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար աշխատողներ.
դ) սահմանված կարգով կազմակերպում, վերակառուցում և վերացնում է իրավասության ենթակա ձեռնարկություններ ու կազմակերպություններ.
ե) հաստատում է մինիստրության բաժինների և իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները։
7. Հայկական ՍՍՀ Շինարարության արդյունաբերության մինիստրությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են մինիստրը (նախագահ), մինիստրի տեղակալները և մինիստրության ղեկավար աշխատողներ։
Կոլեգիայի կազմը Հայկական ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրի ներկայացմամբ հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից։
Կոլեգիան իր նիստերում քննարկում է գործնական ղեկավարման, վերահսկողության և կատարման ստուգման, կադրերի ընտրության, պատրաստման ու տեղաբաշխման հարցեր, ՍՍՀՄ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության և Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության կարևորագույն հրամաններն ու հրահանգները, լսում է մինիստրության բաժինների և իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվությունները։
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են մինիստրի հրամաններով։
Մինիստրի և կոլեգիայի միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ, իսկ կոլեգիայի անդամները իրենց հերթին կարող են առդիմել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին։
8. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունը առաջավոր փորձի տարածման նպատակով հրավիրում է ակտիվի ժողովներ, որտեղ լսվում և քննարկվում են զեկուցումներ պարտիայի և կառավարության կարևորագույն որոշումների մասին, ՍՍՀՄ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության և Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության ղեկավար ցուցումները, ինչպես նաև քննության են առնվում արտադրական-տնտեսական գործունեության հարցերը։
9. Հայկական ՍԱՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության կառուցվածքը և հաստիքները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից։
10. Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբով և իր անունով կնիք։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.06.1969, N 355 | 05.06.1969, N 235 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|