Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-254-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.28
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2010
Дата вступления в силу
09.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 8-րդ մասում`

 

1) առաջին նախադասությունը «նախատեսված ֆոնդի» բառերից հետո լրացնել «(այսուհետ` ֆոնդ)» բառերով.

2) երկրորդ նախադասությունը «քաղաքացիական օրենսգրքով» բառերից հետո լրացնել «կամ այլ օրենքներով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 47.1-ին հոդվածի 3-րդ մասը «այդ ֆոնդի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «3. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են նաև պարտապանի պետական կենսաթոշակի, պարտադիր կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիս:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59.1-ին հոդվածով`

 

«Հոդված 59.1.

Պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելը

 

1. Ֆիզիկական անձի պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը:

2. Կուտակային կենսաթոշակների (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-254-Ն 

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան