Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-277-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.51
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2010
Дата вступления в силу
09.01.2011

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 25-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

 

«Պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին ձեռք բերված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի անվան (անվանման) փոխարեն նշվում է համապատասխան ներդրումային ֆոնդի կառավարչի անվանումը` հիշատակելով, որ նա տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչն է:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30

  Երևան

 ՀՕ-277-Ն