Գլխավոր տեղեկություն
Номер
N 678-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 06.03.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
28.02.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
28.02.2025
Дата вступления в силу
07.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 678-Ա

«28» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» ԱՁ-ի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝

1. «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» ԱՁ-ին` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի փետրվար ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Լվովյան փողոցի հ.5/1, Գյուրջյան փողոցի հ.1/3, Բադալ Մուրադյան փողոցի հ.5, Հերացի փողոցի հ.5/1, Շինարարների փողոցի հ.հ.12 և 15, Ծարավ Աղբյուրի փողոցի հ.59/1, Խուդյակով փողոցի հ.177/6, Րաֆֆու փողոցի հ.29/4, Նազարբեկյան փողոցի հ.19, Կոմիտասի պողոտայի հ.55 հասցեների դիմաց և Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.41/5 հասցեի հարևանությամբ թվով 12 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվության փետրվար ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» ԱՁ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. Ավինյան