Գլխավոր տեղեկություն
Номер
N 294-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.2025
Дата вступления в силу
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2025 թվականի N 294-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1863-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Սյունիքի մարզ, համայնք Մեղրի, գյուղ Շվանիձոր, 1-ին փողոց, 18/3 ամբուլատորիա հասցեում գտնվող 163.8 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0.0125 և 0.0092 հա մակերեսներով հողամասերը, սեփականատիրոջ բաժինը 0.0125 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի բաժնային սեփականությունում կազմում է 1638/14277 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 25042024-09-0043, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք՝ 3 969 374.55 դրամ) (այսուհետ՝ գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին՝ որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու նպատակով։

2. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Մեղրի համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում սահմանելով, որ՝

ա․ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Մեղրի համայնքի միջոցների հաշվին,

բ․ նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն.

2) պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում Մեղրի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք ամրացնելու և նվիրաբերելու մասին» N 1863-Ա որոշման (այսուհետ՝ որոշում)՝

1) վերնագրում «, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերը փոխարինել «ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով.

2) նախաբանից հանել «Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը,» բառերը.

3) 5-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու համայնքին՝ որպես նախադպրոցական ուսումնական հաստատություններ օգտագործելու նպատակով նվիրաբերելու համար» բառերը։

4. Ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ