ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 1995 թ. N 65
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 518 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» N 518 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կանոնադրության 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության Երևանի քաղաքային կենտրոնի գլխավոր բժշկին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի ներկայացմամբ, պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի համաձայնությամբ»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |