ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երկրորդ պարբերության «ներդրումային հիմնադրամների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդերի» բառերով.
2) 3-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. |
Վարկային կազմակերպության խորհուրդը |
1. Անկախ կազմակերպական-իրավական տեսակից և այլ չափանիշներից` վարկային կազմակերպությունը պարտավոր է ունենալ տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ) (այսուհետ` խորհուրդ):
2. Վարկային կազմակերպության խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 3 և առավելագույնը 15 անդամից:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 30 |