Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-242-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.16
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2010
Дата вступления в силу
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 6-րդ բաժնի 6.1-րդ կետը, 8-րդ բաժնի 8.5.4-րդ կետը, 9-րդ բաժնի 9.3-րդ կետը, 12-րդ բաժնի 12.2-րդ կետը, 13-րդ բաժինը, 15-րդ բաժնի 15.1-րդ կետը, 17.1-րդ բաժինը, 18-րդ բաժնի 18.3-րդ, 18.4-րդ, 18.6-րդ, 18.9-րդ և 18.11-րդ կետերը, 19.2-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

 

1) 8-րդ բաժնի 8.1-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.1.

Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում

    

բազային տուրքի
10-ապատիկի չափով

8.2.

Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում

 

բազային տուրքի
15-ապատիկի չափով

8.3.

Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում

 

բազային տուրքի
25-ապատիկի չափով

8.4.

Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում

 

բազային տուրքի
25-ապատիկի չափով».

2) 10-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ

10.1.

մաքսային պահեստներում և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության համար` այդ թվում`

   

10.1.1.

մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության համար` տարեկան

     

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

10.1.2.

ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության համար` տարեկան

 

բազային տուրքի
2000-ապատիկի չափով

10.2.

անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման համար` տարեկան

 

բազային տուրքի
500-ապատիկի չափով

10.3.

մաքսային փոխադրողի գործունեության համար` տարեկան

 

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

10.4.

մաքսային հսկողության տարածքների կազմակերպման համար` տարեկան

 

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

10.5.

ազատ տնտեսական գոտիների կազմակերպման և շահագործման համար` այդ թվում`

   

10.5.1.

ազատ տնտեսական գոտիների կազմակերպման համար` տարեկան

 

բազային տուրքի
3000-ապատիկի չափով

10.5.2.

ազատ տնտեսական գոտիների շահագործման համար` տարեկան

 

բազային տուրքի
1000-ապատիկի չափով».

3) 11-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ օԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

11.1.

միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման համար` տարեկան

 

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

11.2.

ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման համար` տարեկան

 

բազային տուրքի
500-ապատիկի չափով

11.3.

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման համար` տարեկան

 

բազային տուրքի
500-ապատիկի չափով

11.4.

միջուկային տեղակայանքների նախագծման համար` տարեկան

 

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

11.5.

ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման համար` տարեկան

 

բազային տուրքի
500-ապատիկի չափով

11.6.

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման համար` տարեկան

 

բազային տուրքի
500-ապատիկի չափով

11.7.

միջուկային տեղակայանքների կառուցման համար` տարեկան

 

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

11.8.

ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման համար` տարեկան

 

բազային տուրքի
500-ապատիկի չափով

11.9.

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների
 կառուցման համար` տարեկան

 

բազային տուրքի
500-ապատիկի չափով

11.10.

միջուկային տեղակայանքների շահագործման համար` տարեկան

 

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

11.11.

ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման համար` տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.12.

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման համար` տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.13.

միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու համար` տարեկան

 

բազային տուրքի
1000-ապատիկի չափով

11.14.

ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու համար` տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.15.

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու համար` տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.16.

միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման համար` տարեկան

 

բազային տուրքի
20-ապատիկի չափով

11.17.

ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ արտահանման համար` տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.18.

ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման համար` տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.19.

միջուկային նյութերի օգտագործման համար` տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.20.

միջուկային նյութերի փոխադրման համար`
տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.21.

միջուկային նյութերի պահեստավորման համար` տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.22.

միջուկային նյութերի արտադրության համար` տարեկան

 

բազային տուրքի
2000-ապատիկի չափով

11.23.

ռադիոակտիվ նյութերի արտադրության կամ օգտագործման կամ փոխադրման կամ պահեստավորման համար` տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.24.

ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրության կամ օգտագործման կամ վերանորոգման կամ մոնտաժման և կարգաբերման կամ փոխադրման համար` տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.25.

գեներացնող ճառագայթման աղբյուրների բազային տուրքի օգտագործման կամ կարգաբերման համար` տարեկան

     

բազային տուրքի
10-ապատիկի չափով

11.26.

ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման համար` տարեկան

 

բազային տուրքի
5-ապատիկի չափով

11.27.

ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման համար` տարեկան

 

բազային տուրքի
5-ապատիկի չափով

 11.28.

միջուկային տեղակայանքների և միջուկային
բազային տուրքի նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման համար` տարեկան

 

բազային տուրքի
50-ապատիկի չափով

11.29.

ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման համար` տարեկան

 

բազային տուրքի
50-ապատիկի չափով

11.30.

ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման համար` տարեկան

 

բազային տուրքի
100-ապատիկի չափով

11.31.

ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության համար` տարեկան

 

բազային տուրքի
50-ապատիկի չափով

11.32.

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության համար` տարեկան

 

բազային տուրքի
10-ապատիկի չափով».

4) 16-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

16.1.

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար` տարեկան

   

 բազային տուրքի
200-ապատիկի չափով

16.2.

Շինարարության իրականացման համար` տարեկան

 

 բազային տուրքի
400-ապատիկի չափով

16.3.

Շինարարության որակի տեխնիկական հսկողության համար` տարեկան

 

 բազային տուրքի
250-ապատիկի չափով

16.4.

Ինժեներական հետազննման համար` տարեկան

 

 բազային տուրքի
50- ապատիկի չափով

16.5.

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության համար` տարեկան

   

 բազային տուրքի
100-ապատիկի չափով».

5) 18-րդ բաժնի 18.12* կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«18.12.

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց
պրեկուրսորների`

   
 

- արտադրություն` տարեկան

    

բազային տուրքի
100-ապատիկի չափով

 

- արտահանում, ներմուծում կամ մեծածախ առևտուր` տարեկան

 

բազային տուրքի
100-ապատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-242-Ն